ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Այսօր, մայիսի 13-15-ի կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։
Հիշեցնենք, որ թեև երեկ Շիրակի մարզում ձյուն էր տեղում, սակայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում շտապել էր հայտնել եղանակը «բացվելու» մասին լուրը։ Նա գրել էր, որ առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ։
«Քուռկիկ Ջալալիի թոռնե՞րն են». 7 ձի՝ Դավթաշենի կենտրոնում. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 00։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողացվել է։ «Արմենպրեսի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման օրը Հայաստանի կառավարության շենք ներխուժած մարդիկ գողացել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Նաղդալյանի խոսքով ՝ այդ անձնագիրը չեղարկվել է։
«Նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց կողմից կառավարության շենք մուտք գործելու արդյունքում հափշտակվել է 14 դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը չեղարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ Այդ անձնագրերի մեջ եղել է նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- ասել է Նաղդալյանը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին աշխատակից Անդրանիկ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրն իր մոտ է, և նա իբր ձեռք է բերել այն մեծ գումարի դիմաց ղազախստանցի ադրբեջանցիներից։ Վերջիններիս հետ նա ծանոթացել է դեռ 2020–ի հոկտեմբերին, նրանք էլ իբր պատմել են, որ ցանկացած հայկական փաստաթուղթ գնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի օգնությամբ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Երևանյան անկարգություններին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ. ավագանու անդամ
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։