Էրիկ Գրիգորյան, արխիվային լուսանկար

Երկու «կանաչ միլիոն», կամ ի՞նչ տարոսիկ թողեց ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարարը

481
(Թարմացված է 15:46 06.05.2020)
Շրջակա միջավայրի նախարարն իր պաշտոնավարման ընթացքում ամպագոռգոռ հայտարարություններ չարեց, սակայն կարողացավ մի քանի նախագիծ ավարտին հասցնել՝ արգելեց պլաստիկե տոպրակները, սահմանափակեց անտառահատումներն ու ապօրինի ձկնորսությունը Սևանում։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Էրիկ Գրիգորյանը, որը գերատեսչության ղեկը ստանձնել էր «թավշյա հեղափոխությունից» հետո, երեկ հրաժարական տվեց։ Թեև նա մի քանի տարի շարունակ աշխատել էր բնապահպանական կազմակերպություններում որպես փորձագետ, սակայն նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո հանքերին պատերազմ չհայտարարեց։ Եթե գործունեությունն օրինական է՝ կաշխատեն, եթե ոչ՝ թող ուղղվեն․ այսպիսինն էր նրա մոտեցումը։

Մետաղագործության հարցում լռում էր

Պաշտոնավարման առաջին մի քանի ամիսների ընթացքում նա գրեթե չէր խոսում Ամուլսարի հանքի մասին, որը վերջին երկու տարիներին բնապահպանական ամենաաղմկահարույց թեման է։ Վերջապես պատգամավորները խորհրդարանում նրան ուղղակիորեն հարցրին այդ մասին։ Գրիգորյանը երկար ու խճճված արտահայտությունների հետևում չթաքնվեց, այլ բացեիբաց ասաց՝ որպես քաղաքացի ինքը դեմ է հանքերի շահագործմանը, բայց որպես նախարար՝ պարտավոր է հետևել օրենքին և եթե Lydian-ին տրված բնապահպանական եզրակացությունը դրական լինի, ընկերությունը կշարունակի աշխատանքը։

Ելույթից հետո բնապահպան որոշ ակտիվիստներ մեղադրեցին նրան հաշտվողականության ու իշխանության հետ հարաբերությունները չփչացնելու ցանկության համար։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը դրանից մի քանի ամիս անց հրաժարական տվեց, նշելով, որ իշխանությունը կապ ունի Ամուլսարի կոռուպցիայի հետ։ Գրիգորյանն ավելի հանդարտ գործեց, բայց արդյունքը նույնն է․ Ամուլսարն այդպես էլ չշահագործվեց․ այն անորոշ ժամանակով դադարեցված է։

Մեկ օրում երկու պաշտո՞ն. ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել մեկ օր առաջ այլ պաշտոն ստացածը

Գրիգորյանը հայտարարություններ չի արել նաև Ալավերդու Պղնձաձուլարանի վերաբերյալ։ Քաղաքի մեծ մասը կերակրող ձեռնարկությունը փակվել է բնապահպանական ակտիվիստների պահանջով։ Կառավարությունն այդ հարցում իրեն ընդգծված հեռու է պահում՝ որևէ մեկին չմեղադրելով ու փոխզիջում չառաջարկելով։ Չէր արտահայտվում նաև Էրիկ Գրիգորյանը։ Գործարանը մինչ օրս չի աշխատում, իսկ նախկին աշխատակիցները մնացել են պատահական աշխատանքի հույսին։

Նախկին նախարարը շատ ավելի կտրուկ գործեց ձկան ու անտառի հարցում

Գրիգորյանը սկզբունքային էր ձկնային տնտեսությունների հարցում, որոնք օգտագործում են Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը։ Ապօրինի ջրանցքները շարունակում էին փակվել, ինչի շնորհիվ նախորդ իշխանության օրոք սպառված ստորգետնյա ջրի պաշարները սկսեցին վերականգնվել։

Գրիգորյանի օրոք խստորեն հետևում էին նաև Սևանա լճում սիգ որսալու արգելքին։ Ափամերձ գյուղերի բնակիչները, որոնք ձկնորսությամբ էին ապրում, մեղադրում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նախարար Էրիկ Գրիգորյանին։ Ի պատասխան մեղադրանքների՝ Փաշինյանն ասաց. «Բոլորին արգելվում է ձուկ բռնել, իսկ արգելքը ժամանակավոր է, որպեսզի լճում ձկների պաշարները վերականգնվեն»:

Պաշտոնից հեռանալուց որոշ ժամանակ առաջ Գրիգորյանն ավարտին հասցրեց ևս մեկ նոր նախագիծ, որով Սևանում վերջնականապես արգելվում է իշխան ձկան արդյունաբերական որսը։

Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը. Էրիկ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից

Գրիգորյանը նույնքան կտրուկ պաշտպանում էր նաև անտառները, որը նույնպես վարչապետ Փաշինյանի բնապահպանական կարևորագույն առաջնահերթություններից է։

Ամիսներ առաջ անտառահատումները խիստ սահմանափակվեցին։ Դրանից հետո Տավուշի մի քանի գյուղերի սղոցարաններում աշխատող բնակիչները փակեցին Երևան-Թբիլիսի մայրուղին, իսկ ոստիկանների վրա քարեր նետեցին։
Փաշինյանը դարձյալ կտրուկ արտահայտվեց, իսկ Գրիգորյանն առանց ավելորդ խոսքերի շարունակում էր կատարել իր հրահանգը։

 

Մարդիկ, որոնք ծառերը հատում ու մեջքի վրա տանում են դեպի բեռնատարը, երբեք չեն հարստանա։ Ինչպես վերջին երեսուն տարվա մեջ աղքատ են եղել, այնպես էլ մնացել են։ Նրանց աշխատանքով մարդկանց մի փոքր խումբ է հարստացել, նրանց համար փոխզիջում չի լինելու»,- ասաց Փաշինյանը։ 

Այդպես էլ եղավ։ Ոստիկանները մի կողմից, անտառապահները մյուս կողմից շարունակում էին հետևել, որ անտառը չհատեն։

Պլաստիկե տոպրակների վերջը

Նախարարը ևս մեկ բնապահպանական բարեփոխում է իրականացրել․ 2022 թվականից տանը և խանութներում պլաստիկե տոպրակների օգտագործումը կարգելվի։ Դրանց կփոխարինեն թղթե ու կտորից պատրաստված տոպրակները, իսկ պոլիէթիլենային թիթեղները կօգտագործվեն միայն փաթեթավորման համար։ Արդյունքում՝ մեկ երրորդով կկրճատվի պոլիէթիլենի քանակը Հայաստանի աղբանոցներում։

Երկու միլիոն հավաքեց, ինչքան մնա՞ց

Գրիգորյանի միլիոններն էլ էին կանաչ, բայց ոչ թե դոլարի, այլ սովորական ծառերի տեսքով։ Շարունակելով անտառների փրկության համար պայքարը՝ նոր իշխանությունը որոշեց 2020 թվականի հոկտեմբերի 10-ին 10 միլիոն ծառ տնկել։ Վարչապետի այս գաղափարն արդեն Գրիգորյանը չի կարող ավարտին հասցնել։ 2020 թվականի հունվարին Sputnik Արմենիայի հետ զրույցում նախարարն հայտնել էր, որ արդեն երկու միլիոն տնկի ունեն։

«Մինչ 2050 թվականը երկրում մի քանի հարյուր միլիոն ծառ է տնկվելու», - ասել էր նա։

Տարոսիկ

Նախարարը սկսել էր նոր տեսակի տարոսիկների՝ ծառ տնկելու քարոզչություն անել։ Հայկական հարսանիքներից մեկի ժամանակ զույգը որոշել էր ընկերներին ոչ թե ավանդական տարոսիկ բաժանել, այլ 150 տնկի՝ կաղնու, սոճու և ընկուզենու։ Հարսն ու փեսան որոշել էին ծառատունկը  Լոռու մարզում կազմակերպել։

Զույգի այս գաղափարը նախարարը սիրով «գովազդեց» սոցցանցերում։ Իսկ թե ո՞ւմ նա կփոխանցի նախարարի իր տարոսիկը, դեռ հատնի չէ։

481
թեգերը:
Հայաստան, Էրիկ Գրիգորյան, Նախարար, պաշտոնանկություն, Սևան
Ըստ թեմայի
Միքայելյանի հրահանգով ԵԿՄ Շիրակի բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»
Ucom ընկերության նոր տնօրեն է նշանակվել. Եսայանները չեն հանձնվում
Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից. հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը
Երևան

Երեկոյան ժամերին կանձրևի, քամին էլ կուժգնանա. եղանակի տեսություն

75
(Թարմացված է 18:21 30.07.2021)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, օգոստոսի 3- 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Բացահայտեցի մի նոր զբոսաշրջային երկիր. ՀՀ-ն և Հորդանանը տուրիզմի ոլորտում կհամագործակցեն

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Ջորջ և Ամալ Քլունիները կրկին երկվորյակ կունենան

Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օգոստոսի 31–ի գիշերը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32...+34 աստիճան։

75
թեգերը:
Հայաստան, Արցախ, Երևան, եղանակ, Անձրև, Քամի, շոգ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Պատվաստում

Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում

265
(Թարմացված է 19:53 30.07.2021)
Առողջապահության նախարարությունը քննարկում է կազմակերպել` անդրադառնալով սահմանափակումների և պատվաստումների թեմային։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է` մի շարք հաստատություններում աշխատող կամ այնտեղ հաճախող 18 տարեկանից բարձր անձինք կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Այսօր կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսի դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկումը, որին առցանց մասնակցել են նաև ՀՀ–ից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները:

Առաջարկվում է, որ պետական կառավարման և ՏԻՄ–երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին

«Ի դեպ, ՊՇՌ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր դնման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 264–ով և դարձել 229 867:

265
թեգերը:
Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Կորոնավիրուս

Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում

0
(Թարմացված է 20:55 30.07.2021)
Գորելովը կարևորել է հիվանդությունից պաշտպանվելու համար COVID-19-ի պատվաստումները ժամանակին անցնելը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. COVID-19 հիվանդության տևողությունը դելտա շտամի դեպքում ավելի երկար է, իսկ ինկուբացիոն շրջանը, ընդհակառակը՝ կարճ։ ՌԻԱ Նովոստիիհետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը:

 «Իսկապես, դելտա շտամի գենոտիպը բնութագրվում է վիրուսի արագ տարածմամբ ու հիվանդության ավելի ծանր ընթացքով։ Նոր շտամի ինկուբացիոն շրջանն ավելի կարճ է, իսկ հիվանդության տևողությունը, ընդհակառակը` ավելի երկար, քանի որ վարակն ավելի ծանր է ընթանում», — ասել է Գորելովը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ, նաև այլ շտամերով վարակվելու դեպքում, հիվանդության ծանրությունը հիմնականում որոշվում է վիրուսային ծանրաբեռնվածությամբ, որը մարդը ստացել է վարակման ժամանակ ու վարակվելու ժամանակ մարդու իմունիտետի վիճակով:

Գորելովը նաև կարևորել է հիվանդությունից պաշտպանվելու համար COVID-19-ի պատվաստումները ժամանակին անցնելը:

0
թեգերը:
բժիշկ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը թվեր է հրապարակել
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել
Կորոնավիրուսի պատճառով վերաբացվել է Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը