Գոհար Ավետիսյան, արխիվային լուսանկար

«Տարվա ձախողո՞ւմ», թե՞ հաջողված կատակ․ Գոհար Ավետիսյանի կեղծամը զվարճացրել է օգտատերերին

763
Ճանաչված դիմահարդարն իսկապես կարողանում է զվարճացնել իր հետևորդները։ Կեղծամով «հնարքը» մտածված էր, թե ոչ՝ դժվար է ասել, բայց, ինչ խոսք, հաջողված էր։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար, ոճաբան Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և զվարճացրել հետևորդներին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդ վարսահարդարը ուղղում Գոհարի հարդարված մազերը և հանկարծ ձեռքի սխալ հպումից խախտվում է Գոհարի կեղծամը։ Կատարվածին Գոհարն արձագանքում է բարձր ծիծաղով։

«Պատկերացնում էի, թե ինչպես եմ վազվզելու խանութներով»․ Գոհար Ավետիսյանը նեղսրտել է

«Տարվա ձախողումը, կարոտե՞լ էիք իմ ծիծաղին»,- գրել է նա։

Երգրպագուներին իսկապես զվարճացրել է տեսանյութը և նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել մեկնաբանություններում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

«Գոհար, հղիությունը քեզ շատ է սազում, անգամ քո արտասովոր ծիծաղն է հաճելի դարձել», «ես խենթանում եմ քո անկեղծության համար», «անչափ կարոտել էինք քո ծիծաղին»,- գրել են նրանք։

Նշենք, որ Գոհարը գտնվում է հղիության երրորդ եռամսյակում։ Շուտով նա տղա կունենա։ Առաջին ամուսնուց՝ գործարար Վաղինակ Մարտիրոսյանից բաժանվելուց հետո Ավետիսյանը գրեթե կես տարի ընկճախտի մեջ էր։ Ամուսնալուծությունից հետո դիմահարդարը 43 կգ-ով նիհարեց և նոր սեր գտավ։

Նրա երկրորդ ամուսինը հանրային դեմք չէ։ Երկրպագուները հաճախ են նրանց միասին լուսանկարում։ Ըստ որոշ աղբյուրների՝ մինչ Գոհարի հետ ամուսնանալը տաքսու վարորդ է աշխատել։ Սոցիալական ցանցերում գրանցված չէ։

Գոհարը ծնունդով ՀՀ Մարտունիից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե Մոսկվան, թե Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։

Գոհար Ավետիսյանը «բացահայտել» է ապագա երեխայի հորն ու փոքրիկի սեռը. տեսանյութ

Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

763
թեգերը:
զվարճալի տեսանյութ, կեղծամ, դիմահարդար, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Գոհար Ավետիսյանը հղի է. նա երկրորդ անգամ է ամուսնացե՞լ
Հղի արքայադուստր ուզո՞ւմ եք տեսնել․ Գոհար Ավետիսյանի նոր կերպարը հիացրել է հետևորդներին
«Գրողը տանի, ախր նոր–նոր էի նիհարել». Գոհար Ավետիսյանը խոսել է հղիության մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Բեյրութ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

14
(Թարմացված է 21:46 04.08.2020)
Համացանցը ողողվել է հզոր պայթյունի ահասարսուռ կադրերով։ Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում և փորձում պարզել, արդյոք տուժածներ կան, թե ոչ ։ Կաթողիկոսի կողքով անցնող մարդիկ կանգ են առնում և օրհնություն խնդրում նրանից։ Կադրերում երևում է, որ տների ապակիները կոտրվել են, իսկ բեկորները թափվել գետնին, իսկ շտապօգնության մեքենաները՝ ազդանշանները միացրած երթևեկում։

Նշենք, որ "Management MIX" ընկերության տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն Էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ պայթյունը որոտացել է իր տնից 10 կմ հեռավորության վրա, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նա տեսանյութ և լուսանկար է հրապարակել։

 

14
թեգերը:
Բեյրութ, Լիբանան, պայթյուն, դեսպանատուն, հայ
Սևան

«Սպիտակ Շորժայի» սեփականատերը մամուլից է տեղեկացել, որ իր տարածքում բիզնես են հիմնել

62
(Թարմացված է 21:12 04.08.2020)
Ռուսաստանաբնակ ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը Sputnik Արմենիային պատմել է, թե որտեղից է իմացել Հայաստանում իր տարածքի շուրջ բարձրացած աղմուկի մասին։ Նա նաև ներկայացրել է տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տարածքի իրական սեփականատերը` ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ իր տարածքում ինչ–որ մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալել։ Սեփականատերն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարն արդեն հայտարարել էր այդ գործունեությունը կասեցնելու մասին։

«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել` ումն է դա, ով է այդ մարդը։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ մարդը ինչ–որ բիզնես է անում, բայց անպայման փորձում է ինչ–որ մեկից ինչ–որ բան խլել։ Բայց տեղեկություններ կային, որ Հայաստանում հիմա անօրինականությունները կանխվում են։ Այդպիսի աղոտ հույս կար։ Ու երեկ, փաստորեն, նախարարը որոշում կայացրեց այդ բոլոր անօրինական շինությունները կանխել»,– Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում անթաքույց ուրախությամբ ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունն ու ապամոնտաժել տարածքում տեղադրված ապօրինի տաղավարները։ Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին, ըստ լուրերի պատկանել է անօրինական բիզնեսը, տարածքի իրական սեփականատեր Չախմախչյանը հայտնեց, որ նրան երբևէ չի ճանաչել և նրա հետ գործնական հարաբերություններ չի ունեցել։

«Հայկ Սարգսյանը, որքան ես գիտեմ, նույնքան տարեկան է, որքան որ ես Հայաստանում չեմ գտնվել։ Դրա համար առնչվելու առիթ չի եղել»,– կատակեց նա։

Սևանի ափին գտնվող տարածքում հանգստի գոտի կառուցելու գաղափարը ճարտարապետն ու նրա երկու ընկերները հղացել են շուրջ 20 տարի առաջ։ «Սևան» ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը, Չախմախչյանի պարզաբանմամբ, նախապես ձևակերպվել է ընկերներից մեկի անունով։ Իսկ 2008թ–ին տարածքից 3.5 հա–ն` վարձակալության իրավունքով, իսկ դրան կից 5 հա–ն` սեփականության իրավունքով` նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցվել է Ռուբեն Չախմախչյանին։ Մնացած 5 հա–ն սեփականության իրավունքով ձեռք է բերել նրա մտերիմ ընկերն ու բիզնես–գործընկերը, որի հետ էլ ծրագրում էին հանգստյան գոտի կառուցել։

«Մենք արդեն բավական աշխատանք էինք արել տարածքում, ու արդեն ծրագրում էինք շինարարությունը սկսել։ Բայց, ցավոք, դեֆոլտները խանգարեցին»,– նշեց Չախմախչյանը` ակնարկելով 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Սևանի Շորժայի ափի կառուցպատման նախագիծն այսօր էլ կա, տարածքի սեփականատերերն անգամ անունն են որոշել`«Զարթոնք», այժմ սպասում են այն իրագործելու համար բարենպաստ տնտեսական իրավիճակի։ 

Ինչ վերաբերում է իրենց տարածքում ապօրինի ծավալված բիզնեսին, Ռուբեն Չախմախչյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի իշխանություններից ու ազգային պարկից որևէ պահանջ չունի, չնայած, որ տարածքը ապօրինի շահագործման հետևանքով վնաս է կրել։

«Ինձ ասացին, որ ավազ են լցրել, բարեկարգել են ափը։ Այդ ավազը քանդել և հանել են իմ սեփական հողատարածքից։ Այսինքն`փչացրել են այդ հողատարածքը։ Եթե այնտեղ ես տնակներ կառուցեմ, պետք է կառուցեմ ափից հեռու, վերևի հատվածում, իսկ իրենք քանդել, այդ տարածքից ավազը հանել են, տեղափոխել ափ։ Այն տարածքը, որը կառուցապատման ենթակա է, փչացրել են»,– պարզաբանեց Չախմախչյանը։

Վերջինս Sputnik Արմենիային ներկայացրեց նաև տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականության վկայականն ու կառուցապատման իրավունքի պայմանագիրը։

  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
1 / 4
© Photo : provided by Ruben Chakhmakhchyan
«Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա դիմակի չէր դրել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։

Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը դա էլ է հերքում։

62
թեգերը:
փաստաթուղթ, սեփականատեր, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, ԱԺ, Հայկ Սարգսյան, Լողափ, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Հայերն այլևս վրացական լողափերում չե՞ն հանգստանում. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը
Дым после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан

Պայթյունը Բեյրութի հայկական թաղամասի մոտ է եղել. Վարդինե Օհանյան

7
(Թարմացված է 21:55 04.08.2020)
Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի խոսքով`կան բազմաթիվ վիրավորներ և հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Բեյրութում որոտացած պայթյունը հայկական թաղամասին բավականին մոտ է եղել ։

«Կարող ենք ասել, որ պայթյունը Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասին մոտ է եղել`վնասները շատ մեծ են։ Զոհերի մասով տեղեկություն չկա»,–ասաց նա։

Օհանյանի խոսքով`շատ վիրավորներ կան և հավանաբար նրանց թվում հայերն էլ քիչ չեն։

«Տեղեկությունը ամբողջական կլինի մի քանի ժամվա ընթացքում, առայժմ այսքանն է հայտնի։ Դեռ վաղ է խոսել պայթյունի պատճառների մասին, խորհուրդ եմ տալիս մի քանի ժամ սպասել»,–նշեց նա։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

7