Սադախլո

Ինչպես և երբ կարող են ՀՀ քաղաքացիները Վրաստանից վերադառնալ Հայաստան. նոր հայտարարություն

891
(Թարմացված է 13:19 18.05.2020)
Կարանտինային խիստ ռեժիմը չեղարկվել է, ՀՀ քաղաքացիներն արդեն կարող են կոնկրետ ժամերի գալ Հայաստան, սակայն Վրաստանի տարածքը դեռևս փակ է օտարերկրացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։

«Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում»,– հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Միաժամանակ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը։ Դեսպանությունը վստահեցնում է, որ սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Փողը վերջացել է, իսկ ինքնաթիռի համար հերթ է․ ինչպես են հայերը գոյատևում Վերին Լարսում

Վրաստանում որոշել են չերկարաձգել արտակարգ դրությունը

891
թեգերը:
Սադախլոյի անցակետ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Արտակարգ դրության մեղմացում․ ինչպես են հետխորհրդային երկրները վերացնում սահմանափակումները
«Վերին Լարսում» մնացածներին սնունդ և անհրաժեշտ պարագաներ են տարել
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո

109
(Թարմացված է 20:00 13.07.2020)
Գյումրիում ավելի քան 1 ժամ տևած հորդառատ անձրևի պատճառով շարունակում է կաթվածահար մնալ երթևեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության բրիգադները չեն հասցնում արձագանքել հորդառատ անձրևից հետո արվող կանչերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրել են մարզային վարչությունից։

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

«Կանչերը շատ-շատ են ու դեռ զանգերը չեն դադարում, արդեն տարաբնույթ 125 կանչ ենք ունեցել՝ տների նկուղների, տնակների ջրով ծածկվելուց մինչև մեքենաների ջրում հայտնվելը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ալեքսան Գյոզալյանը: Հարյուրից ավելի կանչ գրանցվել է նաև Գյումրու համայնքապետարանում:

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկից տեղեկացնում են, որ ահազանգերը հիմնականում շենքերի նկուղներում ու տներում լցված ջրին է վերաբերում: Բացի Գյումրիից հորդառատ անձրևից ու կարկուտից տուժել են նաև մարզի այլ համայնքներ:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ, ինչն էլ նման խնդիրներ է առաջացրել: Նրա խոսքով՝ առկա խնդիրների վերացման համար կոմունալ ծառայությունն այս պահին ամբողջ կազմով և ունեցած տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Երևանյան խճուղի, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մի շարք համայքներում այսօր հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել։ Այն կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։

109
թեգերը:
Կարկուտ, Անձրև, Գյումրի
Չինարի

ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով

31
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի հրետանակոծության պահին վնասված տներից մեկում եղել են երեխաներ:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի հուլիսի 13-ին Չինարի գյուղի թիրախային հրետանակոծությունն ապացուցող նոր փաստեր է ստացել: Դրանց հիման վրա պաշտպանը տեղեկացնում է, որ նոր զեկույց է ուղարկելու միջազգային կառույցներին:

Ադրբեջանական կողմի հրետանակոծմանը ենթարկված հայկական գյուղի բնակիչներից ու գյուղապետից ՄԻՊ աշխատակազմ ստացված ահազանգերի համաձայն՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ 10-յակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:

Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում՝ վնասվել է բնակելի տան տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։

ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան

«Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:

Նրա խոսքով՝ դա հատկապես դատապարտելի է կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ էր արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։

Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն ու և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին:

Հիշեցնենք՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Չինարիի խաղաղ բնակիչները հրետակոծության հետևանքով կրել են բացառապես գույքային կորուստներ:

31
թեգերը:
հրետակոծություն, Տավուշ, երեխա, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Սահման, հայ-ադրբեջանական, Չինարի, Հայաստան
Ըստ թեմայի
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան
Ադրբեջանական հրետակոծությունների պարբերականությունը նվազել է. ՊՆ
Ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ նախկին ղեկավարը
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Զինծառայող, արխիվային լուսանկար

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

0
Աստանան պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել միջազգային կազմակերպությունների շրջանակում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել վիճահարույց հարցերի լուծման համար ուժի կիրառումից։

Հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը գնդակոծել էր հայկական դիրքերն ու փորձել գրոհել։ Հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, վերադարձել էր իր դիրքեր։ Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր առավոտյան վերսկսել էր հայկական դիրքերի գնդակոծումը։

Պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանը 4 զոհ և 4 վիրավոր ունի, հայկական կողմը` 5 վիրավոր։

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

«Ղազախստանի հանրապետությունը խորապես մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Կոչ ենք անում մեր բարեկամական Ադրբեջանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը զսպվածություն դրսևորել և հրաժարվել ուժային միջոցների կիրառումից վիճահարույց հարցերի լուծման համար», – գրված է ԱԳՆ–ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ղազախստանը կարծում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, առճակատման հետագա էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

«Խաղաղության և համաձայնության շուտափույթ ձեռքբերման հույս ենք հայտնում, նախևառաջ, երկկողմանի ձևաչափում։ Պատրաստ ենք ամեն կերպ միջազգային կազմակերպությունների` այդ թվում՝ ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ԱՊՀ–ի,  ԱՓՎՄԽ–ի (Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների) շուրջ խորհրդակցության շրջանակում աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրելու հարցում», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահները արդեն դատապարտել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը` կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան։

0
թեգերը:
ուղերձ, հրետակոծություն, Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե