Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար

164
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանրությանը հետաքրքրող հարցին՝ հիմնավորելով իր պատասխանը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Facebook-ի ուղիղ եթերում քննարկման ժամանակ հայտնեց, որ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։
Նախարարը նման տեսակետ հնչեցրեց, երբ վարչապետը նրան հարց ուղղեց՝ ինչպես անել, որ «վատ» դատավորները գնան համակարգից, ինչն էլ հենց ենթադրում է վեթինգը։

Նախարարը ներկայացրեց, որ առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելն ու դրա վերլուծության արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ բացատրություն չներկայացնելը արձանագրվում է որպես վարքագծի կանոն։ Օրինակ՝ դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում հաշվետու տարվա ընթացքում, բայց անձի եկամուտներով չի հիմնավորվում, որ նա կարող էր նման գույք ձեռք բերել, սա վարքագծի կանոն է, դրա վերաբերյալ պատշաճ բացատրությունը չներկայացնելը կամ ինչ-որ տեղեկություն հայտարարագրում թաքցնելը, կարող է հագեցնել քրեական պատասխանատվության։

Անդրադառանալով համատարած վեթինգին, նախարարը բերեց Ալբանիայի օրինակը։

«Կա տարբերություն ալբանական վեթինգի և հայկական վեթինգի միջև։ Եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, ապա դա նշանակում է՝ ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միաժամանակ։ Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ, առանց որի հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ։ Օրինակ՝ Ալբանիայում ստեղծվել է հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին և ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվում էին դատավորների վեթինգի հետ կապված վեճերը։ Արդյունքում՝ 2019 թվականին Ալբանիայի Գերագույն դատարանում մնացել էր 19 դատավորից ընդամենը մեկը, իսկ Սահմանադրական դատարանում՝ 4-ը, որը բավարար էր, որպեսզի վեճն ընդունեին, սակայն բավարար չէր, որպեսզի քննություն արվեր։ Բոլորի սպասումն այն է, որ վեթինգը իրականացվելու է միանգամից։ Սակայն դա երկար պրոցես է»,-բացատրեց նախարարը։

Նա առաջարկեց համատարած վեթինգին մոտենալ Սահմանադրական փոփոխություններով և ընտրել այնպիսի մոդել, որը կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին։

Վարչապետը համաձայնեց՝ նշելով, որ կարևոր է, որ այդ փոփոխությունների ընթացքում դատարաններն աշխատեն։

Հիշեցնենք՝ ըստ օրենքի նախագծի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է դատավորների գույքը։

ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։

Նախագահը ստորագրել է դատավորների «վեթինգի» վիճահարույց օրենքը

Ավելի ուշ որոշվեց սահմանադրական ճգնաժամը լուծելու նպատակով երկրում հանրաքվե անցկացնել, որը պետք է կայանար ապրիլի 5-ին, սակայն Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ապրիլի 5-ին նախանշված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավտոմատ կերպով չեղարկվեց, քանի որ ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածը նշում է, որ «ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո»:

Մարտի 17-ին ԿԸՀ-ն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից:

164
թեգերը:
Վեթինգ, Դատավոր, Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Վեթինգի» մասին օրենքը դատական իշխանությունը որակական նոր հիմքերի վրա չի դնելու. Խաչիկյան
«Վեթինգով-բանով…». Նստե՛ք, դատավոր դատողներն են գալիս, ո՞վ է վճարելու այս մեղեդու համար
Բարեփոխում պետք է, վեթինգ` ոչ. արդարադատության նախարարը չլսեց Հանրային խորհրդի կարծիքը
«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին
Նորածին

Հայտնի է Սիրուն Մինասի առաջնեկի սեռը․ նա լուսանկար է հրապարակել

123
(Թարմացված է 20:44 15.07.2020)
Սիրուն Մինասը փոքր-ինչ ուշացումով, բայց երկրպագուներին հայտնել է ոչ միայն իր փոքրիկի սեռը, այլև քաշն ու հասակը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը, որը երեկ մայրիկ է դարձել, Instagram-ի իր էջում հրապարակում հայտնել է, որ որդի է ունեցել:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3.4 կգ քաշով և 52 սմ հասակով:

«Լրիվ ուրիշ պլաններ ունեի երեկվա հետ կապված, բայց եթե ՇԵՖն ասում ա՝ գնացինք ծննդատուն, ուրեմն գնացինք ԾԸ–ՆԸՆ–ԴԱ–ՏՈՒՆ»,- լուսանկարին կից գրել է Սիրունը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Հիշեցնենք` երեկ Sputnik Արմենիան իր ընթերցողին հայտնել էր, որ Սիրունը մայրիկ է դարձել։

Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։ Ավելի վաղ Սիրունը նշել էր, որ չի ցանկանում վաղաժամ պարզել երեխայի սեռը, ուստի աղջիկ կծնվի, թե տղա, կիմանան երեխայի լույս աշխարհ գալու օրը։ Ամեն դեպքում զույգը երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էր առանձնացրել:

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

123
թեգերը:
երեխա, Սիրուն Մինաս, Հայաստան
Ըստ թեմայի
Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ
Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար
Նատալի Փորտմանը երեխայի է սպասում. լուսանկար
Բողոքի ակցիա Եղեգնուտում

Գյուղացիները հողը, գործը թողած` բողոքի ակցիա են անում. ինչ լուծում է սպասվում Եղեգնուտում

113
(Թարմացված է 19:16 15.07.2020)
Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնը դարձել է կռվախնձոր։ 27 տարի ղեկավարած նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, բայց գյուղացիները դեմ են։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Արմավիրի Եղեգնուտ գյուղում այս պահին իրավիճակը խաղաղվել է` միայն թե գյուղապետարանի առջև շարունակում են հսկողություն իրականացնել ոստիկանության ծառայողները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը։

«Այսօր լուսադեմին շուրջ 100 ոստիկաններ էին եկել ու գյուղապետարանի շենքը շուրջկալել, որպեսզի նախկին գյուղապետը երևի շենք գա։ Սակայն ամբողջ գյուղն իրար գլխի հավաքվեց, քանի որ ոչ ոք չի ուզում, որ Մարգարյանը վերադառնա։ Մարդիկ բողոքի ակցիա էին անում»,–ասաց համայնքի ղեկավարի ԺՊ–ն` Ռազմիկ Մկրտչյանը։

Խնդիրն այն է, որ գյուղացիները դեմ են դատարանի որոշմանը, ըստ որի` 27 տարի պաշտոնավարած նախկին ղեկավարը` Ռազմիկ Մարգարյանը, պետք է շարունակի ղեկավարել համայնքը։ Մարգարյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր 1991թ.-ից: 2018 թվականին, երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել Եղեգնուտի ավագանուն: Այն չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից, և Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ԺՊ:

Նախկին համայնքապետը դիմել էր դատարան։ Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել այն:

Ռազմիկ Մկրտչյանը պատմեց, որ իրենք դատարան են դիմել` բողոքարկելով Արմավիրի մարզպետի որոշումը, ըստ որի համայնքի նախկին ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել։ Այսօր իմացել են, որ դատարանն այն վարույթ է ընդունել ու օգոստոսի 31-ին էլ դատական նիստ նշանակել։ Այդ լուրն իմանալուց հետո են, ըստ Մկրտչյանի, այսօր կրքերը հանդարտվել ու ոստիկաններն էլ տեղի են տվել։

Այս պահին համայնքում իրավիճակը խաղաղ է` բնակիչները ցրվել են, չնայած գյուղապետարանի տարածքում  ոստիկանական ծառայողներ կան` իրավիճակը վերահսկելու համար։

Մկրտչյանն ասում է, որ բացառված է` գյուղացիները թողնեն նախկին գյուղապետն անցնի աշխատանքի, քանի որ նրա պաշտոնավարման 27 տարիների ընթացքում վախի մթնոլորտում է գյուղն ապրել։

Եղեգնուտի համայնքապետին կասկածում են գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ

«Ես նրան չեմ հասկանում` ինչպես է նման իրավիճակում ուզում պաշտոնին վերադառնալ։ Գյուղում գրեթե աջակիցներ չունի` իր բարեկամներն են։ Իսկ մյուսները հողն ու հողամասը թողած` ընկել են բողոքի ակցիաների հետևից։ Ես` ինքս, պաշտոնի խնդիր չունեմ»,–ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` իրենք ուզում են համայնքի ղեկավարի ընտրություն նշանակվի, և անգամ համաձայն են, որ բոլորովին անծանոթ մեկը գյուղապետ նշանակվի, սակայն նախկինի վերադարձը բացառում են։

Акция протеста жителей села Ехегнут (15 июля 2020). Армавир
© Sputnik / Stringer
Բողոքի ակցիա Եղեգնուտում
Ի դեպ, համայնքի նախկին ղեկավարի` Ռազմիկ Մարգարյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց` երկու անգամ նա խնդրեց զանգել ավելի ուշ, իսկ ավելի ուշ ուղղակի չպատասխանեց մեր զանգերին։

 

Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրավական հսկողություն է իրականացրել՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են օրենքի խախտումներ, որոնք ուղարկվել են գլխավոր դատախազություն: Մարզպետի խոսքով՝ դա է եղել Ռ. Մարգարյանի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը:

113
թեգերը:
Արմավիր, Մարզպետ, Մարզ, Գյուղապետ, գյուղացի, Գյուղ, Բողոքի ակցիա, Եղեգնուտ համայնք
Ըստ թեմայի
Տավուշի 3 գյուղում վնասվել են վերգետնյա գազատար ցանցերը․ գազամատակարարումը դադարեցված է
Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր
«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում
Արտյոմ Տոնոյան

Մարդկային և նյութական կորուստներն Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ. Տոնոյան

0
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում և այլ բնակավայրերում տեղի ունեցած զանգվածային ցույցերին և ներքաղաքական հնարավոր զարգացումներին:
Տոնոյան. «Ադրբեջանի հասարակությունում կուտակված մաղձը կարող է վերածվել հեղափոխական գործընթացի»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ադրբեջանական ցույցերը հրահրված էին իշխանությունների կողմից, հակառակը՝ հարևան երկրի իշխանությունները վերջին առնվազն երեք օրերի ընթացքում իրենց ունեցած բոլոր հնարավոր տարբերակներով՝ և՛ լրագրողների, և՛ տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների, և՛ պետական գործիչների միջոցով պարբերաբար հայտարարում էին, որ ադրբեջանական բանակը բավարար է և այս իրավիճակում մարդկանց փողոց դուրս գալը ճիշտ չէ: 

«Ցույցերի կազմակերպիչներն ավելի շուտ հակաիշխանական կամ ընդդիմադիր տարբեր կենտրոններից կոչերով հանդես եկած ուժերն էին, որոնց կարծիքով՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է դուրս գա փողոց՝ ստիպելով գերագույն գլխավոր հրամանատարին գնալ պատերազմի և Ղարաբաղի այսպես կոչված ազատագրության»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Տոնոյանի դիտարկմամբ՝ այդ նույն կոչի համար երկու օր առաջ ձերբակալեցին և քրեական գործ հարուցեցին պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ: Նախկին նախարարի կարծիքով՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու առթիվ, եթե կան կոչեր, ապա նախևառաջ խաղաղության պետք է նախապատրաստեն հենց ադրբեջանցիներին, և այդ գործը պետք է սկսեն նրանց հանրակրթական դպրոցների դասագրքերից: 

«Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, շատ հեռու է որևէ առումով առնվազն կարճաժամկետ հեռանկարում խաղաղության նախապատրաստվելու լուրջ ընկալումից: Նման հայտարարություններն արվում են որպես զուտ հայտարարություն»,- նշեց իրանագետը:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Նրա գնահատմամբ՝  Ալիևը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, տասնամյակների ընթացում քարոզել է, որ կա ադրբեջանական հզոր բանակ, սակայն մարդկային և նյութական վերջին կորուստները Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ, մյուս կողմից, եթե որևէ բան չի ձեռնարկվում առաջնագծում, նրա համար վիճակն ավելի է ծանրանում:

Իրանագետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն իր երկրում մի կողմից ունի խիստ բորբոքված և անկառավարելի հասարակություն, որի ներսում կա տասնամյակների ընթացքում կուտակված մաղձ, ինչը կարող է վերածվել հեղափոխական գործընթացի, մյուս կողմից՝ Ալիևն առաջնագծում ունի լուրջ կորուստներ և ոչ շահեկան դիրքեր: Այդ պատճառով էլ, ըստ Տոնոյանի, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է, իսկ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները միշտ կրում են ժամանակավոր բնույթ, ինչը ՀՀ և Արցախի զինված ուժերին հիմք է տալիս երբեք չթուլացնել զգոնությունը:

«Վերելակային պայմանավորվածությունները» չէին կարող երկարաժամկետ արդյունք ապահովել. փորձագետ

0
թեգերը:
Իլհամ Ալիև, Բողոքի ակցիա, Արտյոմ Տոնոյան, Ադրբեջան, Հայաստան, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
«Վտանգավոր է»․ ադրբեջանցի հաքերները հասել են ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթղթերին
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Հայ հաքերները փորձում են զսպել ադրբեջանցիներին. կորոնավիրուսային արտահոսքը շարունակվում է
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել