Կորոնավիրուս. Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507

836
(Թարմացված է 10:56 04.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ վերջին օրվա տվյալներն է հրապարակել։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Նշենք, որ մայիսի 3-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2386 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ի արտահերթ նիստում ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի ` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Քանի՞ բժիշկ է վարակվել կորոնավիրուսով. նախարարը թվեր է հրապարակել

Մայիսի 1-ին հայտարարվեց, որ այսօրվանից` մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն այլևս չի լինի։

836
թեգերը:
համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1217)
Ոստիկանության և շտապօգնության մեքենաներ. արխիվային լուսանկար

48-ամյա տղամարդը վիճել է «քենակալի» հետ ու դանակահարել նրա որդուն. շարժառիթը պարզվել է

2
(Թարմացված է 17:14 10.07.2020)
Նա տղային դանակահարելուց հետո հեռացել է դեպքի վայրից, սակայն ճանապարհին հանդիպել է ոստիկանության ծառայողներին և բերման ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արթիկում 48-ամյա տղամարդը հյուր է գնացել կնոջ քրոջ տուն, կենցաղային հարցի շուրջ վեճի բռնվել «քենակալի» հետ ու դանակահարել նրա 21-ամյա որդուն, որը փորձում էր հանդարտեցնել վիճաբանությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում։

Արթիկի բնակիչը, որը ոստիկանության ծառայող է, ահազանգել է, որ իր հետ նույն փողոցում բնակվող հարևանի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդ է դանակահարվել:

48-ամյա տղամարդը տղային դանակահարելուց հետո հեռացել է դեպքի վայրից: Սակայն ճանապարհին հանդիպել է դեպքի վայր ժամանող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել կնոջ քրոջ որդուն, որից հետո բերման է ենթարկվել և բացատրություն տվել դեպքի շուրջ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

«Ոնց թե դու իմ շանը զարկես...». Երևանում գարեջրի շշերով կռիվ ու դանակահարություն է եղել

Համաձայն դատաբժշկական փորձագետի եզրակացության՝ ստացած մարմնական վնասվածքը առաջացրել է կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ի՞նչ կապ կա վարչապետի բառապաշարի, ԱԺ ծեծկռտուքի և փաստաբանի տան վրա հարձակման միջև

2
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Երիտասարդ, ՀՀ քննչական կոմիտե, Կին, դանակահարություն
Ըստ թեմայի
Դանակահարություն եղբայրների միջև. մեկը հոսպիտալացվել է, մյուսը` ձերբակալվել
Նոր Նորքում դպրոցականի են դանակահարել. տղան հիվանդանոցում է
Արտակարգ դեպք Գեղարքունիքում. դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

135
(Թարմացված է 16:53 10.07.2020)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած: Այս պահին հաստատությունում կա գիշերող 21 երեխա: 

Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է

135
թեգերը:
«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, կորոնավիրուս, Գյումրի, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1217)