00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Ավինյանը տարաձայնություննե՞ր ունեն, կամ ովքե՞ր են փորձում նրանց «գժտեցնել»

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Карабахе (9 мая 2018). Степанакерт
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Карабахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հարցմանը մասնակցած փորձագետները պարզաբանել են՝ արդյո՞ք վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համատեքստում իշխանության ներսում պառակտման վտանգ կա։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Վերջին օրերին հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին։

Министр окружающей среды Эрик Григорян в гостях Sputnik Армения - Sputnik Արմենիա
Էրիկ Գրիգորյանը հրաժարական է տվել

Նրա գրասենյակն, իհարկե, հերքել է այդ լուրերը, սակայն ուշագրավ է՝ ինչ «կոմպլիմենտար» կերպով են «արտահոսքի հեղինակները» խոսում Ավինյանի մասին՝ հակադրելով նրան վարչապետ Փաշինյանի հետ։

Նշվում էր, որ Փաշինյանին անհանգստացնում է փոխվարչապետի աճող հեղինակությունը, հատկապես՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին, երբ պատասխանատվության մեծ մասը կրում է պարետատունը՝ Ավինյանի գլխավորությամբ։

«Արտահոսքին» հետևեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի բաց նամակը Փաշինյանին, որում նա, մասնավորապես, կոչ էր անում «չխանգարել պարետին աշխատել»։

Sputnik Արմենիան փորձել է փորձագետների օգնությամբ հասկանալ՝ իշխանության ներսում պառակտում հնարավո՞ր է և արդյո՞ք ընդդիմադիրները կփորձեն օգուտ քաղել դրանից։

Քաղաքագետ Նորայր Դունամալյանի կարծիքով՝ հայկական տեղեկատվական դաշտն այսօր գերհագեցած է նման «լուրերով», դժվար է հասկանալ որոշակի խմբերի նպատակները, որոնք տարածել են այդ ֆեյք տեղեկությունը։

«Կարևոր է հասկանալ, թե ինչ լսարանի համար է նախատեսված այս նորությունը, դժվար թե դրա նպատակը վերնախավի պառակտումը լինի։ Ստեղծված իրավիճակում կարելի է խոսել միայն ներկայիս իշխանությանը հեղինակազրկելու փորձերի մասին՝ հիմնվելով ինչպես իրական սխալների վրա, այնպես էլ՝ ֆեյք լուրերի վրա։ Ընդդիմությունը որպես կենտրոնացած քաղաքական ուժ գոյություն չունի, բայց բացասական օրակարգ կա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Вице-премьер Армении Тигран Авинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մեկ-երկու անձի հրաժարականը համակարգային բարեփոխումների չի բերի. Ավինյան

Դունամալյանի խոսքով՝ որոշ խմբեր մշտապես ուզում են պառակտել իշխանության թիմը, սակայն այն «պաշարողական» վիճակը, որում գտնվում է իշխանությունը, ամրացնում է նրանց միասնականությունը։

Նա վստահ է, որ իշխանական վերնախավի պառակտումը կարող է տեղի ունենալ միայն ներքին տարաձայնությունների պատճառով։ Դա կարող է նաև խորհրդարանում լինել, սակայն «էքստրեմալ» պայմաններում նման զարգացումը քիչ հավանական է։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Նժդեհ Հովսեփյանի դիտարկմամբ՝ պետք չէ լուրջ ընդունել նմանօրինակ ասեկոսեները, սակայն միաժամանակ հաշվի առնելով նախկին իշխանության ներկայացուցիչների ակնհայտ հետաքրքրվածությունը այս հարցում և շահագրգռվածությունը՝ կարծես փորձ է արվում ներկայիս իշխանության ներսում անվստահության մթնոլորտ ձևավորել։ Ըստ նրա՝ սա ընդունված մարտավարություն է, երբ կեղծ տեղեկատվության անընդհատ շահարկմամբ ու փաստացի ինֆորմացիոն գրոհներով հակառակորդի ճամբարում «ճաքեր» են առաջացնում։ 
«Ի վերջո, պաշարված ամրոցն առաջին հերթին գրավում են ներսում գտնվողներին պառակտելով։ Բայցևայնպես, այդ փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ վարչապետը շարունակում է ունենալ այնպիսի բարձր լեգիտիմություն, որի հետ առայժմ չի կարող մրցել նրա թիմակիցներից և ոչ ոք։ Հետևաբար՝ իշխանության ներսում հնարավոր «ճաքերի» մասին խոսակցությունն առայժմ օրակարգային չէ, իսկ դրա քաղաքական շահարկումն ու վերջինիս հաջողությունը՝ անիրական»,- նշեց Հովսեփյանը մեզ հետ զրույցում։

Пресс-конференция начальника генштаба ВС РА Артака Давтяна с депутатами Национального Собрания (18 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արտակ Դավթյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Մելիքյանի խոսքով՝ թեև Ավինյանի գրասենյակը պաշտոնապես հերքել է նրա հրաժարականի մասին լուրերը, սակայն ներսում շատերն են խոսում Ավինյանի և Փաշինյանի տարաձայնությունների մասին։ Այս առումով հնարավոր է՝ ընդդիմադիրները հասկանում են, որ պետք է ցավոտ կետերին հարվածել։

Որևէ զարմանալի բան չկա․ սա կառավարության դիրքերը թուլացնելու դասական փորձ է։ Սակայն փոխվարչապետի նշանակումը կամ հրաժարականը բավականին լուրջ որոշում է, այն չի կարող անհիմն կայացվել։ Դրան պետք է որոշ իրադարձություններ ու նախադրյալներ նախորդեն։

«Միանձնյա տարաձայնությունները կառավարության փոխխոսնակի հրաժարականի համար բավարար հիմք չեն։ Նույնիսկ եթե թիմի ներսում խնդիրներ ու տարաձայնություններ կան, միևնույնն է, պարտադիր չէ, որ դրա տրամաբանական ավարտը լինի հրաժարականը, քանի որ այն կարող է թուլացնել թիմը», - պարզաբանեց Միքայելյանը։

Փորձագետը վստահ է, որ վարչապետը շատ լավ գիտակցում է այդ ամենը։ Այս փուլում՝ համավարակի պայմաններում, նա հազիվ թե այդքան աղմկահարույց որոշում կայացնի։

Պետք է նշել, որ նախորդ տարվա սեպտեմբերին նման աղմկահարույց հրաժարական արդեն ունեցել ենք․ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատեց Արթուր Վանեցյանին, թեև դրա համար լուրջ նախադրյալներ չկային։

Միքայելյանի գնահատմամբ՝ Ավինյանն ու Վանեցյանը, սակայն, տարբերվում են, թեկուզև միայն այն առումով, որ վերջինս ակտիվորեն իր համար «մեդիա կերպար» էր ստեղծում, ու բավականին հաճախ էր շփվում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչն այդքան էլ բնորոշ չէ հատուկ ծառայությունների ղեկավարին։ Փորձագետն Ավինյանի կողմից նման ակտիվություն չի նկատում։

Լրահոս
0