Քաղաքացին ցայտաղբյուրից ջուր է խմում, արխիվային լուսանկար

Շոգերն են մոտենում․ եղանակի տեսություն

514
(Թարմացված է 13:27 15.05.2020)
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 5-7 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հայաստանում մայիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 17-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում ևս այսօր տեղումներ չեն գրանցվի։ Մայրաքաղաքում կլինի +23-ից +25, երեկոյան՝ +18-ից +20 աստիճան տաքություն։

Բոլորս՝ երեխա ունենալու. կառավարությունը ընտանիքներին կօգնի բնակարան ձեռք բերել

Հիշեցնենք՝ երեկ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ առաջիկա 10 օրերին Հայաստանում սպասվում է արևոտ, տաք ու առանց տեղումների եղանակ։

514
թեգերը:
Գագիկ Սուրենյան, արև, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (788)
Ըստ թեմայի
Հայաստանում տրանսպորտը կաշխատի, մանկապարտեզները կբացվեն, իսկ դիմակ չկրողները կտուգանվեն
«Կորոնավիրուսով վարակված 660 անձ թոքաբորբ ունի, 33-ի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Նանուշյան
Ո՞ւմ է հետևելու ոստիկանության ծածուկ ծառայությունը. պարզաբանում
Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան
Արարատ Միրզոյան

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ

3
(Թարմացված է 17:23 25.05.2020)
ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի եւ տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ արցախյան սահմանին կրակոցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրկնակի ավելացել է։ Մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

3
թեգերը:
Սահման, կրակոց, Ադրբեջան, Գեորգի Ծերեթելի, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով
Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ
Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը. արխիվային լուսանկար

Ինչ նոր ակնկալիքներ ունի վարչապետ Փաշինյանն արտգործնախարարից

21
(Թարմացված է 16:46 25.05.2020)
ԱԳՆ զեկույցը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարևորել է համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ, հաշվետու զեկույց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ, ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:

Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի հաստատումը:

ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ գործակցության խթանմանը միտված քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության և մեր երկրի առաջնահերթությունների մասին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և մեր երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը:

«Պարտադիր չէ, որ հարաբերությունները սկսվեն ու ավարտվեն կենացներով». Մնացականյան

«Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ այլ հանձնարարականներ:

21
թեգերը:
Հայաստան, տնտեսություն, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի` Արցախի մասին հայտարարությունը
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. ինչի մասին են պայմանավորվել կողմերը
«Ամեն քայլ անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար». Մնացականյան