Նադեժդա Սարգսյանը. արխիվային լուսանկար

«Գոնե մեկ անգամ էլ ասեի, որ ամենագեղեցիկն ես...». երգչուհի Էմմիի հուզիչ գրառումը

537
(Թարմացված է 18:06 10.05.2020)
Երգչուհի Նադեժդա Սարգսյանի երգերից մեկի՝ «Արևոտ անձրևի» ուղեկցությամբ Էմմին ընտանեկան տարբեր տարիների լուսանկարներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Էմմին Instagram-ի «սթորի» բաժնում հուզիչ ֆոտոշարք ու գրառում է կատարել իր մայրիկի՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանի մասին։

«Եթե դու ինձ հասկանում ես, ուրեմն մենք նույն իրավիճակում ենք։ Ուժեղ եղիր և ժպտա։ Մեզ մայրերը տխրելու համար չեն լույս աշխարհ բերել»։ Այս տողերով է սկսվում Էմմիի պատմած ինստագրամյան պատմությունը։

Երգչուհի Նադեժդա Սարգսյանի երգերից մեկի՝ «Արևոտ անձրևի» ուղեկցությամբ Էմմին ընտանեկան տարբեր տարիների լուսանկարներ է հրապարակել։
Լուսանկարներում մայրն է՝ Նադեժդա Սարգսյանը տարբեր տարիներին՝ բեմում և ընտանիքում, իր՝ Էմմիի և ամուսնու՝ լուսահոգի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հետ։

«Իմ հոգատար, գոնե մեկ անգամ էլ ասեի, որ ամենագեղեցիկն ես»,- ֆոտոշարքի վերջում գրել է Էմմին։

1 / 6
Էմմիի «սթորին»

Հիշեցնենք՝ երգչուհի Նադեժդա երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ 2018 թվականի հուլիսի 2-ին։

Երգչուհի Էմմիի հուզիչ գրառումը. «Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք»

537
թեգերը:
ինստագրամ, մայր, Էմմի
Ըստ թեմայի
Երկար ժամանակ հարցազրույց չէի տալիս. Էմմին`ծնողների և երեխաների մասին
Էմմին արցախյան ելույթից հետո վազել է տղաների մոտ. լուսանկար
Հիմա ամենահարուստն ենք. երգչուհի Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

130
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

130
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել

Արցախի բնակավայրերից մեկում տագնապի ազդանշան է հնչում. տեսանյութ

0
(Թարմացված է 13:07 27.09.2020)
Տեսանյութում լսվում է օդային տագնապի ազդանշանը, Ստեփանակերտի բնակիչներին կարգադրված է խստորեն հետևել անհրաժեշտ պահանջներին:

Ստեփանակերտում դեռ լսվում է օդային տագնապի ազդանշանը։
Sputnik Արմենիայի խմբագրության ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որում լսվում է վաղ առավոտյան հայտարարված օդային տագնապի ազդանշանը։ Քաղաքի բնակիչներին հանձնարարվել է հետևել դրան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը ՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։ Ներկայում հայտնի է հակառակորդի կողմից երկու ուղղաթիռների, երեք տանկերի եւ երեք անօդաչու թռչող սարքերի կորստի մասին: Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։

Ժողովրդին ուղղված ուղերձով արդեն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նախագահը վստահեցրել է, որ զինված ուժերը ամուր կանգնած են իրենց դիրքերում, իսկ ագրեսիայի պատասխանը կլինի համաչափ:

0