00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես COVID-19-ը կազդի Հայաստանի ժողովրդագրության վրա․ փորձագետը պարզաբանել է իրավիճակը

© Sputnik / Asatur YesayantsМальчик в защитной маске на проспекте Тиграна Меца
Мальчик в защитной маске на проспекте Тиграна Меца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է երկրում ծնելիության ու մահացության վիճակագրական տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն էականորեն չի ազդել այս տարվա վիճակագրության վրա, սակայն դրա հետևանքները պետք է հաշվի առնել 2021 թվականի տվյալները հաշվելիս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հեղափոխության շնորհիվ բարձրացել է ծնելիությունը. Փաշինյանը թվեր է ներկայացրել

Մայիսի 5-ին ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանի բնակչությունը 2019 թվականի հունվար-մարտի համեմատ կրճատվել է 5 200-ով։ Նվազել են նաև ծնելիության ու ամուսնությունների ցուցանիշները, իսկ ապահարզանների թիվն ավելացել է։

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, ապա Մարկոսյանի խոսքով, համավարակի հետևանքների ծավալները պարզ կլինեն հաջորդ տարի։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

«Եկող տարի պետք է հաշվի առնենք COVID-19-ի ազդեցությունն ու ներկայիս իրավիճակի տնտեսական հետևանքները»,- ասաց նա։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, դեռ վաղ է 2021 թվականի հետ կախված կանխատեսումներ անել։ Սակայն ակնհայտ է, որ համավարակը բացասական տնտեսական հետևանքներ կունենա ոչ միայն Հայաստանի, այլև մի շարք երկրների համար։

Մարկոսյանը նշեց, որ համավարակի մի քանի ալիք է կանխատեսվում։ Եթե դրանք հաստատվեն, բնականաբար, բացասաբար կազդեն վիճակագրական տվյալների վրա։

Բնակչության թիվը

Խոսելով բնակչության թվի ներկայիս կրճատման մասին՝ Մարկոսյանը նշեց, որ այն երկարատև գործընթացների հետևանք է։

Օրինակ՝ բնակչության թվի վրա բացասական ազդեցություն է ունեցել միգրացիան, որը եղել է տարիներ շարունակ։ Կան քաղաքացիներ, որոնք վաղուց լքել են երկիրն ու  Ռուսաստան են տեղափոխվել, սակայն դեռ Հայաստանում գրանցված են եղել։ Որոշ ժամանակ անց նրանք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել ու հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից։ Մարկոսյանը պարզաբանեց, որ այդ ամենն արձանագրվում է երկրի պետական ռեգիստրում։

Ծնելիություն

2019 թվականի տվյալներով՝ նորածինների թիվը կազմել է 36 131 է, որը վերջին տասը տարվա մեջ գրանցված ամենացածր, գրեթե զրոյական անկումն է։ Ընդհանուր առմամբ, 2019 թվականին 2018 թ-ի համեմատ ծնվել է 443-ով պակաս երեխա։

Кареты скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ծնվել է հրաշք աղջնակ». Այնթապում շտապօգնության թիմը բարդ ծնունդ է ընդունել․ լուսանկար

2020 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում լույս աշխարհ է եկել 7 578 երեխա, որը 374-ով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նախորդ տարի այդ ցուցանիշը 7 952 էր։

«Սովորաբար նորածինների թիվը կտրուկ աճում է երրորդ ու չորրորդ եռամսյակներում։ Այդ պատճառով եկեք սպասենք տարվա վերջին՝ ցուցանիշներին», - առաջարկեց Մարկոսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանության ձեռնարկած միջոցառումները կխթանեն ծնելիության աճը Հայաստանում։

Այժմ առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը կազմում է 50 հազար դրամ, երկրորդինը՝ 150 հազար։

«Լսում են` 12 երեխա ունենք, հեռախոսն անջատում են». Բեժանյանները կարող են դրսում հայտնվել

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով՝ հուլիսի մեկից և՛ առաջին, և՛ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը դառնում է 300 հազար դրամ։ Երրորդ ու չորրորդ երեխաների  նպաստները կկազմեն մեկական միլիոն դրամ, իսկ հինգերորդինն ու հաջորդներինը՝ մեկուկես միլիոն։

Телеведущая Гоар Гаспарян - Sputnik Արմենիա
Ծնվել է Գոհար Գասպարյանի երկրորդ երեխան. նրան կոչել են շատ հազվագյուտ անունով

Երեք և ավելի երեխաների համար սահմանված միանվագ նպաստի 500 հազար դրամը տրամադրվում է միանգամից, մնացածը կարելի է ստանալ ամսական 50 հազարական դրամի չափով։

Մահացությունը

2020թ-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում մահացել է 7 289 մարդ, ինչը 18-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (7 307)։

Եվս 2 դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածները տղամարդիկ են

Առաջին եռամսյակում մահացությունների մեծ թիվը տարբեր գործոններով է պայմանավորված։ Մարկոսյանի խոսքով՝ հենց այս շրջանում են շատ մահեր գրանցվում շնչառական համակարգի, արյան շրջանառության, տարբեր վարակների հետևանքով։ Մարկոսյանն ավելացրեց, որ այս շրջանում է գրանցվում մահերի մոտ 30%-ը։

Լրահոս
0