Կալավան, արխիվային լուսանկար

Ծովի փոխարեն` Թբիլիսի, լյուքսի փոխարեն` հոսթել. ի՞նչ է սպասում հայաստանցի զբոսաշրջիկին

694
(Թարմացված է 23:28 04.05.2020)
Կորոնավիրուսի համավարակը մեծ վնաս է հասցրել զբոսաշրջությանը, բայց ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ այս ամենը դրական կողմ էլ կունենա։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Լյուքս դասի հյուրանոցների շքեղ համարների փոխարեն` ընդարձակ սենյակներ հոսթելներում ու վարձով տներում, իսկ ծովի ավազի փոխարեն` Թբիլիսիի կիզիչ ամառային արև. հենց այսպես են Հայաստանում պատկերացնում 2020 թվականի ամառ–աշուն զբոսաշրջային սեզոնը։

Եվ քանի դեռ ամեն ինչ արգելված է, Հայաստանի զբոսաշրջային օպերատորները, զբոսավարները, զբոսաշրջության ֆեդերացիան, հյուրանոցների ու հոսթելների ղեկավարները սեփական մեխանիզմներն են մշակում առայժմ տեղի, իսկ ապագայում արդեն նաև օտարերկրյա «լսարանին» գրավելու համար։

Ամեն ինչ առաջվա պես չի լինի

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ներքին զբոսաշրջության բացարձակ ակտիվություն է կանխատեսում։ Նա համոզված է, որ անգործությունից հոգնած մարդիկ գոնե մի քանի օրով Արցախ կմեկնեն, կայցելեն երկրի հարավ կամ պարզապես լեռներ կգնան։

«Հետևաբար զբոսաշրջային ոլորտի վերականգնումը կսկսի ներքին զբոսաշրջությունից։ Արտաքին զբոսաշրջության մասին կկարողանանք խոսել այն ժամանակ, երբ աշխարհում մարդկանց տեղաշարժն ազատ կլինի, ավիափոխադրումները կվերսկսվեն, ցամաքային տրանսպորտը կգործի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ապրեսյանը։

Այնուամենայնիվ, շեշտը դնելով ներքին զբոսաշրջության վրա` պետք չէ մոռանալ նաև արտաքինի մասին և աստիճանաբար պետք է պատրաստվել ապագային, չէ՞ որ, Ապրեսյանի խոսքով, օտարերկրացիները վաղ թե ուշ կվերադառնան մեզ մոտ։

Նրա կարծիքով` այս իրավիճակը թույլ կտա, որ Հայաստանի բնակչությունը այլ կողմից բացահայտի իր երկիրը, համտեսի հայկական ավանդական կերակրատեսակները, հասկանա, որ մեր աուտենտիկ խոհանոցը որևէ բանով չի զիջում արտասահմանյանին։

Սակայն այդ ամենը պետք է արվի միայն անվտանգության կանոնների և համաճարակաբանական նորմերի պահպանմամբ` հյուրանոցներում, հոսթելներում, բնության գրկում, լեռներում և ամենուր։

Իսկ ինչպե՞ս կհանգստանանք

Hovek հյուրատան տնօրեն Լիպարիտ Վարպետյանի կարծիքով` այս տարի հյուրատների մեծ պահանջարկ կլինի։ Մարդիկ ավելի շատ կնախընտրեն առանձնանալ, նվազագույն շփում ունենալ օտարների հետ և կսահմանափակեն իրենց շփումները։

«Ի տարբերություն հյուրանոցների, հյուրատներում կարող է հանգստանալ 2-3 ընտանիք։ Իսկ մեծ հյուրանոցներում մարդիկ շատ են, շփումն էլ է շատ», – ասաց նա։

Նույն կարծիքն ունի նաև հոսթելներից մեկի տնօրեն Աննա Անտոնյանը (անունը փոխված է)։ Նրա խոսքով` հյուրատների տերերը մեծ գումարներ են ծախսել այդ մշակույթը մեզ մոտ զարգացնելու համար, հետևաբար նրանք ամեն բան կանեն, որ անվտանգության առումով մրցակցություն լինի։

Միևնույն ժամանակ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի մենեջերը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հյուրանոցներն ավելի շատ առավելություններ ունեն, քանի որ տարածքը մեծ է, շարժվելու համար ավելի մեծ տարածություն կա։

«Բացի այդ, մենք մտադիր ենք յուրաքանչյուր սենյակի համար կենտրոնական օդափոխության և օդի ախտահանման սարքեր ձեռք բերել։ Տարբեր սեթեր ենք մշակում, ինչպես նաև ծրագրում ենք սոցիալական հեռավորության պահպանմամբ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել, որպեսզի հա՛մ մարդկանց ժամանցն ապահովենք, հա՛մ էլ նրանք իրենց անվտանգ զգան», – ասաց նա։

Հանրային սնունդ

Փոքր–ինչ անհասկանալի է մնում, թե 2020-2021 թվականի աշուն–ձմեռ ժամանակահատվածում գործողությունների ինչ ծրագիր է նախատեսված ռեստորանների համար։ Ոլորտի ներկայացուցիչներն ասում են` ամեն ինչ հստակ կլինի այն ժամանակ, երբ համավարակը սկսի նահանջել։ Սակայն այս փուլում կաշխատեն բացօթյա սրճարանները` աշխատողներին ապահովելով դիմակներով և ձեռնոցներով, ինչպես նաև պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Նրանք ևս խաղադրույք են անում տեղի բնակչության վրա։

Մինչդեռ ռեստորանատեր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը ներքին զբոսաշրջության հետ կապված իրավիճակն այդքան էլ հուսադրող չի համարում։

«Խնդիրն այն չէ, թե ով և ինչպես է ախտահանում տարածքը կամ պահպանում նորմերը։ Ամեն ինչ կախված է լինելու ֆինանսական վիճակից։ Մեծ հարց է, թե տնտեսական շոկից հետո մարդիկ որքան վճարունակ կլինեն», – Sputnik Արմենիային ասաց նա։

Բարսեղյանի կանխատեսմամբ` նախևառաջ կսկսի գործել «լոկալ սպառումը»։

«Մենք նախընտրում ենք ռեստորաններ, սրճարաններ գնալ, հանգստյան օրերին շրջագայել երկրով։ Այդ իսկ պատճառով արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո առանցքային դեր է խաղալու գինը, հետո նոր մնացածը», – ասաց նա։

Զբոսավարներն աշխատանք կունենան

Ապրեսյանը համոզված է, որ զբոսավարների դերը կաճի, քանի որ նրանք կարող են իրենց ուսերին վերցնել երթուղիներ կազմակերպելու գործը` հաշվի առնելով նաև անվտանգ ճանապարհները։

Հայ զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամբողջ տարին օտարերկրացիներ չեն լինի, բայց զբոսավարները մտադիր են տեղի բնակչության հետ աշխատել «Բացահայտենք Հայաստանը» կարգախոսով։

«Օրինակ` 2-3 ընտանիք կարող են մեկ զբոսավարի ուղեկցությամբ մեկնել Արցախ կամ Հայաստանի ցանկացած կետ», – ասաց նա։

Նրա խոսքով` զբոսավարները պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն, որ վարակակիր չեն։ Նույնը պետք է վերաբերի նաև միկրոավտոբուսների վարորդներին։

Քանի որ Վրաստանն արդեն հայտարարել է, որ առաջիններից մեկն է սահմաններ բացելու զբոսաշրջիկների համար, Բախշինյանը չբացառեց, որ կարող են նաև Թբիլիսին էլ ներառել ուղևորությունների ցանկում։

«Կարելի է գիշերակացով երկօրյա ճանապարհորդություն կազմակերպել ։ Օրինակ` Երևանից մեկնել Լոռի, այնուհետև Վրաստան, տեսնել Թբիլիսին, հետդարձին կանգ առնել Ալավերդիում, գիշերել, հետո այցելել Հաղպատ, Սանահին ու վերադառնալ Երևան»,– ասաց նա։

Բնականաբար, պայմանը մեկն է` զբոսավարները պետք է պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, իսկ այն վայրերը, որտեղ կանգառներ կարվեն, պետք է ապահովված լինեն անվտանգության բոլոր միջոցներով և ունենան անվտանգության նորմերի պահպանման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

694
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի ընտանիքը դուրս է եկել զբոսանքի ու համոզվել՝ կանոնները չեն պահպանվում
Որ երկրներն ու երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար․ փորձագետի կանխատեսումը
Եգիպտոսը բացում է հյուրանոցները, բայց ոչ բոլորը կարող են հանգստանալ այնտեղ
Սահման, արխիվային լուսնկար

Համացանցում են հայտնվել ադրբեջանական խոցված УАЗ-ի լուսանկարները

468
(Թարմացված է 02:07 13.07.2020)
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանը հատելու երկու փորձ էին արել:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայկական զինված ուժերը խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհած УАЗ-ը: Տեղեկությունը հայտնում է Banak.info կայքը, որի ձեռքի տակ են հայտնվել հայկական դիրքերին չհասած ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները։

УАЗ, на котором азербайджанские военные предприняли попытку захватить опорный пункт ВС Армении (12 июля 2020).
© Photo : Banak.info
Հայ զինծառայողները խոցել են ադրբեջանական УАЗ-ը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: 

468
թեգերը:
Տավուշ, կրակոց, հայ-ադրբեջանական, Սահման
Ըստ թեմայի
Հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների թիվը նվազել է. Արցախի ՊԲ
Մշտադիտարկման դադարեցումը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռիսկեր է ծնել
Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր. լուսանկարներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին
Премьер-министр Никол Пашинян собственноручно раздает медицинские маски на улице (18 июня 2020). Еревaн

Ինչպես է COVID-19-ը փոխել քաղաքական գործիչների կյանքը

152
(Թարմացված է 00:09 13.07.2020)
Կորոնավիրուսը փոխել է ամբողջ աշխարհակարգը, և ամենայն հավանականությամբ՝ այլևս այն չի լինի նախկինի պես։ Այս հոդվածում փորձել ենք  ներկայացնել այն քաղաքական գործիչներին, որոնց կյանքը, վարվեցողությունը, սովորություններն ու գաղափարախոսությունը փոխվել են COVID-19-ի պատճառով։

Կորոնավիրուսի համավարակը նման է հեքիաթների սև հայելիներին, որոնց օգնությամբ շատերը, ի վերջո, կարողացան կողքից տեսնել սեփական անձի «սև» կողմերը և (հուսով ենք) դեպի լավը փոխել իրենց էությունն ու կյանքը։

Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Կորոնավիրուսը Հայաստան հասավ 2020թ-ի մարտին՝ այն օրերին, երբ երկրի իշխանությունները Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի բուռն շրջանում էին։ Ամբողջ աշխարհը սոցիալական հեռավորություն և խիստ կարանտին էր պահպանում, իսկ Հայաստանում բազմահազարանոց հանրահավաքներ էին անցկացնում։

Հետո, այնուամենայնիվ, արտակարգ դրություն սահմանվեց (մարտի 16-ին), երկու ամիս Հայաստանում բաց էին միայն դեղատներն ու մթերային խանութները, իսկ քաղաքացիներին արգելված էր առանց հատուկ անհրաժեշտության դուրս գալ տնից։ Խիստ սահմանափակումների կիզակետում ՀՀ վարչապետին նկատեցին Արցախում, մեծ թվով մարդկանց շրջանում՝ առանց դիմակի և սոցիալական հեռավորության պահպանելու։ Այնուհետև նա առանց դիմակի հանդես եկավ խորհրդարանում։ Եվ այսպես շարունակ․․․

Премьер-министр Никол Пашинян на онлайн брифинге (1 июля 2020). Еревaн
© Photo : press office of the GoV of RA
Նիկոլ Փաշինյան

Մինչև ինքն էլ վարակվեց կորոնավիրուսով, ինչի մասին Փաշինյանը հայտարարեց իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին։ Թեև դիմակ դնելը մինչ այդ էլ պարտադիր էր, վարակվելուց հետո Փաշինյանը սկսեց ակտիվորեն քարոզել դիմակների անհրաժեշտությունը։ Ավելին՝ պարետատան ամենօրյա ճեպազրույցներում սկսեցին կորոնավիրուսը հաղթահարած կամ դրա պատճառով հարազատ կորցրած հերոսներ հայտնվել, կամ հոգնատանջ բժիշկներ, որոնք պայքարում են վարակի դեմ և այլն։ Եվ այս ամենը՝ քաղաքացիներին խելքի բերելու և պարետատան որոշումներին վերջապես հետևելու համար։

«Ինքս անզգույշ էի, դիմակ չէի դնում և վարակվեցի։ Խնդրում եմ՝ դրեք դիմակները, պահպանեք ձեր մտերիմների առողջությունը»,-բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետը։

Տեսնելով, որ անգամ ճեպազրույցներից հետո շատ քաղաքացիներ դիմակ չեն դնում, շարունակում են հավաքվել մեծ խմբերով, Փաշինյանը արշավ սկսեց Facebook սոցիալական ցանցում, հրապարակելով խախտում անողների լուսանկարներն ու տեսանյութերը(նյութերն ուղարկում էին իրենք՝ օգտատերերը)։ Հիմա Հայաստանի փողոցներում տուգանում են անգամ նրանց, ովքեր մի փոքր իջեցրել են դիմակը՝ մաքուր օդ շնչելու համար։ Եվ կարևոր չէ, որ մենակ նստած ես նստարանին, իսկ մոտակայքում ոչ ոք չկա։ Օրենք է․․․

Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիա

Բրիտանիայի վարչապետի՝ COVID-19-ով վարակվելը համավարակի վաղ փուլում, ամենաաղմկահարույցներից մեկը կարելի է համարել։ Ջոնսոնը կորոնավիրուսով վարակվեց 2020թ-ի մարտին,նույն ժամանակահատվածում հիվանդացավ նաև երկրի Առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը։

Премьер-министр Великобритании Борис Джонсон (17 июня 2020). Лондон
© AP Photo / Kirsty Wigglesworth
Բորիս Ջոնսոն

Եվ, եթե վերջինս մեկ շաբաթ անց առողջացավ, ապա Ջոնսոնն անգամ վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց և հրաշքով ողջ մնաց։ Կազդուրվելուց և աշխատանքի վերադառնալուց հետո նա սկսեց ուսումնասիրել, թե «ում մահն է գուժում կորոնավիրուսը»։

Պարզվեց, որ Ջոնսոնի ավելորդ քաշն ու ֆասթ-ֆուդով սնվելու սովորությունը քիչ էր մնում նրան գերեզման հասցնեին։ Վիճակագրության համաձայն՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ COVID-19-ի ռիսկային խմբում են։ Եթե կորոնավիրուսը չլիներ, Բրիտանիայի վարչապետը այդպես էլ շարունակելու էր համբուրգերները լիովին անվտանգ ուտելիք համարել։

Բարեբախտաբար, Ջոնսոնը ոչ միայն սկսեց առողջ սնունդ օգտագործել և ակտիվորեն զբաղվել ֆիթնեսով, այլ նաև ամբողջ երկրին ստիպեց առողջ ապրելակերպ վարել։ Նա սկսեց առողջ ապրելակերպ քարոզել և ագրեսիվ պայքար մղել բրիտանացիների ճարպակալման դեմ։ Նրա շնորհիվ Բրիտանիան քիչ էր մնում ավելացներ հարկերը գազավորված ըմպելիքներ և չիպսեր արտադրողների համար, բայց կորոնավիրուսի և դրա հետևանքով սկսված տնտեսական ճգնաժամի  պատճառով լիբերալները չհամարձակվեցին գնալ այդ քայլին։

Ժաիր Բոլսոնարու, Բրազիլիա

Բրազիլիայում, որտեղ համավարակի սկզբից մինչ օրս կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 1,1 միլիոն մարդու մոտ, ավելի քան 51,000-ը մահացել են, նախագահ Ժաիր Բոլսոնարուն չէր հավատում վիրուսի գոյությանը այնքան ժամանակ, մինչև վարակվեց։

Բոլսոնարուն երկար ժամանակ կորոնավիրուսի սպառնալիքն իրական չէր համարում, ասում էր՝ սովորական գրիպ է, հրաժարվում էր դիմակ դնել, ինչպես նաև քննադատում էր Բրազիլիայի զանազան շրջաններում համավարակի ֆոնին հաստատված սահմանափակումները։

Президент Бразилии Жаир Болсанаро во время объявления о положительном результате теста на коронавирус (7 июля 2020). Бразилиа
TV BRASIL / AFP
Ժաիր Բոլսոնարու

Բայց, նախևառաջ, Բրազիլիայի դատարանը համառ նախագահին պարտավորեցրեց հանրային վայրերում դիմակ դնել, սահմանելով 2000 ռեալ (մոտ 400 դոլար) տուգանք՝ ամեն անգամ առանց դիմակի դուրս գալու համար։ Զվարճալի է, որ դատավորի վճռի մեջ այսպիսի նախադասություն կար․ «Անգամ նախագահի անվան պարզագույն որոնումը Google համակարգում ցույց է տալիս, որ նա գործնականում դիմակ չի դնում»։

Եվ երկրորդ՝ ճակատագրի հեգնանքով նախագահն ինքը շուտով վարակվեց կորոնավիրուսով։ Հուլիսի 7-ին նա հայտարարություն տարածեց, դիմակով(!) կանգնած լրագրողների  առջև՝ իր նստավայրի մոտ։

«Վախենալու պատճառ չկա։Կյանքը շարունակվում է»,-ասաց նա։

Այդ հայտարարությունից հետո նա մոռացավ թե՛ հիվանդության, թե՛ տուգանքի մասին և հանեց դիմակը։

«Ուղղակի իմ դեմքին նայեք։ Ես ինձ լավ եմ զգում»,-նշեց Բոլսոնարուն։

Բրազիլացի լրագրողներն էլ անճարակներից չեն․ անմիջապես նախագահի դեմ հայց ներկայացրին դատարան՝ իրենց առողջությանը վտանգելու համար։ Աշխարհում կա՞ արդյոք այլ առաջնորդ, որին այդքան հաճախ են դատի տալիս։

Հաշիմ Տաչի, Կոսովո

Հաագայի հատուկ դատարանը ոչ թե շնորհիվ COVID-19-ի, այլ ի հեճուկս դրա, շարունակում է 1998-1999թթ․ Կոսովոյի պատերազմի հետաքննությունը և մեղադրանք է ներկայացրել Կոսովոյի ներկայիս նախագահ Հաշիմ Տաչիին։ Դատարանի տվյալներով՝ Տաչիի գործողությունների պատճառով հարյուրավոր մարդիկ են տուժել, սպանությունների մեծ մասը Հաագան ռազմական հանցագործություն է որակել։ Բացի այդ, նախագահը մեղադրվում է մարդկանց բռնի անհետացման, հետապնդման և կտտանքների ենթարկելու համար։

Президент Косово Хашим Тачи во время эксклюзивного интервью AFP (30 апреля 2019). Берлин
© AFP 2020 / JOHN MACDOUGALL
Հաշիմ Տաչի

Տաչին իրեն մեղավոր չի ճանաչում և նման հակասական որոշումը հրապարակելու՝ Հաագայի ընտրած ժամանակը կասկածելի է համարում։

«Ոչ ոք չի կարող նենգափոխել Կոսովոյի պատմությունը։ Ես հույս ունեմ, որ ապագան լուսավոր է լինելու Կոսովոյի և Ալբանիայի համար»,- հայտարարել է նա։

Համենայն դեպս՝ Տաչին չեղարկել է իր այցը Վաշինգտոն՝ Սերբիայի ղեկավարության հետ բանակցությունների համար, պատճառ բերելով համավարակը։

152
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

160
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

160
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական