ԱԻՆ ՃԿԿ աշխատակից, արխիվային լուսանկար

«Բանակցեցին ավելի քան մեկ ժամ». ինչպե՞ս են ԱԻՆ հոգեբանները կանխում ինքնասպանության փորձերը

1396
(Թարմացված է 23:54 11.05.2020)
ԱԻՆ աշխատակիցները միայն առաջին հոգեբանական օգնություն են ցուցաբերում։ Հետագա ճակատագրով հետաքրքրվելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի երեկոյան 37-ամյա Հայկ Ա․-ն ներխուժել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկա և սպառնացել ինքնասպանություն գործել։ Տղամարդու ձեռքում ապակու կտոր է եղել, նա հայտարարել է, որ ուզում է կտրել իր կոկորդը։ Տղամարդու հետ բանակցություններ են վարել ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները։ Նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանական բաժնի հրահանգիչ Տիգրան Սարգսյանը։

Վերջին ժամանակներում Հայաստանում ինքնասպանության փորձերն ավելի հաճախակի են դարձել։ ԱԻՆ-ում չեն շտապում փորձերի թիվը կապել կորոնավիրուսի համավարակի հետ, սակայն վիճակագրությունն ակնհայտ է․ մեկ ամսում վարչության թեժ գծին զանգահարած 398 քաղաքացիները հոգեբանական օգնություն են հայցել, մինչդեռ անցած ամիս՝ նախքան կարանտինը, այդ ցուցանիշը երեք անգամ պակաս է եղել։

Եթե թեժ գծի զանգերի թիվը հրապարակվում է, ապա ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի քանակը չի նշվում։ Չափազանց նուրբ թեմա է, ուստի վերջին 5-10 տարում աշխարհում ընդունված չէ ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի վիճակագրությունը հանրայնացնել՝ խուճապային տրամադրություններից խուսափելու համար։

Հոգեբան-փրկարարի աշխատանքի մասին երեկվա դեպքի օրինակով զրուցեցել ենք ԱԻՆ հոգեբանական օգնության բաժնի հրահանգիչ Տիգրան Սարգսյանի հետ։

Հավանական ինքնասպանի և հոգեբանի աշխատանքի առանցքում զրույցն է։ Մարդու հետ զրուցելիս հոգեբանը պետք է առավելագույնս անկեղծ լինի, պետք է փորձի խուսափել ստանդարտ նախադասություններից ու բառերից։

«Պոլիկլինիկայի տղամարդու դեպքում շատ բարդ էր, նրա հետ դժվար էր երկխոսության բռնվել։ Գրեթե հնարավոր չէր շփման եզրեր գտնել։ Բանակցություններ սկսելու մեր փորձերը ավելի քան մեկ ժամ տևեցին։ Նա սթափ վիճակում էր, բայց խոսքը շատ ընդհատված էր, ոչ պարզ»,-պատմում է Սարգսյանը։

Եթե մարդը համառորեն երկխոսության մեջ չի մտնում աշխատակիցների հետ, պետք է փորձել լսել նրան։ Հաճախ հասարակական վայրում ինքնասպանություն գործելու փորձը ուշադրության և շփման կարիք ունեցող մարդու հոգու ճիչն է։ Երբեմն հոգում կուտակվածը պատմելուց հետո մարդիկ հանգստանում են։

«Այդ տղամարդը, ապակու կտորը կոկորդի մոտ պահած, ասում էր, որ խնդիր ունի։ Հարցին, թե ինչ խնդիր է, ինչով կարող ենք օգնել, չէր արձագանքում։ Անընդհատ կրկնում էր, որ խնդիրներ ունի և վերջ։ Նրա ազգականները նույնպես եկան պոլիկլինիկա, նրանք հավաստիացնում էին, որ տղամարդը հոգեկան հիվանդություններ չունի»,-նշում է հոգեբանը։

Հավանական ինքնասպանի հետ աշխատանքում առաջնայինը հոգեբանի աշխատանքն է։ Սակայն եթե մարդը շփման չի գնում, ինչպես այս դեպքում, նրանով զբաղվում են ոստիկանության աշխատակիցները՝ ավելի կոշտ մեթոդներ կիրառելով։

«Մեկ ժամ անօգուտ բանակցություններից հետո գործի անցան ոստիկանության աշխատակիցները։ Նրանք կտրուկ մոտեցան տղամարդուն, պինդ բռնեցին նրան և ձեռքից վերցրին ապակու կտորը։ Այնուհետև տղամարդու հետևից եկավ հոգեբուժական հիվանդանոցի բիրգադը և տարավ նրան»,-պատմում է Սարգսյանը։

ԱԻՆ աշխատակիցները միայն առաջին հոգեբանական օգնություն են տրամադրում։ Քաղաքացու հետագա ճակատագրով հետաքրքրվելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում։

Սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը նշում է, որ համաշխարհային վիճակագրության համաձայն՝ առավել հաճախ ինքնասպանություն գործում են դեռահասները, հասուն տղամարդիկ և տարեցները։

«Հայաստանում ևս ռիսկի խմբում դեռահասներն են և 40-ն անց տղամարդիկ։ Բայց մեզ մոտ, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, տարեցները բավական հազվադեպ են ինքնասպանության դիմում»,-ասում է նա։

Կանայք առավել հաճախ ինքնասպանության փորձ կատարում են զգացմունքային հողի վրա՝ անպատասխան սիրո պատճառով։ Տղամարդկանց մոտ պատճառները տարբեր են՝ կապված ընտանիքի, կարիերայի, ամուսնալուծության և գործազրկության հետ։

Նշենք, որ «911» փրկարար ծառայությունն աշխատում է շուրջօրյա։ Ցանկության դեպքում կարելի է զանգահարել ԱԻՆ-ի հոգեբանական ծառայություն՝ (+374 60) 44-02-75 համարով։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանում ինքնասպանության մեկ դեպք է գրանցվում․ տարեկան ինքն իրեն կյանքից զրկում է 800 հազար մարդ։

1396
թեգերը:
հոգեբան, Ոստիկանություն, ինքնասպանության փորձ, ինքնասպանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
Ուղևորներ

Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից

1
Ժամանող ուղևորների հարազատներին քաղավիացիայի կոմիտեն հորդորում է չգնալ օդանավակայան։ Բոլոր ժամանողները կուղեկցվեն ինքնամեկուսացման վայրեր:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին Հայաստանի քաղաքացիներին Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից Երևան տեղափոխելու համար երեք չվերթ կիրականացվի: Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը կիրականացնի «Բելավիա» ավիաընկերությունը (ժամանում դեպի Երևան` ժամը 02:45–ին, Երևանից մեկնում` ժամը 03:35–ին), Դամասկոս-Երևան չվերթը՝ «Cham Wings» ավիաընկերությունը (ժամանում` 00:05–ին), Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը՝ «Ural» ավիաընկերությունը (ժամանում` 19:30–ին):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ժամանած ուղևորներին կուղեկցի դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Իսկ ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում են չգնալ օդանավակայան։

Հիշեցնենք` ՀՀ պարետի որոշմամբ` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՀՀ ժամանող ուղևորներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում: Նրանք տեղափոխվում են ինքնամեկուսացման իրենց նախընտրած վայրեր, որոնց հասցեները գրանցվում են հետագա վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

1
Մահճակալ

Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

16
(Թարմացված է 17:57 25.05.2020)
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում շահագործման է հանձնվել 102 մահճակալային ֆոնդով նոր մասնաշենքը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Այսօր շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որն օգտագործվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը:

Նոր մասնաշենքը հավելյալ 102 մահճակալի հնարավորթյուն է տալիս կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

«COVID19-ի դեմ պայքարի շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի»,- գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարության տվյալներով, այժմ Հայատանում COVID19-ի դեմ պայքարի նպատակով առանձնացված մահճակալների թիվը շուրջ 1550 է, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը՝ մոտ 12.000: Ընդ որում՝ այս վերջին ցուցանիշում հաշվառված են նաև ՄՀՀ-ում ու մարզասրահների տարածքներում պատրաստված մահճակալները, որոնք ներկա պահին, բարեբախտաբար, դեռ չեն օգտագործվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ այդ լրացուցիչ կարողությունները նախապատրաստվել են հնարավոր ամենավատ սցենարի դեպքում օգտագործվելու համար, այն դեպքում, եթե վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն անցնի 524.000-ը, որից ծանր հիվանդների թիվը կլինի 26.202, իսկ պահանջվող մահճակալների թիվը հիվանդության տարածման պիկի ժամանակ՝ կհասնի 12.445-ի։

Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին

16
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, համավարակ, մահճակալ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է
Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Թորոսյանն այցելել է ԲԿ, որտեղ ամենածանր հիվանդներն են. ինչ են պատմել բժիշկները