ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու մեկ դեպք է գրանցվել։
«Մահացածը 65 տարեկան տղամարդ է, որը չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։
Նշենք, որ մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, առողջացել է 1500 մարդ, մահացածների թիվը հասել է 48-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 34 766 թեստավորում:
Վերջին մեկ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատել է 4,3 միլիոնի սահմանը