Ռոբերտ Մինասյան

Մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը

122
(Թարմացված է 22:20 14.05.2020)
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը դեռ շատ բան կարող էր անել երկրի զբոսաշրջային ոլորտի համար։ Բայց, ավաղ չհասցրեց։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Այսօր կյանքից հեռացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Մինասյանն այսօր է մահացել, պատճառը երկարատև ծանր հիվանդությունն էր», – ասաց նա։

Ռոբերտ Մինասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա մայիսի 14-ին, ժամը 18։00-ին Երևանի սգո սրահներից մեկում,  հուղարկավորությունը` մայիսի 15-ին, ժամը 14։00-ին։

Ռոբերտ Մինասյանը  ծնվել է 1942 թվականի հունիսի 26-ին։ 2001 թվականին հիմնադրել է Տուրիզմի հայկական ինստիտուտը։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ, ինչպես նաև Երևանի ԵԿՄ անդամ։

Sputnik Արմենիային տված վերջին հարցազրույցում, խոսելով մեր երկրում տուրիզմի զարգացման մասին` Մինասյանը նշել էր, որ Հայաստանը կարող է աշխարհին ներկայացնել իր բազմաթիվ ձեռքբերումները։ Նա համոզված էր, որ առանց գիտության չի կարող զարգանալ ոչ մի ոլորտ։

Ռուսաստանցիները կգնահատեն դա. ինչպե՞ս կտրուկ ավելացնել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան

Նրա ղեկավարությամբ վերջին երեք տարիների ընթացքում նախապատրաստվել էր «Ռուսական հետք» գիտազբոսաշրջային արշավը։

122
թեգերը:
ռեկտոր, Մահ, հայ
Երևանյան շենք. արխիվային լուսանկար

Կառավարությունը գումար հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանների համար

7
(Թարմացված է 13:05 27.05.2020)
Վարչապետը կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող 112 ընտանիք կապահովվեն բնակարանով: Այսօր նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:

Ինչպես նիստի ընթացքում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակարանները կարող են ձեռք բերվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։

Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 169 750 000 դրամ: 

«Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, հետևաբար առաջարկում ենք սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռք բերել նաև այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,-ասաց Պապիկյանը:

Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը: Փաշինյանը շեշտեց, որ նախկինում նման դեպքեր եղել են, երբ բնակարանը գնվել է, բայց քաղաքացին շարունակել է բնակվել հանրակացարանում՝ վաճառելով կամ վարձակալության տալով նոր բնակարանը:

Կառավարությունը հստատեց որոշումը: Վարչապետն էլ հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել իր մատնանշած խնդրին:

Կառավարությունը փակում է հին պարտքերը. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք բնակարան կունենան

7
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, նշանակում է` կա 14 000 վարակակիր. Փաշինյան

18
(Թարմացված է 13:01 27.05.2020)
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

18
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս