Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

«Մենք ոչ թե գերանդիով հնձում ենք, այլ համակարգերին շանս ենք տալիս»․ Փաշինյանը՝ Բադասյանին

93
(Թարմացված է 11:04 12.05.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվեց, որ արդարադատության համակարգին արժե ևս մեկ շանս տալ՝ համատարած վեթինգի փոխարեն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Եթե Դատական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո իրենց չարդարացնեն և դատական համակարգի հանդեպ վստահությունը մնա նույն մակարդակում, ապա անհրաժեշտ կլինի նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ և ներդնել համատարած վեթինգի համակարգ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Facebook-ի ուղիղ եթերում քննարկման ժամանակ։

«Վեթինգն անխուսափելիորեն ռիսկեր է պարունակելու։ Բայց այժմ կարևորը չենք քանդում այն դրականը, որը կա գործող արդարադատության համակարգում»,- ընդգծեց նախարարը։

Վարչապետը համաձայնեց Բադասյանի հետ՝ նշելով, որ իր թիմի գաղափարախոսության մեջ կա շանս տալու հնարավորություն։

«Մենք ոչ թե գերանդիով հնձում ենք ամեն ինչ և ամենուր, այլ համակարգերին շանս ենք տալիս, որպեսզի իրենք այդ խնդիրները լուծեն և մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի»,- նշեց Փաշինյանը։

«Դատական համակարգը մեծ թվով մասնագետների համար գրավիչ չէ»․ Բադասյան

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։

«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար

93
թեգերը:
Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան, Դատավոր, Վեթինգ, Հայաստան
Ըստ թեմայի
Վեթինգ կլինի, բայց երբ ու ինչպես` հայտնի չէ. նորանշանակ նախարարը վեթինգի ծրագիր չի տեսել
Բարեփոխում պետք է, վեթինգ` ոչ. արդարադատության նախարարը չլսեց Հանրային խորհրդի կարծիքը
«Վեթինգի» մասին օրենքը դատական իշխանությունը որակական նոր հիմքերի վրա չի դնելու. Խաչիկյան
Նախագահը ստորագրել է դատավորների «վեթինգի» վիճահարույց օրենքը
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

22
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

22
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Հիվանդանոց

Կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 64 տարեկան է

100
(Թարմացված է 11:00 06.07.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 7 մահվան դեպք է գրանցվել։

«Կորոնավիրուսից մահացել են 1 կին և 6 տղամարդ։ Կինը եղել է 72, իսկ տղամարդիկ` 64, 71, 72, 87, 78, 79 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:

Նշենք, որ հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք, որոնցից 16 302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123 815 թեստավորում:

Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։

100
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան
«Կորոնավիրուսն էլ կանցնի...». պարգևատրումներ նախագահականում. լուսանկարներ
Լիտվայի առաջին տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին

Մարքեթինգի ու վաճառքի բաժինների բախումից տուժում է բիզնեսը. ի՞նչ անել, որ դա տեղի չունենա

0
(Թարմացված է 15:33 06.07.2020)
Հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում են բիզնեսում վաճառքի ու մարքեթինգի բաժինների

Հաճախ մարքեթինգի ու վաճառքի բաժինները բախվում են միմյանց, իսկ արդյունքում թուլանում է բիզնեսը։ 

Երբ վերլուծում ենք պատճառները, պարզ է դառնում, որ վաճառքի ու մարքեթինգի բաժինների հակասությունները հաճախ ունեն օբյեկտիվ հիմքեր:

Դրանցից ամենացայտունն այն է, որ ընկերությունում բացակայում է վաճառքի ու մարքեթինգի բաժինների սինխրոն աշխատանքը:

Հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում են այդ սինխրոնիզացիայի կարևորության ու մի քանի մեթոդների մասին:

Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում

0
թեգերը:
առցանց վաճառք, Հայաստան, բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Բիզնեսի աշխարհում այլևս ոչինչ առաջվանը չէ. ի՞նչն է կարևոր նոր իրավիճակում
Բիզնեսին ճգնաժամից փրկելու նոր տարբերակ. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը
Գալուստյանի ու Ռևայի բիզնեսը «վառվել» է