Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և Կոտայքի որոշ հատվածներում

462
(Թարմացված է 09:53 11.05.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն իրականացվում են հետագայում վթարներից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Ստեփանյան փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Մոլդովական փ. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11:00-17:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 26/2 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Եղբայրության փ․11 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Կոտայքի մարզում՝

11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Ս․Լ․Լ գազ», «Արտ/Մարտին», «Բադալյան և Եղբայրներ», «Էվա Մակ», «Սերֆուդ պահածոներ», «Ծովասար Ֆիրմա», «Այիսա Գազ», «Պապյան և որդիներ» ՍՊ ընկերությունները և Զին/մասը:

Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:ծոներ», «Ծովասար Ֆիրմա», «Այիսա Գազ», «Պապյան և որդիներ» ՍՊ ընկերությունները և Զին/մասը:

462
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Կոտայք, Երևան
Ըստ թեմայի
Հայաստանի ԱԷԿ–ը 65 օրով կկանգնի վերանորոգման համար. փոխնախարար
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր. Փաշինյան

0
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Արայիկ Հարությունյան. ախիվային լուսանկար

Սպիտակի մատուռի մոտ շրջանավարտների մեծ կուտակումներ են գրանցվել. ո՞վ է պատասխան տալու

28
(Թարմացված է 12:15 27.05.2020)
Կորոնավիրուսի համավարակի օրերին դպրոցներում կազմակերպվող միջոցառումների ու էքսկուրսիաների համար պատասխանատվությունը կդրվի դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ չնայած համավարակի տարածման ակտիվացմանն ու դրա դեմ պայքարի խստացմանը, դպրոցներում ուսումնական տարվա ավարտին շարունակում են լոկալ միջոցառումներ կազմակերպել:

«Մենք զգուշացրել ենք, որ նման բան չանեն: Բայց նման տեղեկություններ ունենք ու հիմա նույնպես աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ շրջանավարտներին խոստացել է «Վերջին զանգի» միջոցառումների համար համավարակի հաղթահարումից հետո մեկ օր նշանակել ու ամբողջ երկրի տարածքում նշել: Բայց այս պահին նախարարը հորդորեց զերծ մնալ միջոցառումներ կազմակերպելուց ու հատկապես առաջիկա 4 հանգստյան օրերին սրբավայրեր այցելելուց: Նախարարն այս հանգամանքի վրա հրավիրեց ՀՀ ոստիկանապետի ուշադրությունը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ անցյալ շաբաթ հատկապես մեծ կուտակումներ են գրանցվել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ:

«Հսկայական կուտակումներ են եղել և սոցիալական ցանցերում, մամուլում այդ նկարները կան: Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությւնը նաև այստեղ հսկողություն իրականացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ, որոհետև դրանք դառնում են համավարակի տարածման մեծ աղբյուրներ»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հնարավոր դեպքերի համար պատասխանատվությունը դնել դպրոցների տնօրեններին ու համայնքների ղեկավարների վրա:

«Երբ որ մենք տեղեկատվութսյունը կհավաքենք, թե ովքեր են նման միջոցառումներն արել՝ կանոնների խախտմամբ, կարծում եմ` դա որոշակի կոնկրետ հետևանք կունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հանձնարարաեց ոստիկանությանը հավաքել տեղեկատվություն այն մասին, թե ովքեր չեն ենթարկվում կանոններին:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 372 մարդու մոտ, փաստացի առողջացել են 35–ը։

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

28
թեգերը:
կառավարություն, կորոնավիրուս, Վերջին զանգ, շրջանավարտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկի խորհուրդները
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 372-ով և դարձել 7774
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել