Նորքի ինֆեկցիոն, արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերն ավելացել են 189–ով և հասել 4472–ի

1165
(Թարմացված է 12:53 17.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վերջին զարգացումները։ Մեկ օրում մահվան ևս 5 դեպք է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 189–ով և դարձել 4472։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 մարդ, կատարվել է 40230 թեստավորում, առողջացել են վարակվածներից 1925–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 60 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 5-ով) և մահվան 24 անուղղակի դեպք:

Մայիսի 16-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4283 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

1165
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, հիվանդանոց, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (737)
Ըստ թեմայի
Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
ՀՀ քաղաքացիների շրջանում տարածվում է, թե կորոնավիրուսը բլեֆ է. Փաշինյանի առաջարկը
Արցախում ևս ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. նոր տվյալներ
Կորոնավիրուսի պատճառով Արենի գյուղում հատուկ ռեժիմ է սահմանվել
Ուղևորներ

Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից

2
(Թարմացված է 18:31 25.05.2020)
Ժամանող ուղևորների հարազատներին քաղավիացիայի կոմիտեն հորդորում է չգնալ օդանավակայան։ Բոլոր ժամանողները կուղեկցվեն ինքնամեկուսացման վայրեր:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին Հայաստանի քաղաքացիներին Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից Երևան տեղափոխելու համար երեք չվերթ կիրականացվի: Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը կիրականացնի «Բելավիա» ավիաընկերությունը (ժամանում դեպի Երևան` ժամը 02:45–ին, Երևանից մեկնում` ժամը 03:35–ին), Դամասկոս-Երևան չվերթը՝ «Cham Wings» ավիաընկերությունը (ժամանում` 00:05–ին), Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը՝ «Ural» ավիաընկերությունը (ժամանում` 19:30–ին):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ժամանած ուղևորներին կուղեկցի դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Իսկ ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում են չգնալ օդանավակայան։

Հիշեցնենք` ՀՀ պարետի որոշմամբ` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Հայաստան ժամանող ուղևորներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում: Նրանք տեղափոխվում են ինքնամեկուսացման իրենց նախընտրած վայրեր, որոնց հասցեները գրանցվում են հետագա վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

2
թեգերը:
թռիչք, չվերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Մինսկից և Մոսկվայից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան
Հայտնի է` երբ է կայանալու Երևան –Նովոսիբիրսկ –Եկատերինբուրգ թռիչքը. ովքեր կարող են մեկնել
Մահճակալ

Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

17
(Թարմացված է 17:57 25.05.2020)
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում շահագործման է հանձնվել 102 մահճակալային ֆոնդով նոր մասնաշենքը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Այսօր շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որն օգտագործվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը:

Նոր մասնաշենքը հավելյալ 102 մահճակալի հնարավորթյուն է տալիս կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

«COVID19-ի դեմ պայքարի շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի»,- գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարության տվյալներով, այժմ Հայատանում COVID19-ի դեմ պայքարի նպատակով առանձնացված մահճակալների թիվը շուրջ 1550 է, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը՝ մոտ 12.000: Ընդ որում՝ այս վերջին ցուցանիշում հաշվառված են նաև ՄՀՀ-ում ու մարզասրահների տարածքներում պատրաստված մահճակալները, որոնք ներկա պահին, բարեբախտաբար, դեռ չեն օգտագործվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ այդ լրացուցիչ կարողությունները նախապատրաստվել են հնարավոր ամենավատ սցենարի դեպքում օգտագործվելու համար, այն դեպքում, եթե վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն անցնի 524.000-ը, որից ծանր հիվանդների թիվը կլինի 26.202, իսկ պահանջվող մահճակալների թիվը հիվանդության տարածման պիկի ժամանակ՝ կհասնի 12.445-ի։

Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին

17
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, համավարակ, մահճակալ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (737)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է
Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Թորոսյանն այցելել է ԲԿ, որտեղ ամենածանր հիվանդներն են. ինչ են պատմել բժիշկները