Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Դեսպանատունը հայտնել է Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Երևան նախատեսված չվերթների մասին

718
(Թարմացված է 22:32 17.05.2020)
Առաջիկա 10 օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Երևան կիրականացվի ևս 4 չվերթ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մանրամասներ է հայտնել:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ առաջիկա օրերին դեպի Երևան ևս 4 չվերթեր կիրականացվեն Ռուսաստանի տարբեր քաղաքներից։

«Դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթերը կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ դեսպանությունը ցավով տեղեկացնում է, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, որոնք հեռախոսակապի միջոցով վերհաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթերով Հայաստան մեկնելու մասին, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։

ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար ևս 2 չվերթ կիրականացվի. Քաղավիացիայի կոմիտե

«Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»,- հայտնում է դեսպանատունը։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավով Երևան են վերադարձել 229 քաղաքացիներ։ Իսկ վաղը՝ մայիսի 18-ին, կիրականացվի Մինսկ-Երևան չվերթը:

ՌԴ քաղաքացիների համար Երևանից նախատեսված հատուկ չվերթերը հետաձգվել են. դեսպանատուն

718
թեգերը:
դեսպանատուն, ուղևոր, Ռուսաստան, Մոսկվա, Սոչի, չվերթ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ պետք է իմանա Երևան–Սոչի չվերթի ուղևորը. դեսպանությունը զգուշացնում է
Չվերթերի չեղարկման պատճառով ԱՄՆ–ում մնացած հայերն անհապաղ օգնության կարիք ունեն
Մնացականյանը զանգել է Ղազախստանի իր պաշտոնակցին. խոսել են սպասվող հատուկ չվերթի մասին
Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

77
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

77
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ
Շորենա Բեգաշվիլի

«Ախ, այդ Բեգաշվիլին». վրացի մոդելը փորձում է նմանվել Քարդաշյանին

38
(Թարմացված է 22:37 03.07.2020)
Որոշ լուսանկարներում, որոնցում գեղեցկուհու դեմքը չի երևում, նրան կարելի է շփոթել Քիմ Քարդաշյանի հետ։ Նույն կազմվածքն է, նույն սև մազերը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայտնի դերասանուհի և մոդել, Վրաստանի սեքս խորհրդանիշ Շորենա Բեգաշվիլին Instagram–ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կարելի է նմանություն գտնել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։

Նկարներից մեկում Բեգաշվիլին առօրյա հագուստը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ և նկարվել աշխատասենյակում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Իսկ գեղեցկության սրահ այցելելիս նա ցուցադրել է իր բարակ գոտկատեղը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Բաժանորդները հիացել են մոդելի կազմվածքով ու հաճոյախոսություններ շռայլել նրա հասցեին։

Այս մեկը կարծես պատահական լուսանկար է, բայց միևնույնն է` Շորենան հրաշալի տեսք ունի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shorena Begashvili (@shorenabegashviliofficial)

Նշենք, որ 37-ամյա դերասանուհին շատ երիտասարդ է երևում։ Նրա գեղեցկության գաղտնիքը ճիշտ սնվելն է, մարզվելն ու մաշկի խնամքը։

Բեգաշվիլին հայ հանրությանը հայտնի է նաև «Պոկեր խաղի կանոններով» ֆիլմով, որտեղ ներկայացել է էպիզոդիկ դերում։

Կարմրահեր Քիմը․ Քարդաշյանն անճանաչելի է դարձել․ լուսանկարներ

38
թեգերը:
մոդել, Շորենա Բեգաշվիլի, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում ներդաշնակություն է․ Քիմը սրտառուչ լուսանկար է հրապարակել
Քիմից հետ չեն մնում․ Քարդաշյան քույրերը նկարվել են բիկինիով
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար