Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին

382
(Թարմացված է 20:18 06.05.2020)
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը չի ուզում Արցախի հարցը լուծել, ուրեմն այն չի լուծվի, թեպետ ինքը Ալիևի հետ հանդիպումներից տպավորություն ունի, թե վերջինս ցանկանում է և տրամադրված է հարցի կարգավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի-Sputnik. Ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, որքան ներկայիս կառավարությունը: Այս հարցում վստահ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ներկա էր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցը վերաբերում էր ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացին։ Պատգամավորը հայտարարեց՝ ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բանակցությունների հիմնաքարը պետք է լինի Արցախի կարգավիճակի միջազգային դե յուրե լեգիտիմացումը: Վարչապետն անկեղծորեն զարմացավ Աբովյանի հարցից։

«Ինձ զարմացրեց, որ դուք ասում եք՝ սա ԲՀԿ դիրքորոշումն է. իսկ հայության շրջանում կա՞ որևէ մեկը, որն այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ այդ մարդու անուն, ազգանունն իմանալ»,- արձագանքեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե որևէ մեկը փորձում է կասկածի տակ դնել ներկայիս իշխանությունների դիրքորոշումը, ապա անձամբ ինքը դա համարում է մանիպուլյացիա:

Նրա խոսքով՝ կառավարությունն իր դիրքորոշումը ձևակերպելիս այնքան բուֆերներ ու հակակշիռներ է դրել հարցի հիմքում, որ նման քննարկում չպետք է տեղի ունենար։ 

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռներս դողա՝ վայ, հանկարծ, սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել հարցի շուրջ: Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ի՞նչ եք բանակցում։ Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացի վերաբերյալ պատասխան կարող է պահանջել միայն ՀՀ ժողովուրդը, որը տվել է վստահության այդ քվեն:

Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ կարգով կքննարկվի ԼՂ խնդրի լուծման հնարավոր տարբերակը

Մեկնաբանելով Աբովյանի հաջորդ հարցը, թե Ադրբեջանի նախագահը պատրաստ չէ հարցի քաղաքակիրթ կարգավորմանը, Փաշինյանը նշեց՝ եթե Ադրբեջանը չի ուզում հարցը լուծել, ուրեմն այն չի լուծվի, թեպետ ինքը Ալիևի հետ հանդիպումներից տպավորություն ունի, թե վերջինս ցանկանում է և տրամադրված է հարցի կարգավորմանը։ Կառուցողական է տրամադրված նաև մեր երկիրը, հարցի լուծումն են ցանկանում նաև ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Պողոսյան. «Եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը»

Ըստ վարչապետի՝ եթե հարցը հեշտ լուծելի լիներ, ապա արդեն մի հարյուր անգամ լուծված կլիներ, կարևորը նրբություններն են, իսկ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

382
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
«Կարմիր գծեր», որոնք Հայաստանը երբեք չի անցնի. ի՞նչ սպասել արցախյան «ճակատում»
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ. Արցախը հետևում է
Ցեղասպանության ճանաչումը պատասխանատվության զգացում է. Արցախի նախագահ
Դավիթ Տոնոյանն Արցախ է մեկնել. նախարարը եղել է մի շարք զորամասերում
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր. Փաշինյան

14
(Թարմացված է 12:39 27.05.2020)
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

14
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս
Արայիկ Հարությունյան. ախիվային լուսանկար

Սպիտակի մատուռի մոտ շրջանավարտների մեծ կուտակումներ են գրանցվել. ո՞վ է պատասխան տալու

34
(Թարմացված է 12:15 27.05.2020)
Կորոնավիրուսի համավարակի օրերին դպրոցներում կազմակերպվող միջոցառումների ու էքսկուրսիաների համար պատասխանատվությունը կդրվի դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ չնայած համավարակի տարածման ակտիվացմանն ու դրա դեմ պայքարի խստացմանը, դպրոցներում ուսումնական տարվա ավարտին շարունակում են լոկալ միջոցառումներ կազմակերպել:

«Մենք զգուշացրել ենք, որ նման բան չանեն: Բայց նման տեղեկություններ ունենք ու հիմա նույնպես աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ շրջանավարտներին խոստացել է «Վերջին զանգի» միջոցառումների համար համավարակի հաղթահարումից հետո մեկ օր նշանակել ու ամբողջ երկրի տարածքում նշել: Բայց այս պահին նախարարը հորդորեց զերծ մնալ միջոցառումներ կազմակերպելուց ու հատկապես առաջիկա 4 հանգստյան օրերին սրբավայրեր այցելելուց: Նախարարն այս հանգամանքի վրա հրավիրեց ՀՀ ոստիկանապետի ուշադրությունը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ անցյալ շաբաթ հատկապես մեծ կուտակումներ են գրանցվել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ:

«Հսկայական կուտակումներ են եղել և սոցիալական ցանցերում, մամուլում այդ նկարները կան: Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությւնը նաև այստեղ հսկողություն իրականացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ, որոհետև դրանք դառնում են համավարակի տարածման մեծ աղբյուրներ»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հնարավոր դեպքերի համար պատասխանատվությունը դնել դպրոցների տնօրեններին ու համայնքների ղեկավարների վրա:

«Երբ որ մենք տեղեկատվութսյունը կհավաքենք, թե ովքեր են նման միջոցառումներն արել՝ կանոնների խախտմամբ, կարծում եմ` դա որոշակի կոնկրետ հետևանք կունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հանձնարարաեց ոստիկանությանը հավաքել տեղեկատվություն այն մասին, թե ովքեր չեն ենթարկվում կանոններին:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 372 մարդու մոտ, փաստացի առողջացել են 35–ը։

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

34
թեգերը:
կառավարություն, կորոնավիրուս, Վերջին զանգ, շրջանավարտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկի խորհուրդները
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 372-ով և դարձել 7774
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել

«Ո՛չ, հարգելի դատարան». զավեշտալի դեպք կառավարության նիստի ժամանակ. տեսանյութ

0
(Թարմացված է 12:47 27.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց ծիծաղով ընդունեց փոխնախարար Գրիգորյանի շփոթմունքը:

Կառավարության այսօրվա նիստում զավեշտալի դեպք տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի միջև:

Փոխնախարարը ներկայացում էր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, երբ վարչապետը պարզաբանեց, որ նախագիծը կոչված է կանխելու դատարանի որոշմամբ շինարարության դադարեցման արատավոր դեպքերը:

«Իսկ եթե դատարանը որոշի, որ այդ մարդու շինարարությունը 5 տարով կասեցվում է, հետո պարզվի, որ ապօրինի է կասեցվել այդ մարդու վնասը ով է փոխհատուցելու»,- հարցրեց Փաշինյանը:

«Ո՛չ, հարգելի դատարան»,- սովորույթի համաձայն ասաց իրավաբան աշխատած փոխնախարարն ու առաջինը հենց ինքն էլ ծիծաղեց իր շփոթմունքի վրա:

Վարչապետն ու ներկաները ևս ծիծաղեցին:

«Մասնագիտական է»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը:

«Այո՛, մասնագիտական է»,- արձագանքեց փոխնախարարն ու շարունակեց պատասխանը՝ ասելով, որ փոխհատուցման հարցը ներկայացրած նախագիծը չի կարգավորում:

Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 19-ի է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ

Մինչ այդ նա 2011թ.–ից իրավաբանական ոլորտում է աշխատել։ Եղել է «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերության իրավաբանը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջները քննող մասնագետ-իրավաբանը, ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամը փորձագետը։

0
թեգերը:
Դատարան, Վարչապետ, փոխնախարար, զվարճալի տեսանյութ, կառավարություն, Նիկոլ Փաշինյան