Առնոլդ Շվարցենեգեր

Առնոլդ Շվարցենեգերը խաբել է մարդկանց՝ սեղանի վրա «շպագատ» իջնելով. տեսանյութ

286
(Թարմացված է 22:42 08.05.2020)
Հատկանշական է, որ «Տերմիտանորի» աստղը «բարդ» վարժություններ կատարելիս սիգարը չի հանում բերանից։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Աշխարհահռչակ դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ապացուցել է, որ հիանալի մարզավիճակում է։ Նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել և ցույց տվել՝ ինչպես է պետք «ճիշտ շպագատ» իջնել։

«Ճկունությունը նույնքան կարևոր է, որքան ուժային մարզումները», - կից գրել է նա։

Դերասանը մի քանի վարժություն անելուց հետո հեռանում է, իսկ ոտքերը մնում են սեղանին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arnold Schwarzenegger (@schwarzenegger)

Նշենք, որ վերջին շրջանում դերասանը հաճախ է զվարճալի տեսանյութեր հրապարակում։

Անհայտ անձը հարձակվել է Առնոլդ Շվարցենեգերի վրա․ տեսանյութ

Ի դեպ, Շվարցենեգերը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարին` գործընկերներին հորդորելով հետևել իր օրինակին։

Առնոլդ Շվարցնեգերն ասել է, թե որ երկրի կանանց է համարում ամենագեղեցիկը

286
թեգերը:
տեսանյութ, Առնոլդ Շվարցնեգեր
Ըստ թեմայի
Հայկական «էֆեկտ»․ համացանցի ամենակենսուրախ զույգերը հետևորդներին ստիպում են ժպտալ
«Նա քնքշորեն «գետնով է տալիս»». «Ժայռի» հայ կինը խոսել է իրենց հարաբերությունների մասին
Մոնիկա Բելուչին, Ռոբերտ Դե Նիրոն և այլ աստղեր կոչ են արել համավարակից հետո փոխել կյանքը
«Մնա տանը». հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով հորդորում են տնից դուրս չգալ
Մահճակալ

Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

12
(Թարմացված է 17:57 25.05.2020)
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում շահագործման է հանձնվել 102 մահճակալային ֆոնդով նոր մասնաշենքը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Այսօր շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որն օգտագործվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը:

Նոր մասնաշենքը հավելյալ 102 մահճակալի հնարավորթյուն է տալիս կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

«COVID19-ի դեմ պայքարի շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի»,- գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարության տվյալներով, այժմ Հայատանում COVID19-ի դեմ պայքարի նպատակով առանձնացված մահճակալների թիվը շուրջ 1550 է, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը՝ մոտ 12.000: Ընդ որում՝ այս վերջին ցուցանիշում հաշվառված են նաև ՄՀՀ-ում ու մարզասրահների տարածքներում պատրաստված մահճակալները, որոնք ներկա պահին, բարեբախտաբար, դեռ չեն օգտագործվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ այդ լրացուցիչ կարողությունները նախապատրաստվել են հնարավոր ամենավատ սցենարի դեպքում օգտագործվելու համար, այն դեպքում, եթե վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն անցնի 524.000-ը, որից ծանր հիվանդների թիվը կլինի 26.202, իսկ պահանջվող մահճակալների թիվը հիվանդության տարածման պիկի ժամանակ՝ կհասնի 12.445-ի։

Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին

12
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, համավարակ, մահճակալ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է
Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Թորոսյանն այցելել է ԲԿ, որտեղ ամենածանր հիվանդներն են. ինչ են պատմել բժիշկները
Խանութ

Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը

63
(Թարմացված է 17:36 25.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ կիրակի նախազգուշացրել էր, որ կկիրառվեն խիստ միջոցներ ՝ սանիտարական ռեժիմը խախտողների համար:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ պարետի որոշման համաձայն` 1 օրով չեն աշխատի Հայաստանում գործող հանրային սննդի 46 օբյեկտներ։ Տեղեկությունը հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«ՀՀ պարետի որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Օբյեկտներից 16-ը գտնվում են Երևանում ,իսկ 30-ը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։

Երևանում կասեցված օբյեկտների թվում կան և շատ ճանաչվածները, ինչպիսիք են «Դռագոն Գարդենը»,  «Կասկադ Շոկոլատերիան»,«Վայն Ռեփաբլիկը» և այլն։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետի տեղակալ Մանվել Մելիքյանի խոսքով՝ նման միջոցներ ձեռնարկվել են այն պատճառով, որ օբյեկտները խախտել են համաճարակային անվտանգության կանոնները:

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

Կան մի քանի խախտումներ. կամ աշխատակիցները դիմակներ չեն կրել, չեն օգտագործել սանիտարահիգիենիկ միջոցներ, կամ հաճախորդների ջերմաչափում չի իրականացվել կամ հատուկ արկղեր նախատեսված չեն եղել, որպեսզի հաճախորդներն իրենց դիմակն ու ձեռնոցն այնտեղ գցեն։

Համավարակը խանգարել է տուրքերի հավաքագրմանը. Լոռու մարզպետը` սուբվենցիոն ծրագրերի մասին

Հիշեցնենք, որ կիրակի օրը, ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սանիտարական ռեժիմի ցանկացած խախտում  խստորեն պատժվելու է:

63
թեգերը:
կարանտին, խանութ, պարետ, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Գեղամ Հակոբյան

Տնային կալանք, երկրից վտարում, հասարակական աշխատանք... ՀՀ–ում նոր պատժատեսակներ են լինելու

0
(Թարմացված է 18:15 25.05.2020)
Փաստաբան Գեղամ Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է քրեաիրավական ոլորտում նախանշված ծավալուն բարեփոխումների առանձնահատկություններին։ 
Հակոբյան. «Նախագիծը բավականին լայն նորությունների խումբ է ներմուծում մեր իրավական մշակույթի մեջ»

Փաստաբան Գեղամ Հակոբյանի դիտարկմամբ` քրեաիրավական ոլորտում նախանշված ծավալուն բարեփոխումների մեջ կան և՛ դրական, և՛ բացասական գործոններ։

Հարկային հանցագործությունները վտանգավոր են տնտեսական կայունության համար. ՊԵԿ–ը`Մարուքյանին

Օրինակ` այլընտրանքային նոր, հիմնական պատժատեսակների նախատեսումը դրական է, քանի որ դատարանների համար ստեղծվում է ավելի լայն հնարավորություն` ազատությունից չզրկելու դիմաց նոր պատժատեսակներ կիրառելու առումով, իսկ բացասական է պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի փոփոխությունը, եթե գործող օրենսգրքով չկա դրա կիրառման սահմանափակում հանցատեսակի և պատժաչափի հետ կապված։ Նախագծով այն կիրառելի է դառնում մինչև չորս տարի ազատազրկում նախատեսող հոդվածների դեպքում։

«Նախագծով առաջարկվում է նաև մեզ համար բոլորովին նոր ազատության սահմանափակում, այսինքն` տնային կալանք կամ օտարերկրյա քաղաքացուն ՀՀ–ից վտարելը։ Սրանք հիմնականում ազատազրկումների այլընտրանքներ են։ Ի տարբերություն գործող կարգավորումների` նաև հանրային աշխատանքներն են ուղղակիորեն նախատեսվել սանկցիաներում, և դատարանները կարող են առանց որևէ նախապայմանի նշանակել նաև այս պատժատեսակը, ինչը նույնպես դրական է»,– ասում է փաստաբանը։

Գեղամ Հակոբյանի կարծիքով` նոր նախագիծն ինքնին բավականին լայն նորությունների խումբ է ներմուծում մեր իրավական մշակույթի մեջ։ Ըստ նրա` թեև տնային կալանքի երևույթը նորություն է, սակայն փաստաբանը կարծում է, որ այն կաշխատի։

Փաստաբանը տեղեկացնում է, որ իր պրակտիկայում չի եղել մի դեպք, երբ գրավի կիրառման դեպքում գրավի պայմանը խախտվի, և որևէ անգամ գրավը պետականացվի։

«Ցանկացած դեպքում եթե անձը մնում է ազատության մեջ, ապա նոր հանցագործություն կատարելու ռիսկը մեծ է։ Տնային կալանքը սահմանելիս պետք է հաշվի առնվի նաև այս հավանականությունը, այսինքն` անձի արարքին վերաբերող բնութագիրը։ Տնային կալանքի պարագայում այն կիրառող մարմինը պետք է գա այն համոզման, որ ազատության մեջ մնալու կամ խափանման տվյալ միջոցը կիրառելու դեպքում հանցագործությունը կրկնելու վտանգը կչեզոքանա»,– նշում է փաստաբանը։ 

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում. քանի «խոշոր ձուկ» են բռնել 2019-ին

Գեղամ Հակոբյանի փոխանցմամբ` քրեաիրավական փոփոխությունների նախագիծը վաղուց էր նախատեսված, ընդ որում` եղել են առանձին հանրային քննարկումներ։ Ըստ նրա` իրականում տեղի են ունեցել բավականին հետաքրքիր փոփոխություններ, որոնցից մեկն էլ հետաքննության փուլի վերացումն է, որն ինքնին ժամանակատար ու անտեղի գործընթաց էր։

Չնայած դրան` չի վերանում հետաքննության մարմինը, այլ փոխվում է նրա գործառութային բովանդակությունը` դառնալով զուտ նախաքննությանն օժանդակող, սպասարկող մարմին` հատկապես քննչական հանձնարարությունները կատարելու առումով։

Կանեփային բիզնես Հայաստանում. ինչում են մեղադրում ոստիկանությանը և ինչ է ենթադրում օրենքը

0
թեգերը:
քրեական ենթամշակույթ, Քրեական գործ, Հայաստան, Օրենք
Ըստ թեմայի
Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ. ՀՔԾ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Արայիկ Հարությունյանը խնդրում է իր գրառումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում
«Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»․ պատգամավորները վիճեցին Ազգային ժողովում