Երևան

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

356
(Թարմացված է 18:32 06.05.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 7-ին, 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի  11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Որոշ մարդիկ ստիպված են վերադարձնել աջակցության գումարները. Փաշինյանն ասաց` ինչու

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս մայիսի 7-ին, 9-10-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 18-ից Երևանի մի քանի խաչմերուկներում տեսանկարահանող սարքեր կգործարկվեն

Մայրաքաղաքում մայիսի 7–ի գիշերային ժամերին կգրանցվի 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի +15...+17։

356
թեգերը:
Անձրև, Քամի, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (795)
Ձեռնաշղթա

Երիտասարդն անչափահասից 3 մլն դրամ է պահանջել նրա մերկ լուսանկարները չտարածելու համար

38
(Թարմացված է 21:10 01.06.2020)
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում բնակվող երիտասարդին, որը սպառնացել է հրապարակել աղջնակի մերկ լուսանկարները, եթե գումար չտա։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 22-ամյա երիտասարդը, որը 17-ամյա աղջկա մերկ լուսանկարները չտարածելու համար 3 միլիոն դրամ է պահանջել, ձերբակալվել է։

«Դեռ հունվարի 30-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին, ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը երիտասարդ ընկերոջ մերկ լուսանկարները չհրապարակելու դիմաց նրանից գումար է շորթել

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքում իրավապահները պարզել են անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժանմունք, ապա ներկայացրել նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվել է։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

26-ամյա չարենցավանցին Facebook-ով մերկ լուսանկարներ է ուղարկել անչափահաս աղջիկներին

 

38
թեգերը:
Ոստիկանություն, Լուսանկար, աղջիկ, Երիտասարդ, Հայաստան
Ըստ թեմայի
Քարդաշյանի ավագ քույրը մերկացել է լոգարանում. լուսանկարներ
Ինչպես է տղամարդը 13 և 16 տարեկան աղջիկներին ստիպել սեռական հարաբերություն ունենալ իր հետ
Կարանտինային անկեղծացում. Սվետլանա Լոբոդան ցույց է տվել կուրծքը
Ալեքսը տատի հետ

«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է

170
(Թարմացված է 20:19 01.06.2020)
«Երազանքի ճանապարհով» սոցիալ-բարեգործական ՀԿ-ն հորդորում է մարդկանց չհավատալ 7-ամյա Ալեքսի ծնողներին, որովհետև այդ ընտանիքում կրկին հայտնվելը փոքրիկի համար կարող է մահացու լինել։ ՀԿ-ի հիմնադիրը վստահեցնում է`ունեն բազմաթիվ ապացույցներ, թե այդ ընտանիքն ինչերի է ընդունակ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Խարբերդում ապրող 7 տարեկան Ալեքսի պատմությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Տղայի մայրը, տատն ու խորթ հայրը պնդում են, որ իրենց խնդրի մեղավորը «Երազանքի ճանապարհով» ՀԿ-ի հիմնադիր Հերմինե Անդրյանն է, այնինչ վերջինս վստահեցնում է, որ ինքն ամեն կերպ օգնել է ընտանիքին։

Семья семилетнего Алекса из Харберда
Ալեքսի ընտանիքին օգնություն են տարել

Օրեր առաջ սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տարածվեց 7-ամյա Ալեքս Ստեփանյանի մասին պատմող տեսանյութը։ Խնդրի մասին ահազանգել էր «Երազանքի ճանապարհով» սոցիալ-բարեգործական ՀԿ-ին պատկանող «Օգնենք կարիքավոր երեխաներին» ֆեսբուքյան էջը։ Խոսվեց, որ Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում ապրող երեխային պարբերաբար նվաստացնում են, քնում է սառը բետոնի վրա, օրերով քաղցած է մնում: Աղմկահարույց պատմությունը հուզեց հազարավոր մարդկանց, արձագանքեցին մի շարք հանրային դեմքեր, և երեխան տեղափոխվեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։

Sputnik Արմենիան այցելել էր Ալեքսի ընտանիքին, զրուցել Ալեքսի մոր, խորթ հոր ու տատիկի հետ։ Նրանք կատարվածի ամբողջ մեղքը բարդել էին «Երազանքի ճանապարհով» ՀԿ-ի հիմնադիր Հերմինե Անդրյանի վրա։ Ընտանիքի հետ զրույցից հետո Sputnik Արմենիան փորձել էր կապ հաստատել Հերմինե հետ, սակայն չէր հաջողվել։ Հոդվածի հրապարակումից հետո բազմաթիվ մարդիկ արձագանքեցին, այդ թվում՝ Հերմինեն, և նա մեզ հետ զրույցում հայտնեց՝ ունի բոլոր ապացույցները, որ ընտանիքը ստում է։

Հերմինեի խոսքով՝ ընտանիքի տատիկի՝ Հռիփսիմեի հետ ծանոթացել է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նա թոռանը տարել է դպրոց։

«Սեպտեմբերի 1-ին ընդունված է, որ երեխաները նոր հագուստով դպրոց գնան, բայց երբ աչքս ընկավ Հռիփսիմեի թոռան պատռված կոշիկներին, սիրտս լցվեց, մոտեցա տատիկին և հարցրի` որտե՞ղ են բնակվում, ի՞նչ պայմաններում, նա էլ ասաց, որ եթե մի տուն ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան, ո՛չ կոմունալ հարմարություններ, անգամ լույս ու ջուր չունի, ի՞նչ պատմի։ Իրենց տուն հրավիրեց, որ սեփական աչքով ամեն ինչ տեսնեմ»,- պատմեց Հերմինեն։

Նույն օրը ՀԿ-ի հիմնադիրն այցելել է ընտանիքին։ Տեսել է, որ իսկապես տունը ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան, լոգարան ու սանհանգույց չկա, լույս չունեն, իսկ ջուրը ստիպված են դույլերով կրել բավականին հեռվից։

Ընտանիքում ապրող Ալեքսը Արաքսյայի առաջին ամուսնուց է, ընտանիքում կան Արաքսյայի և նրա ներկայիս ամուսնուց համատեղ ծնված ևս երկու երեխա, մի երեխա էլ Արաքսյայի ներկայիս ամուսնու նախկին կնոջից է, որին դատարանը զրկել է ծնողական իրավունքից և երեխան գտնվում է Հռիփսիմեի խնամքի տակ:

Ընտանիքում ապրող 4 անչափահաս երեխաներն անգամ հագուստ չեն ունեցել։ Պարզվել է, որ այդ կիսաքանդ շինությունն էլ նրանցը չէ, տանտիրոջ մահից հետո եկել են, կողպեքը կոտրել ու տուն մտել։

«Ես կապ հաստատեցի Խարբերդի ամառանոցների լիազորի հետ, նույնիսկ մեղադրեցի, թե ինչու ընտանիքը տարրական պայմաններ չունի, անգամ լույս չկա։ Նա ինձ ասաց, որ այդ ընտանիքին շատերն են օգնել, նրանք ունեցել են հողատարածք, որտեղ էլ նրանց պատկանող «դոմիկ» է եղել, բայց քանի որ ընտանիքի հայրը հարբեցող է, այդ ամենը վաճառել է 100 000 դրամով ու մսխել խմիչքի վրա»,-ասաց Հերմինեն։

Նրա խոսքով` առաջին բանը, որ արել են, երեխաներին հագուստ ու սնունդ են տարել։ ՀԿ-ի կամավոր աղջիկներից մեկը, տեսնելով, որ ընտանիքը լույս չունի, մեքենայի միջից հանել է իր խնայած 95 000 դրամն ու տվել Հռիփսիմեին, որպեսզի հոսանքի հարցը լուծի, սակայն երբ հաջորդ անգամ այցելել են ընտանիքին, տեսել են, որ կրկին հոսանք չունեն։

«Տատիկը մեզ ասաց, որ երեխայի համար պարտքով դպրոցական համազգեստ էր գնել, այդ պարտքն է վերադարձրել։ Չգիտեմ` ինչ համազգեստի մասին էր խոսքը, որովհետև ես հենց պատռված հագուստի պատճառով էի իրենց մոտեցել»,-ասաց Հերմինեն։

Հետո հավելեց, որ ամեն դեպքում երեխաներին խղճացել է ու 2018 թ դեկտեմբերի 30-ին այցելել նրանց, կանչել էլեկտրիկին ու տատին տվել 40 000 դրամ, խիստ տոնով ասել, որ երեխաներին լույս է պետք, որից հետո ընտանիքի լույսի հարցը լուծվել է։

Հերմինեն նշեց, որ ունի փաստեր, թե ինչպես է ընտանիքին 2 անգամ վառելափայտ տարել, սառնարան, գազօջախ, բազմոց, պահարան, մահճակալներ, գորգեր, վարագույրներ, բայց այդ ամենն ընտանիքի հայրը վաճառել է ու խմիչք գնել։

«Երբ ընտանիքի սոցիալական պայմանները նկարագրող տեսանյութը հրապարակեցինք մեր ֆեյսբուքյան էջում, շատ արագ արձագանքեց ընտանիքի հարազատներից մեկը՝ Նունեն։ Նա պատմեց, որ Ստեփանն ունի հոգեկան խնդիրներ, վտանգավոր է նրանց միայնակ այցելելը։ Բացի այդ, նա ասաց, որ Արաքսյան ևս ունի առողջական ու թերզարգացածության խնդիրներ։ Հիմք ընդունեցինք, բայց շարունակեցինք օգնել ընտանիքին»,-ասաց նա։

Ըստ Հերմինեի՝ «Երազանքի ճանապարհով» ՀԿ-ն 2018 թվականից մշտապես օգնել է Խարբերդում ապրող փոքրիկ Ալեքսի ընտանիքին: Կան բազմաթիվ վկաներ և սրտացավ մարդիկ, որոնք անձամբ են օգնել նրանց, սակայն հետո պարզվել է, որ տանը ոչինչ չի մնում։

Հերմինեի խոսքով՝ ընտանիքի հորը առաջին անգամ տեսել է 2020 թվականի հունվարին։ Ընտանիքին մշտապես հարցրել է նրա մասին, բայց պատասխանել են, թե եկեղեցիների մոտ անձեռոցիկ է վաճառում։ Հերմինեի պնդմամբ՝ Ստեփանը երբեք չի աշխատել, իսկ այդ ընթացքում մինչ իրենք ընտանիքին օգնություն են տարել, Ստեփանը միշտ եղել է կիսաքանդ տան նկուղում։

«Մեզ աջակցող բարերարներից մեկը արտասահմանից էր եկել ու ցանկություն ուներ հենց այդ ընտանիքին օգնելու։ Երբ միասին այցելեցինք, տեսանք, որ մահճակալին 11 ամսական Արայիկն էր պառկած` մի շատ բարակ ծածկոցով։ Երբ ծածկոցը մի կողմ տարա, տեսա, որ երեխան վարտիքով է, ոտքերը` մուր։ Զայրացա, ասացի` Արաքսյա, ես այդքան տաք շորեր եմ բերել, ինչի երեխային չես հագցնում, և իմ ձայնի վրա Ստեփանը վերև բարձրացավ ու ասաց, թե մենք ընդհանրապես ո՞վ ենք, որ իր տան մեջ բղավում ենք»,- պատմեց Հերմինեն։

Հետո Ստեփանը փորձել է մտերմանալ Հերմինեի հետ, որպեսզի նրանից անընդհատ օգնություն խնդրի։

Ալեքսի համար ճակատագրական տեսանյութից շաբաթներ առաջ ՀԿ-ն, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, բարեգործ երիտասարդ Համլետ Խնկոյանի հետ, որոշել են Խարբերդում մոտ 200 ընտանիքի օգնել սննդով։

«Երբ Ալեքսենց տուն գնացինք, չտեսա Ալեքսին, նրա մորը հարցրի՝ ուր է Ալեքսը, մայրն ասաց՝ տանը չէ, տատիկի մոտ է: Երկրորդ անգամ, երկու շաբաթվա տարբերությամբ նորից գնացինք, էլի Ալեքսին չտեսա, հարցրի՝ բա Ալեքսն ո՞ւր է, մայրիկը նորից ասաց՝ տատիկի մոտ է: Երրորդ անգամ էլ գնացինք, նույն հարցը տվեցի և կրկին նույն պատասխանը ստացա։ Այնինչ նրանց տուն մտնելուց առաջ ես Ալեքսին տեսել էի պատուհանի մոտ, նա էլ ինձ ձեռքով էր արել։ Մոտեցա այն տարածքին, որտեղ պիտի լիներ երեխան, դուռը փակ էր: Անմիջապես բացում ենք, տեսա Ալեքսին, հարցրի՝ այստեղ ի՞նչ ես անում, ասաց՝ մաման է ինձ էստեղ քնեցնում: Արաքսյային հարցրի՝ ինչու է երեխային էդտեղ քնեցնում, ասաց՝ չեմ քնեցնում: Տեսանյութում գոռացող կինը լիազորն է, ինքը մեզ օգնում է ընտանիքներ այցելելիս: Երբ այդ կինը գոռաց, Արաքսյան ասաց՝ տակը չիշիկ է անում, դրա համար ենք գետնին քնեցնում»,-պատմեց Հերմինեն:Այդ օրը Հերմինեն Ալեքսին իր տուն է տարել: Նրա խոսքով` երեխան հյուծված ու քաղցած է եղել, աչքերը` ամբողջովին արյուն լցված։ Հետո Ստեփանը զանգել է ու պահանջել, որ երեխային հետ բերի` սպառնալով, որ ոստիկանություն կզանգի։

Հերմինեի խոսքով ՝ երեխան չէր ուզում տուն գնալ, ասում էր՝ մի տար, ինձ ծեծում են: Բայց ստիպված է եղել տանել, քանի որ ոստիկանությունից իրեն զանգել և ասել են, որ այդ քայլն օրինական չէ և կարող են քրեական պատասխանատվության ենթարկել։

Այդ օրը Հերմինեն ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ալեքսի տեսանյութը, սակայն պատկան մարմիններից օրեր շարունակ ոչ մի արձագանք չի եղել։

Ընտանիքը որոշել է Ալեքսին Արաքսյայի տատիկի՝ Հայկուշի տուն տանել, որը ևս բնակվում է Խարբերդի ամառանոցներում, որպեսզի Հերմինեն Ալեքսին չգտնի, և կրկին աղմուկ չբարձրանա։ Սակայն Արաքսյայի տատիկին սնունդ տանելու ժամանակ Հերմինեն տեսել է Ալեքսին։ Քանի որ այլ ընտանիքների էլ պետք է օգնեին, Հերմինեն խոստացել է երեկոյան գալ երեխայի հետևից, բայց երբ եկել է, պարզվել է Ալեքսը փախել է տնից։ Հերմինեն աղմուկ է բարձրացրել, մարդիկ են հավաքվել ու 5 ժամ շարունակ փնտրել են երեխային։ Վերջապես գտել են ու տարել Արաքսյայի տատիկի տուն։

Հերմինեն տատիկից թույլտվություն է վերցրել ու Ալեքսին տարել իր տուն։ 2 օր շարունակ ուղիղ եթերներով դիմել է պատկան մարմիններին, որպեսզի արձագանքեն։ Հետո երեխային տարել է ոստիկանության Մալաթիայի բաժին, այնուհետև Շենգավիթի բաժին։ Հերմինեի խոսքով` երբ Ստեփանը եկել է ոստիկանություն, Ալեքսը վախեցած վազել է Հերմինեի մոտ ու ասել. «Մոտիդ դիմակը տուր ինձ` դնեմ, որ Ստյոպը չճանաչի, ու փախնենք էստեղից»։

Մի շարք հանրային դեմքերի, ԱԺ պատգամավորների և մարդու իրավունքներ պաշտպանի միջամտությունից հետո հանձնաժողով է հրավիրվել, որոշվել է Ալեքսին տեղափոխել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։

Այժմ Ալեքսն այնտեղ է, նրա հետ հոգեբաններ են աշխատում, իսկ կգնա տուն, թե ոչ, կորոշի ոստիկանությունը, բազմակողմանի հետաքննությունից հետո։

170
թեգերը:
ընտանիք, Սոցիալական օգնություն, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ
Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում
Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները

0
Աղջնակը շատ է հոգնել դասերը տանը անելուց, շատ է կարոտել դպրոցն ու ընկերներին և մորը խնդրում է ծայրահեղ միջոցների դիմել։

Փոքրիկ Մարուսյան խնդրում է մայրիկին զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա կրկին բացի դպրոցները։

«Մամ, զանգի Պուտինին։ Թող բացի մեր սիրելի դպրոցը։ Ես այստեղ չեմ կարող սովորել, հոգնել եմ... Ուզում եմ դպրոցում սովորել, ոչ թե տանը», –լացելով ասում է նա։

Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ

Տեսանյութը, որը տարածվել է համացանցում, Instagram–ի իր էջում հրապարակել է աղջկա մայրը։

«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ

«Ես լալիս եմ Մարուսյայի հետ... Կարծում եմ` բոլոր մայրերի և ուսուցիչների արձանները պետք է կանգնեցնել կյանքի օրոք։ Չգիտես` լացես, թե ծիծաղես...», – տեսանյութին կից գրել է նա։

Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները

0
թեգերը:
տեսանյութ, Վլադիմիր Պուտին, երեխա
Ըստ թեմայի
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու
Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը