00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային տրանսպորտը կգործի՞ երեկոյան ժամերին. պարզաբանում է տրանսպորտի վարչության պետը

© Sputnik / Aram Nersesyan Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
 Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը  ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ է սկսել հանրային տրանսպորտի աշխատանքը մայրաքաղաքում վերականգնելու համար։ Մինչև մայիսի 18-ը անվտանգության բոլոր միջոցները պետք է ապահովվեն։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik, Արամ Գարեգինյան․ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ընկերությունների հետ քննարկում է, թե ինչպե՞ս և ո՞րտեղ են ավտոբուսներում մուտքերի մոտ տեղադրվելու ախտահանող լուծույթով սրվակները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը։

Խորհուրդներ հանրային տրանսպորտից օգտվելու համար - Sputnik Արմենիա
Ինչ պետք է անել հանրային տրանսպորտից օգտվելիս․ օգտակար խորհուրդներ

Գալստյանը հիշեցրեց, որ հանրային տրանսպորտը Երևանում կսկսի գործել մայիսի 18-ից, սակայն արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ, երթևեկության ժամանակ ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ և ձեռնոց։ Նրանք նաև պետք է ունենան մանրադրամ, որպեսզի հնարավորինս խուսափեն վարորդից մանրը վերցնելու և փողին քիչ դիպչելու առիթներից։ Եվ վերջապես հանրային տրանսպորտ բարձրանալիս` մուտքի մոտ ուղևորները ստիպած կլինեն սպիրտային գելերով ախտահանել ձեռքերը։

Այժմ քաղաքապետարանը մետրոպոլիտենի, մայրաքաղաքի տրոլեյբուսային և ավտոբուսային պարկերի, ինչպես նաև ավտոբուսների և երթուղայինների մասնավոր օպերատորների հետ քննարկում է, թե ինչպե՞ս և կոնկրետ տրանսպորտային միջոցի սրահում ո՞րտեղ են տեղադրվելու ախտահանող գելերով սրվակները, որպեսզի ուղևորները կարողանան հեշտությամբ հասնել դրանց և այն արագ լցնեն ձեռքի ափերի մեջ (որպեսզի ավտոբուս մտնելիս հերթ չգոյանա)։

Ի՞նչ նոր կանոններ են գործելու տրանսպորտում մայիսի 18-ից հետո. խախտողները տուգանվելու են

«Բոլոր այս նախապատրաստական աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել մինչև երկուշաբթի, այսինքն` մայիսի 18-ը, որպեսզի առավոտյան ամբողջ տրանսպորտը կարողանա գիծ դուրս գալ սովորական ռեժիմով»,– նշեց Գալստյանը։

Իսկ թե արդյո՞ք ավտոբուսում կա ախտահանող գել, այն հարմա՞ր է տեղադրված և արդյո՞ք վարորդը կրում է դիմակ և ձեռնոցներ, կարող են հետևել բոլորը։ Գալստյանի խոսքով՝ դրանցից մեկի բացակայության պարագայում քաղաքացիները կարող են ահազանգել թեժ գիծ։

Дезинфекция общественного транспорта (14 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ունենալ մանրադրամ, չնստել վարորդի կողքին. հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

 «Մեր վարչությունում ընդամենը 9 մարդ է աշխատում, և հարյուրավոր ավտոբուսներին և տրոլեյբուսներին հետևել մենք չենք կարող։ Խոսքը մեր ընդհանուր անվտանգության մասին է, այդ պատճառով յուրաքանչյուրը, խախտում տեսնելիս, կարող է և պետք է դիմի քաղաքապետարան, այդ թվում՝ թեժ գծով», – պարզաբանեց Գալստյանը։

Ավտոբուսներում և երթուղայիններում ուղևորների թիվը պետք է հավասար լինի տեղերի քանակին։ Տրոլեյբուսներում և մետրոյի վագոններում, որոնք համեմատաբար ավելի ընդարձակ են, կարելի է կանգնել, սակայն պետք է խուսափել ուղևորների կուտակումներից։

Չի բացառվում, որ մասնավոր օպերատորները երեկոյան ժամերին ավտոբուսները գիծ դուրս չբերեն։

«Բնականաբար, ուղևորները քիչ կլինեն նաև նոր պահանջների պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ ուսումնական հաստատությունները դեռ փակ են։ Պետք է տեսնել, թե ինչպես դա կանդրադառնա մասնավոր օպերատորների ֆինանսական վիճակի վրա։ Բնականաբար, դրանք դատարկ չեն կարող երթևեկել», – նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Հայաստանում տրանսպորտը կաշխատի, մանկապարտեզները կբացվեն, իսկ դիմակ չկրողները կտուգանվեն

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով մարտի վերջից հանրային տրանսպորտը Հայաստանում դադարել էր գործել, իսկ ապրիլի սկզբից` նաև մետրոն։ Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի, սակայն նշված պահանջների պահպանմամբ։

Լրահոս
0