Շենքը, որտեղ ապրում էր Կարեն Մելիքյանը

«Շատ խելացի և սկզբունքային էր». նախկին գործընկերը` երեխաներին սպանած հոր մասին

6074
(Թարմացված է 22:49 07.05.2020)
Հարևանները պատմում են, որ Կարեն Մելիքյանը հանգիստ տղա էր, ոչ մեկի հետ չի կռվել և միշտ բարևել է անցնելիս։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի –Sputnik.  Երևանի բնակիչ Կարեն Մելիքյանը, որը սեփական երեխաներին պատուհանից ցած է նետել, այնուհետև ինքնասպան եղել, 2000-ականներին աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Sputnik Արմենիային այս մասին պատմել է օդանավակայանի աշխատակցուհիներից մեկը` չցանկանալով հրապարակել անունը։

Մայիսի 5-ի առավոտյան Երևանում տեղի ունեցած ողբերգությունը հանրության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել։ Քննության նախնական վարկածով` Երևանի բնակիչ Կարեն Մելիքյանը 9-րդ հարկից ցած է նետել իր երկու մանկահասակ երեխաներին` աղջկան և տղային, այնուհետև ինքն էլ ինքնասպան եղել։

«Կարենի հետ ծանոթացել եմ 2008 թվականին։ «Զվարթնոցում» նոր աշխատող էի, իսկ ինքը մինչ այդ արդեն երկար ժամանակ աշխատել էր այնտեղ։ Բարձրահասակ, խարիզմատիկ, միշտ բարեհամբույր և ուշադիր, մի քանի լեզու գիտեր։ Նրան խելացի և ուշիմ էին համարում, նա շատերին էր դուր գալիս»,–պատմում է կինը։

Նրա խոսքով`Կարենը բանիմաց էր և կարող էր ցանկացած թեմայի շուրջ խոսել։ Գիշերային հերթապահության ժամանակ սիրում էր առանձնանալ` երբ ժամանակ էր լինում, և գեղարվեստական գրականություն էր կարդում։

Կինը խոստովանել է, որ Կարենին շատերն էին հավանում, սակայն նրա սիրտն այդ պահին զբաղված էր։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ էր duty-free–ի աշխատակցուհիներից մեկի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց, Կարենի նախաձեռնությամբ, նրանք բաժանվեցին։ Պատճառն աննշան էր։ Աղջիկը շատ էր նեղվում և հույս ուներ, որ կհաշտվեն, բայց Կարենը սկզբունքային էր։

Ինքնաբավ անձնավորություն էր։ Նրա ընտանիքը երբեք կարիքի մեջ չի եղել։ Աղջիկը հիշում է, որ Կարենը միշտ հիանում էր իր եղբորով, հաճախ էր պատմում նրա մասին և օրինակ բերում։ Մի քանի տարի անց նա ամուսնացավ։

«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, տանը՝ հրեշ». Տեր Մաղաքիա Օհանյանը` սարսափելի դեպքի մասին

Сима Григорянц и Карен Меликян
© Photo : Facebook
Կարեն Մելիքյանն ու կինը` Սիման

Կարեն Մելիքյանն ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել երկու տարի առաջ։ Երկար տարիներ ապրել է Վոլգոգրադում, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցել։ Երևանում հարևանները պատմում են, որ Կարենը հանգիստ տղա էր, ոչ մեկի հետ չի կռվել և միշտ բարևել է անցնելիս։

Ողբերգական դեպք Երևանում. հայրը երեխաներին նետել է 9–րդ հարկից, ապա ինքը նետվել

6074
թեգերը:
Սպանություն, աղջիկ, տղա, երեխա, Երևան, ինքնասպանություն, Կարեն Մելիքյան
Ըստ թեմայի
Դեպքի պահին կինն էլ է տանը եղել. մանրամասներ Երևանում գրանցված սարսափելի միջադեպից
Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները
«Անթույլատրել է»․ Թաթոյանը մտահոգված է սարսափելի դեպքի մասին համացանցային քննարկումներով
Լենդրուշ Խաչատրյանն իր երեխաների հետ

«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի

581
(Թարմացված է 23:52 06.05.2021)
Մայոր Լենդրուշ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ հիվանդանոցում է։ Գերմանական կլինիկայում խոստացել են, որ երեք ամսվա ընթացքում նրան ոտքի կհանեն, բայց լուրջ գումար է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատար Լենդրուշ Խաչատրյանն արդեն 8 ամիս է` «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Մայորը հարազատների հետ միայն աչքերով է հաղորդակցվում։

Майор Лендруш Хачатрян в вегетативном состоянии
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյան

Լենդրուշը երեք երեխա ունի, կրտսեր դուստրը վաղը 10 ամսական է դառնալու, միջնեկը 4 տարեկան է, ավագ որդին` 7։ Վերջին անգամ նա երեխաներին ու կնոջը տեսել է սեպտեմբերի 25-ին։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լենդրուշի կինը` Ռուզաննա Վերդիյանը, այդ օրը նրանց համատեղ կյանքի 8-ամյակն էր։ Զույգը ծրագրում էր նշել այն, բայց չստացվեց։ Պատերազմը...

Постер с изображением Лендруша Хачатряна
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյան

Ինչպես կինոյում

32-ամյա Լենդրուշ Խաչատրյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղից է։ Ավարտել է Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական քոլեջը, հետո ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2011 թվականին արդեն «Եղնիկների» (Արցախի հյուսիսային դիրքեր) գումարտակի հրամանատարն էր։ Ապագա կնոջ հետ ծանոթացել էր քրոջ շնորհիվ. Ռուզաննան նրա մտերիմ ընկերուհին էր։

«Մի օր, երբ հյուր էի գնացել նրանց, Լենդրուշն աշխատանքից եկավ, և մենք առաջին անգամ տեսանք իրար։ Այդ ժամանակ նա դեռ կապիտան էր։ Սկսեցինք շփվել։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին ամուսնացանք», – պատմում է Ռուզաննան։

Նրա խոսքով` պատահական չէր, որ Լենդրուշն իր կյանքը կապեց բանակի հետ։ Նրա հայրը զինվորական է եղել, թոշակի անցնելուց հետո դարձել է գյուղապետ։ Բայց Խաչատրյանի հայրն ուզում էր, որ որդին զինվորական բժիշկ դառնա։

Майор Лендруш Хачатрян с семьей
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Իսկ հետո սկսվեց պատերազմը

Ռուզաննան շատ լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը։ Ինչպես միշտ, առավոտյան 7-ին կերակրեց 2 ամսական դստերն ու արդեն պատրաստվում էր քնեցնել, երբ փողոցից բարձր ձայն ու անհասկանալի դղրդող լսեց։

«Մենք Ստեփանակերտում էինք` պետհամալսարանի մոտ գտնվող վարձով բնակարանում։ Այդ օրերին այնտեղ շինարարություն էր գնում, և ինձ թվաց, որ ձայները դրա հետ են կապված։ Երեխային պառկացրի, գնացի, որ տեսնեմ` ինչ է կատարվում։ Դռների մեջ հանդիպեցի վերևից արագ–արագ իջնող հարևաններին։ Մենք առաջին հարկում էինք ապրում։ Ում հագին ինչ կար, հենց այդ շորերով էլ դուրս էր եկել»,–հիշում է կինը։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Քանի որ շենքում նկուղ չկար, կանայք ու երեխաները հավաքվեցին իրենց բնակարանում։ Ավելի ուշ, երբ երկնքում արդեն անօդաչուներ էին պտտվում, հասկացան` պատերազմ է սկսվել։

Խնդրեց` լավ նայեմ երեխաներին

Ռուզաննան անմիջապես սկսեց զանգել ամուսնուն, բայց նա արդեն անհասանելի էր։ Կարողացան զրուցել լույս 28-ի գիշերը։ Այդ ժամանակ Լենդրուշն ասաց կնոջը, որ նա երեխաների մասին հոգ տանի, քանի որ իր հետ կարող է ինչ–որ բան պատահել։

«Նույն օրը երեկոյան մենք իմացանք, որ նա գլխից լուրջ վիրավորում է ստացել։ Այնուհետև վիրահատություն եղավ Ստեփանակերտում, Երևանում։ Լենդրուշը հիմա վեգետատիվ վիճակում է, միայն աչքերով է արձագանքում», – ասաց Ռուզաննան։

Майор Лендруш Хачатрян с супругой Рузаной Вердиян и дочерью
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Երեխաները հոր հետ շփվում են տեսակապով։ Սկզբում նա շատ ցավոտ էր արձագանքում երեխաների ձայնին, դողում էր ամբողջ մարմնով, զարկերակն արագ էր խփում, աչքերն էր թարթում։ Բայց ժամանակի ընթացքում ընտելացավ։

«Ես մտնում եմ մոտը, հարցնում, հիշում է ինձ, հասկանում է ամեն ինչ, խնդրում եմ, որ դրական պատասխանի դեպքում աչքերը փակի։ Փակում է», – ասում է Ռուզաննան։

Մայոր Լենդրուշն այժմ նյարդավերականգնողական օգնության կարիք ունի, ինչն անհնար է Հայաստանում։ Մայորի կնոջ խոսքով` դիմել են տարբեր երկրների հիվանդանոցներ, ամենահարմար տարբերակը Գերմանիայում վերականգնողական բուժում ստանալն է։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Գերմանացի բժիշկները Խաչատրյանի ընտանիքին վստահեցրել են, որ նա երեք ամսվա ընթացքում կկարողանա ինքնուրույն հագնվել, լվացվել, տեղաշարժվել քայլակով, ինքնուրույն կամ առանց զոնդի ուտել։ Բայց բուժումը թանկ արժե, և այդ ամենի համար մոտ 160 հազար եվրո է անհրաժեշտ։

Դրամական փոխանցում կարելի է կատարել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ (ARMECONOMBANK OJSC)` Լենդրուշի կնոջ` Ռուզաննա Վլադիմիրի Վերդիյանի անունով բացված հաշվեհամարին`163318020969 AMD; 163318020985 EUR; 163318020993 RUR ; 163318020977 USD:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

581
թեգերը:
Պատերազմ, Վիրավոր, Հայաստան
Մհեր Շահգելդյան

Մհեր Շահգելդյանին դատարանը սնանկ է ճանաչել. նախկին նախարարի բնակարանը հանվել է աճուրդի

395
(Թարմացված է 17:42 06.05.2021)
Մհեր Շահգելդյանը վարկային պայմանագրերը կնքել է 2017թ.–ի փետրվարին, երբ այլևս պատգամավոր չէր, հետևաբար ավելի քան 30 000 դոլարի գործարքները նրա ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերում չեն արտացոլվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. ՕԵԿ նախկին փոխնախագահ, ԱԺ 5–րդ գումարման պատգամավոր, ԱԻ նախկին նախարար Մհեր Շահգելդյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Նա չի կարողացել մարել «Ամերիաբանկից» վերցրած ավելի քան 30 000 եվրոյի վարկը, ինչի հետևանքով շուտով կզրկվի նաև բանկում գրավադրված  իր բնակարանից։

Աճուրդի մասին հրապարակային ծանուցման համաձայն` այն նախանշված է ս.թ. մայիսի 27–ին։ Գրավադրված բնակարանը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 4 հարկանի շենքի 1-ի հարկում, մակերեսը` 85,7 ք/մ է։ Բնակարանի մեկնարկային գինը սահմանվել է 55 200 000 դրամ:

Հիշեցնենք`այն որ նախկին պաշտոնյան չի կատարում վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները հանրությանը հայտնի դարձավ անցյալ տարի, երբ «Ամերիաբանկը» դիմեց դատարան` Շահգելդյանին սնանկ ճանաչելու պահանջով։ 2020թ–ի նոյեմբերին դատարանը բավարարեց բանկի պահանջը։

Դատարանի որոշման մեջ հրապարակված տվյալների համաձայն` Մհեր Շահգելդյանին 30.000 եվրոյի վարկը տրամադրել է տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 15 տարի ժամկետով` մինչև 14.02.2032թ. մարելու պայմանով։

Բացի այդ Շահգելդյանը նույն օրը «Ամերիաբանկից» նաև սպառողական վարկ է ստացել` 1.4 մլն դրամի չափով,  տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով ու դարձյալ մինչև.2032թ. մարման ժամկետով։

Հետաքրքրական է, որ Մհեր Շահգելդյանը վարկային պայմանագրերը կնքել է 2017թ–ի փետրվարին, երբ այլևս պատգամավոր չէր (5-րդ գումարման ԱԺ–ն աշխատանքն ավարտել է 2016թ–ի դեկտեմբերին, 6-րդ գումարման ԱԺ–ում ՕԵԿ–ն այլևս  մանդատ չի ստացել), հետևաբար այս գործարքները Շահգելդյանի  ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերում չեն արտացոլվել։

«Մհեր Շահգելդյանն իր վարկային պարտավորությունները պատշաճ չի կատարել, թույլ է տվել պարտավորությունների կատարման կետանց, և 24.06.2020թ. դրությամբ բանկի նկատմամբ նրա ունեցած պարտքը Թիվ 1 Պայմանագրով կազմում է 57.845,76 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից 28.734,47 եվրո՝ որպես վարկի գումարի մնացորդ, 14.029,81 եվրո՝ որպես տոկոսագումար, 151,99 եվրո՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 128,87 եվրո՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 14.800,62 եվրո՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, իսկ թիվ 2 պայմանագրով պարտքը կազմում է 1.250.437 ՀՀ դրամ, որից 1.092.435 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումարի մնացորդ, 55.919,70 ՀՀ դրամը՝ որպես տոկոսագումար, 14.159,10 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 51.114,80 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 10.968,40 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, 25.840 ՀՀ դրամ՝ որպես գերածախս»,– ասված է դատարանի որոշման մեջ։

Ինչո՞ւ 2008թ–ին միացաք իշխանությանը. ՕԵԿ–ն արդեն 10 տարի ստիպված է պատասխանել ընտրողներին

Մհեր Շահգելդյանը, թեև չի համաձայնել իրեն սնանկ ճանաչելու պահանջի ու բանկի ներկայացրած հաշվարկների հետ` ընդունելով միայն մայր գումարով առկա պարտքը, բայց դատարանը նրա պատճառաբանությունը հաշվի չի առել ու որոշել է սնանկ ճանաչել նախկին քաղաքական գործչին, քաղաքի կենտրոնում նրա գնած բնակարանն էլ հանել  աճուրդի։

Հիշեցնենք` ՕԵԿ–ի նախկին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը 2018 թ․–ին հեռացել է և՛ հարազատ կուսակցությունից և՛ ընդհանրապես քաղաքականությունից։

395
թեգերը:
Սնանկության դատարան, Բանկ, աճուրդ, բնակարան, Մհեր Շահգելդյան
Ըստ թեմայի
Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել. ԶԼՄ
«Սանիթեքը» սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
Արթուր Բաղդասարյանը վստահ է` ՕԵԿ–ը տեղ կունենա ապագա խորհրդարանում
Մարիա Զախարովա

Մարիա Զախարովան Հայաստանից վերադառնալիս լուսանկար է հրապարակել

0
(Թարմացված է 23:51 06.05.2021)
Շատ կարճ ժամանակահատվածում Զախարովայի հրապարակած լուսանկարի տակ բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ձնով պատված լեռների լուսանկար է հրապարակել Instagram-ում։ 

«Հայաստանից վերադառնալիս», - գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Maria Zakharova (@mzakharovamid)

Կարճ ժամանակահատվածում լուսանկարի տակ բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել։

«Ինչ հետաքրքիր տեսարան է։ Տեսնես՝ երբ կկարողանանք ինքներս տեսնել Հայաստանը։ Հայկական լեռնաշխարհը շատ գեղեցիկ է։ Կախարդում է»,– գրել են օգտատերերը։

Նշենք, որ Զախարովան Հայաստան էր եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՌԴ ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին, հանդիպումներ է ունեցել ՀՀ արտգործնախարարի ու վարչապետի պաշտոնակատարների հետ։ Հայաստանից նրանք մեկնել են Ադրբեջան։

Սերգեյ Լավրովի երևանյան այցի ամենավառ կադրերը

0
թեգերը:
Ռուսաստան, Լուսանկար, Մարիա Զախարովա, Հայաստան
Ըստ թեմայի
Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել
Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով