00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի դուստրը ցույց է տվել այն նկուղը, որը ժամանակին իրենց կացարանն է եղել. տեսանյութ

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу "1 марта" (14 июня 2019). Еревaн
Роберт Кочарян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի դուստրը վերհիշել է, թե ինչ ապահովության զգացողություն էր ունենում, երբ հայրը պատերազմական ճակատից կարճ ժամանակով տուն էր գալիս, իսկ Շուշիի օպերացիայից մեկ օր առաջ եկել էր ընտանիքին ամեն դեպքում հրաժեշտ տալու։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, Instagram-ի իր էջում վերհիշել է Արցախյան ազատամարտի տարիներն ու այն նկուղը, որն իր ընտանիքի համար ժամանակավոր կացարան էր դարձել։ Գայանեն գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է այդ նկուղը։

«Ամեն անգամ, երբ գնում եմ Ստեփանակերտ, անպայման իջնում եմ այստեղ, ուր ինձ պատում են հիշողությունները: Հիշում եմ գետնին դրված դուռը, որ ծառայում էր որպես մահճակալ, հիշում եմ պատուհանի դիմաց դրված ավազով լի պարկը, որը պետք է պաշտպաներ բեկորներից, եթե մոտակայքում ռումբ պայթեր, հիշում եմ այն հարևաններին, որոնք գալիս էին մեզ մոտ պատսպարվելու, քանի որ իրենց շենքում նկուղային հարկ չկար, հիշում եմ այս նկուղում դիմավորած Ամանորը, հիշում եմ մայրիկիս ծնունդը, երբ նա ռմբակոծությունների արանքում վազում էր վերև` տուն` հետևելու, որ կերակուրը չայրվի, հիշում եմ իմ վազքի արագությունը, երբ լսում էի օդային տագնապը կամ ուղղակի զգում էի, որ ռմբակոծիչ ինքնաթիռ է մոտենում (իսկ ես դա գրեթե միշտ զգում էի), հիշում եմ ինչպես վիրավորվեց մայրս…..»,- գրել է Գայանեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от gayineh (@gayineh)

Նա վերհիշել է իր ապրած վախի զգացողությունները, պատմել, թե ինչպես է սկսել այդ վախի հետ մի հարկի տակ ապրել։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ակնկալում էի, որ ինձ մեկ հարց կտայիք». Քոչարյանը` դատավորին

Քոչարյանի դուստրը պատմել է նաև հոր մասին, որը կարճ ժամանակով գալիս էր իրենց տեսնելու:

«Շուշիի օպերացիայից մեկ օր առաջ նա եկավ մեզ տեսնելու։ Այս անգամ ոչ թե ապահովության այլ տագնապի զգացողությունն էր սուր. զգում էինք՝ եկել է ամեն դեպքում հրաժեշտ տալու... Հիշողություններն ու դրանց ուղեկցող զգացմունքները շատ են, կարելի է անդադար գրել… Բայց մի զգացողություն, որ միշտ ունենում եմ այդ ամենը հիշելիս, անսահման հպարտությունն է, հպարտություն՝ այդ ամենի արդյունքում մեր ժողովրդի ունեցած հաղթանակի համար: Հպարտություն, որ հայրս ունեցել է առանցքային դերակատարություն այդ կարևորագույն հաղթանակը կերտելու ճանապարհին: Շնորհավոր տոնդ, պապ ջան»,- գրել է Գայանեն ու ավելացրել «իմ հերոսն իմ հայրն է» հեշթեգը։

Հիշեցնենք՝ 28 տարի առաջ` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:

Շուշիի ազատագրումը ապագա հաղթանակների հիմք հանդիսացավ և կարևոր հանգրվան դարձավ հայկական ռազմական փառքի վերածննդի համար։ Հենց այդ պատճառով էլ մայիսի 9-ին Հայաստանը եռատոն է նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծումը։

 

Լրահոս
0