Աթենա Մանուկյան

Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը․ երկրպագուները գոհ են

177
(Թարմացված է 18:47 15.05.2020)
Հայ հանդիսատեսի սրտերը գերած երգչուհու նոր երգը դուր է եկել երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը նոր երգ ունի, որը ներկայացրել է իր հանդիսատեսին: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Լսեք իմ երգը սոցցանցային բոլոր հարթակներում»,- գրել է երգուհին։


Երկրպագուները շատ են հավանել երգը, նրանք տարբեր հաճոյախոսություններ են շռայլել Աթենայի հասցեին։

Հավելենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվեց, սակայն Եվրոպայի հեռարձակողների միությունը չի թողնի, որ մրցույթի երկրպագուները տխրեն: Հատուկ նրանց համար կազմակերպվել է ոչ մրցութային նախագիծ` «Լուսարձակիր, Եվրոպա», որի շրջանակում վաղը` մայիսի 16-ին, հատուկ հեռարձակմամբ Եվրոպայի տարբեր ծայրերից տեսազանգով կմիանան մրցույթի տարբեր տարիների հաղթողներն ու ամենահիշված մասնակիցները: Այս տարվա մասնակիցները, այդ թվում` «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Աթենա Մանուկյանը, կներկայանան համատեղ կատարմամբ:

Առցանց համերգը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում` 23:00-ին:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթն այս տարի չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյանը կներկայացնի, թե նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

177
թեգերը:
Հայաստան, երգ, Եվրատեսիլ, Աթենա Մանուկյան
Ըստ թեմայի
«Ներեցեք իմ հայերենի համար»․ ուկրաինացի փոփ երգչուհին կատարում է Սիրուշոյի երգը․ տեսանյութ
Երգչուհի Լիլուն երեխայի է սպասում․ լուսանկար
Լիլիթ Հովհաննիսյանի պարտադիր մեկուսացումն ավարտվել է․ երգչուհին նոր լուսանկար է հրապարակել
«Գոնե մեկ անգամ էլ ասեի, որ ամենագեղեցիկն ես...». երգչուհի Էմմիի հուզիչ գրառումը
Նորածին

Հայտնի է Սիրուն Մինասի առաջնեկի սեռը․ նա լուսանկար է հրապարակել

169
(Թարմացված է 20:44 15.07.2020)
Սիրուն Մինասը փոքր-ինչ ուշացումով, բայց երկրպագուներին հայտնել է ոչ միայն իր փոքրիկի սեռը, այլև քաշն ու հասակը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը, որը երեկ մայրիկ է դարձել, Instagram-ի իր էջում հրապարակում հայտնել է, որ որդի է ունեցել:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3.4 կգ քաշով և 52 սմ հասակով:

«Լրիվ ուրիշ պլաններ ունեի երեկվա հետ կապված, բայց եթե ՇԵՖն ասում ա՝ գնացինք ծննդատուն, ուրեմն գնացինք ԾԸ–ՆԸՆ–ԴԱ–ՏՈՒՆ»,- լուսանկարին կից գրել է Սիրունը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Հիշեցնենք` երեկ Sputnik Արմենիան իր ընթերցողին հայտնել էր, որ Սիրունը մայրիկ է դարձել։

Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։ Ավելի վաղ Սիրունը նշել էր, որ չի ցանկանում վաղաժամ պարզել երեխայի սեռը, ուստի աղջիկ կծնվի, թե տղա, կիմանան երեխայի լույս աշխարհ գալու օրը։ Ամեն դեպքում զույգը երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էր առանձնացրել:

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

169
թեգերը:
երեխա, Սիրուն Մինաս, Հայաստան
Ըստ թեմայի
Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ
Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար
Նատալի Փորտմանը երեխայի է սպասում. լուսանկար
Բողոքի ակցիա Եղեգնուտում

Գյուղացիները հողը, գործը թողած` բողոքի ակցիա են անում. ինչ լուծում է սպասվում Եղեգնուտում

124
(Թարմացված է 19:16 15.07.2020)
Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնը դարձել է կռվախնձոր։ 27 տարի ղեկավարած նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, բայց գյուղացիները դեմ են։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Արմավիրի Եղեգնուտ գյուղում այս պահին իրավիճակը խաղաղվել է` միայն թե գյուղապետարանի առջև շարունակում են հսկողություն իրականացնել ոստիկանության ծառայողները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը։

«Այսօր լուսադեմին շուրջ 100 ոստիկաններ էին եկել ու գյուղապետարանի շենքը շուրջկալել, որպեսզի նախկին գյուղապետը երևի շենք գա։ Սակայն ամբողջ գյուղն իրար գլխի հավաքվեց, քանի որ ոչ ոք չի ուզում, որ Մարգարյանը վերադառնա։ Մարդիկ բողոքի ակցիա էին անում»,–ասաց համայնքի ղեկավարի ԺՊ–ն` Ռազմիկ Մկրտչյանը։

Խնդիրն այն է, որ գյուղացիները դեմ են դատարանի որոշմանը, ըստ որի` 27 տարի պաշտոնավարած նախկին ղեկավարը` Ռազմիկ Մարգարյանը, պետք է շարունակի ղեկավարել համայնքը։ Մարգարյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր 1991թ.-ից: 2018 թվականին, երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել Եղեգնուտի ավագանուն: Այն չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից, և Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ԺՊ:

Նախկին համայնքապետը դիմել էր դատարան։ Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել այն:

Ռազմիկ Մկրտչյանը պատմեց, որ իրենք դատարան են դիմել` բողոքարկելով Արմավիրի մարզպետի որոշումը, ըստ որի համայնքի նախկին ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել։ Այսօր իմացել են, որ դատարանն այն վարույթ է ընդունել ու օգոստոսի 31-ին էլ դատական նիստ նշանակել։ Այդ լուրն իմանալուց հետո են, ըստ Մկրտչյանի, այսօր կրքերը հանդարտվել ու ոստիկաններն էլ տեղի են տվել։

Այս պահին համայնքում իրավիճակը խաղաղ է` բնակիչները ցրվել են, չնայած գյուղապետարանի տարածքում  ոստիկանական ծառայողներ կան` իրավիճակը վերահսկելու համար։

Մկրտչյանն ասում է, որ բացառված է` գյուղացիները թողնեն նախկին գյուղապետն անցնի աշխատանքի, քանի որ նրա պաշտոնավարման 27 տարիների ընթացքում վախի մթնոլորտում է գյուղն ապրել։

Եղեգնուտի համայնքապետին կասկածում են գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ

«Ես նրան չեմ հասկանում` ինչպես է նման իրավիճակում ուզում պաշտոնին վերադառնալ։ Գյուղում գրեթե աջակիցներ չունի` իր բարեկամներն են։ Իսկ մյուսները հողն ու հողամասը թողած` ընկել են բողոքի ակցիաների հետևից։ Ես` ինքս, պաշտոնի խնդիր չունեմ»,–ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` իրենք ուզում են համայնքի ղեկավարի ընտրություն նշանակվի, և անգամ համաձայն են, որ բոլորովին անծանոթ մեկը գյուղապետ նշանակվի, սակայն նախկինի վերադարձը բացառում են։

Акция протеста жителей села Ехегнут (15 июля 2020). Армавир
© Sputnik / Stringer
Բողոքի ակցիա Եղեգնուտում
Ի դեպ, համայնքի նախկին ղեկավարի` Ռազմիկ Մարգարյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց` երկու անգամ նա խնդրեց զանգել ավելի ուշ, իսկ ավելի ուշ ուղղակի չպատասխանեց մեր զանգերին։

 

Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրավական հսկողություն է իրականացրել՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են օրենքի խախտումներ, որոնք ուղարկվել են գլխավոր դատախազություն: Մարզպետի խոսքով՝ դա է եղել Ռ. Մարգարյանի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը:

124
թեգերը:
Արմավիր, Մարզպետ, Մարզ, Գյուղապետ, գյուղացի, Գյուղ, Բողոքի ակցիա, Եղեգնուտ համայնք
Ըստ թեմայի
Տավուշի 3 գյուղում վնասվել են վերգետնյա գազատար ցանցերը․ գազամատակարարումը դադարեցված է
Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր
«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում

Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

0
Ադրբեջանական զինուժը նյութական վնասներ է հասցրել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվել Այգեպար գյուղում։

Հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններին զուգահեռ գնդակոծվել են նաև հայկական սահմանամերձ գյուղերը, որոնց թվում է Տավուշի մարզի Այգեպար գյուղը։

Կադրերում երևում են հրետակոծության ու կրակոցների հետքերը։

Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Կադրերում երևում են արկի բեկորները։

Գյուղում ընդհանուր առմամբ մոտ 10 տուն է վնասվել։ Գյուղացիների շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան։

0