Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»

734
(Թարմացված է 17:36 13.05.2020)
ԱԺ խմբակցություններն ու կառավարության անդամները փակ դռների հետևում քննարկում են խորհրդարանի նիստի ընթացքում տեղի ունեցած աղմկոտ միջադեպը:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո բոլոր խմբակցությունները դռնփակ նիստեր են անցկացրել: «Իմ քայլը» խմբակցությունը նիստը գումար է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրասենյակում: Նիստին մասնակցել են նաև միջադեպի պահին դահլիճում գտնվող կառավարության անդամները:

Մինչ այդ կառավարության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս ներկա էր դահլիճում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, նիստ է անցկացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ: Այս պահին վարչապետը մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության նիստին:

ԱԺ պատգամավորները խորհրդարանում աշխատող լրագրողների հարցերին հիմնականում հրաժարվում են պատասխանել:

Լրագրողների հետ կարճ ճեպազրույց ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, որի ելույթում հնչած որոշ արտահայտություններից էլ սկսվել էր իրարանցումը:

Թունյանը խորհուրդ տվեց ևս մեկ անգամ դիտել նիստի տեսագրությունը և համոզվել՝ ինչպես սկսվեց ամեն բան ու ով սադրեց անցանկալի միջադեպը:

«Ամեն դեպքում ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում»,- նշեց նա՝ հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ լրագրողներին հորդորեց սպասել խմբակցության ղեկավարի պաշտոնական հայտարարությանը, որը կհնչի կա՛մ նիստի ընթացքում, կա՛մ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այն կներկայացնի լրագրողներին:

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել

Հիշեցնենք, որ ԱԺ-ի այսօրվա նիստում կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը քաշքշեցին, խփեցին իրար:

Ամեն ինչ սկսվեց, երբ «Իմ քալյը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են իրավիճակը։


«Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակին հեռացրեց:

Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքշել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում:
ԱԺ նախագահն ստիպված եղավ կես ժամ ընդմիջում հայտարարել: Իսկ հետո ընդմիջումը երկարացվեց մինչև 14:30:

Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

734
թեգերը:
միջադեպ, Ծեծկռտուք, վեճ, Տիգրան Ավինյան, Էդմոն Մարուքյան, Լիլիթ Մակունց, խորհրդական, Սասուն Միքայելյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջադեպի քննությամբ կզբաղվի ՀՔԾ–ն. գլխավոր դատախազ
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում մարդիկ կան կանգնած. Մակունց
«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը
Արայիկ Հարությունյան. ախիվային լուսանկար

Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ մեծ կուտակումներ են գրանցվել. ո՞վ է պատասխան տալու

0
Կորոնավիրուսի համավարակի օրերին դպրոցներում կազմակերպվող միջոցառումների ու էքսկուրսիաների համար պատասխանատվությունը կդրվի դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ չնայած համավարակի տարածման ակտիվացմանն ու դրա դեմ պայքարի խստացմանը, դպրոցներում ուսումնական տարվա ավարտին շարունակում են լոկալ միջոցառումներ կազմակերպել:

«Մենք զգուշացրել ենք, որ նման բան չանեն: Բայց նման տեղեկություններ ունենք ու հիմա նույնպես աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ շրջանավարտներին խոստացել է «Վերջին զանգի» միջոցառումների համար համավարակի հաղթահարումից հետո մեկ օր նշանակել ու ամբողջ երկրի տարածքում նշել: Բայց այս պահին նախարարը հորդորեց զերծ մնալ միջոցառումներ կազմակերպելուց ու հատկապես առաջիկա 4 հանգստյան օրերին սրբավայրեր այցելելուց: Նախարարն այս հանգամանքի վրա հրավիրեց ՀՀ ոստիկանապետի ուշադրությունը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ անցյալ շաբաթ հատկապես մեծ կուտակումներ են գրանցվել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ:

«Հսկայական կուտակումներ են եղել և սոցիալական ցանցերում, մամուլում այդ նկարները կան: Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությւնը նաև այստեղ հսկողություն իրեկանացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ, որոհետև դրանք դառնում են համավարակի տարածման մեծ աղբյուրներ»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հնարավոր դեպքերի համար պատասխանատվությունը դնել դպրոցների տնօրեններին ու համայնքների ղեկավարների վրա:

«Երբ որ մենք տեղեկատվութսյունը կհավաքենք, թե ովքեր են նման միջոցառումներն արել՝ կանոնների խախտմամբ, կարծում եմ` դա որոշակի կոնկրետ հետևանք կունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հանձնարարաեց ոստիկանությանը հավաքել տեղեկատվություն այն մասին, թե ովքեր չեն ենթարկվում կանոններին:

0
ՀՀ ոստիկանություն

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

8
(Թարմացված է 11:50 27.05.2020)
Խստացման շրջանակներում ստուգումներ են իրականացվել արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ առավել շատ են կուտակումները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն առաջիկա մեկ տարում Հայաստանը շարունակելու է ապրել համավարակի պայմաններում։

«Այսօր էլ մենք մեր արտերկրում գտնվող քաղաքացիներին շարունակում ենք վերադարձնել Հայաստան, ու նրանց մեջ լինում են բազմաթիվ վարակվածներ»,- ասաց վարչապետը՝ կարևորելով վարակի դեմ պայքարի առավել խստացումը։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնեց, որ խստացման շրջանակներում ստուգումներ են իրականացվել արտադրամասերում, խանութներում բանկերում, որտեղ առավել շատ են կուտակումները։

Նրա խոսքով` ՀՀ 9561 սննդի օբյեկտներում արձանագրվել են խախտումներ, 823 -ի գործունեությունը դադարեցվել է։ Եվս 12-ի գործունեությունը, պարետի որոշմամբ, կդադարեցվի այսօր։

«Այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ չկա։ Ուղղակի ուզում եմ ասել, որ մոնիթորինգը ցույց է տվել, որ 120 մանկապարտեզներում հաճախելիությունը շատ փոքր է։ Հաճախում է երեխաների շուրջ 8.3%-ը», - ասաց Ասոյանը։

ՀՀ ոստիկանապետն էլ ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների վիճակագրությունը։

Նրա խոսքով` կազմվել է 966 արձանագրություն։ Դիմակի բացակայության համար տուգանվել է 240 քաղաքացի, տրանսպորտում տուգանվել են 657–ը, որից 594-ը տաքսիներում։

«Երեկ արդեն կազմվել է 69 արձանագրություն մարդատար ավտոմեքենաների նկատմամբ, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման»,- ասաց Արման Սարգսյանը։

Պարետը չի բացառում կարանտինային ռեժիմ սահմանելու հնարավորությունը

Նա նաև հայտնեց, որ միջմարզային ճանապարհներին այսօրվանից գործելու են անցակետեր, որոնք ստուգելու են ավտոմեքենաներում անվտանգության պահանջների պահպանումը։

«Այդ անցակետերի նպատակն է, որ հետևենք, որպեսզի ոչ մի մեքենայի ուղևոր չերթևեկի առանց դիմակի։ Ովքեր կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- հայտնեց վարչապետը։

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կազմում է 7774 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 372 մարդու մոտ, փաստացի առողջացել են 35–ը։

8
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Հայաստան, կորոնավիրուս, Վարչապետ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկի խորհուրդները
ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 100 հազար մարդ է մահացել․ նոր տվյալներ ամբողջ աշխարհից
Ինչքան կծախսի 1 ընտանիքը դիմակների և ձեռնոցների վրա