Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր

«Շուշիի ազատագրումը նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը»․ ՀՀ նախագահ

116
(Թարմացված է 13:29 08.05.2020)
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին և նշել, որ մենք՝ հայերս, հաղթող ժողովուրդ ենք։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի- Sputnik. Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է դրել ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, արցախյան հերոսամարտի նվիրյալներ, ՀՀ ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Ջիվան Աբրահամյանի, ինչպես նաև Զորավար Անդրանիկի շիրիմներին, Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Նախագահը մեկ րոպե լռությամբ հարգել է հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների անմահ հիշատակը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սարգսյանը օրվա առիթով շնորհավորել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին։

«Այսօր եկել եմ մեր ազատագրական պայքարի հերոսներին այցելության։ Սիմվոլիզմը շատ խորն է. ինչպես պատահեց, որ 28 տարի առաջ նույն օրը մեր ժողովուրդը կարևոր հաղթանակ տարավ, ազատագրական պայքարի կարևորագույն հաղթանակներից մեկն՝ ազատագրելով Շուշին։ Շուշիի ազատագրումը, եթե համեմատելու լինենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը։ Ուղղակի կոտրեցին պատերազմի տրամաբանությունը և ճանապարհ բացեցին դեպի հաղթանակ»,- ասել է նա։

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի մասին՝ նախագահը հիշել է, որ 300 հազար հայորդի է իր կյանքը զոհել հանուն այդ հաղթանակի, որը համաչափ չէր հայերի նման փոքրաթիվ ժողովրդի համար։ 

Հաղթանակի նախերգանք կամ ինչո՞ւ է մայիսի 8-ն առանձնահատուկ մեզ համար

«Այդ 300 հազարն այսօր, ցավոք, Հայաստանում գերեզման չունեն, սակայն նրանց հիշատակը մեզ հետ է: 600 հազար հայից, որոնք մարտնչում էին ճակատամարտում, 300 հազարը՝ ուղիղ կեսը, իրենց կյանքը զոհեցին: Մեր ժողովուրդը Սովետական Միության հարյուրից ավելի հերոսներ տվեց, հինգ մարշալ... Եվ դա համաչափ չէր. փոքր ժողովուրդ՝ հինգ մարշալ, վաթսունից ավելի գեներալներ։ Բնական է, որ այդ ժողովրդին հաղթել հնարավոր չէր, որովհետև այդ ժողովուրդը հակաֆաշիստական պայքարի առաջնեկներից մեկն էր և, բնական է, որ այդ ժողովրդին հնարավոր չէր նաև ազատագրական ճակատամարտում հաղթել», -նշել է նախագահը:

Նա ընդգծել է, որ 75 տարի առաջ իրենց կյանքը զոհած 300 հազար հայերից որևէ մեկի անունը չի մոռացվելու։ Ազատագրական պայքարի ողջ ընթացքում և, առանձնապես այսօր, Շուշիի ազատագրման և՛ կազմակերպիչները, և՛ ընկած հերոսները, և՛ նրանք, որ այսօր կան, անկախ նրանից, թե որտեղ են, ինչ պաշտոնի են, ինչ են անում, իրենց ընտանիքի հետ են, թե գնացել են Շուշի, նրանք բոլորը հերոսներ են։ Նման հերսությունը չի ծերանում, անվերջ է։ Մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք և՛ Երկրորդ համաշխարհայինում, և՛ ազատագրական պայքարում։

Հիշեցնենք՝ 28 տարի առաջ` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ: Շուշիի ազատագրումը ապագա հաղթանակների հիմք հանդիսացավ և կարևոր հանգրվան դարձավ հայկական ռազմական փառքի վերածննդի համար։ Հենց այդ պատճառով էլ մայիսին Հայաստանը եռակի տոն է նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծումը։

Հայրենական մեծ պատերազմում Երկրորդ աշարհամարտին Հայաստանից 600 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ, նրանցից 300 հազարը մահացել են։

Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Ընդհանուր առմամբ, պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ-ի բնակչության 20%-ը։ Այդ ցուցանիշն ամենաբարձրերից է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների, այլև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից երկրների շարքում։

  • Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
    Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
    © Photo / official site of the President of RA. Karo Sahakyan
  • Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
    Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
    © Photo / official site of the President of RA. Karo Sahakyan
  • Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
    Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
    © Photo / official site of the President of RA.
  • Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
    Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
    © Photo / official site of the President of RA. Karo Sahakyan
1 / 4
© Photo / official site of the President of RA. Karo Sahakyan
Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
116
թեգերը:
ինքնաթիռ, Շուշիի ազատագրում, Հայրենական մեծ պատերազմ, Հայաստան
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

22
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից, կամ հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբար. նրանց մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս են համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի  դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին Բուզովան արժանի է։

Այս զույգի հարաբերությունները ռուսական շոու-բիզնեսում ամենաքնննարկվողներից են։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում, դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ» , կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը տեղադրել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Հետո, որոշ ժամանակ անց, նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի Love is երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ՝ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև անձնական հիասթափությունը։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ ուժեղ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ էր ունենում։ Արտիստի խոսքով՝ ինքը ուժգին սիրահարված էր Վալերիային, անգամ պատրաստվում էր առաջարկություն անել նրան, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ ահավոր հունից հանում էր»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշընի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը հեռու գնացող շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

22
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ
Ավետ Բարսեղյան

«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը

13
(Թարմացված է 23:22 01.06.2020)
Երեխաների պաշտպանության օրը շատերն են հրապարակել իրենց զավակների լուսանկարներն ու սեր խոստովանել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։

«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Julia Kovalchuk/Юлия Ковальчук (@juliakovalchuk)

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։

«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar)

Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։

«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։

«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

13
թեգերը:
Լուսանկար, տոն, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

0
(Թարմացված է 00:16 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

0
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան