Գուրգեն Խաչատրյան, արխիվային լուսանկար

Դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը

1653
(Թարմացված է 16:16 04.05.2020)
Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների գործերը մակագրվել են նույն դատավորին, ինչը չի կարող պատահականություն լինել:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik.  ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Այն պրոցեսները, որ տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո միանգամից վկայում էին նրա մասին, որ կալանավորումն անխուսափելի է, առավել ևս եթե հաշվի առնենք այն մոտեցումներն ու զարգացումները՝ դատարանների հետ կապված, որոնք տեղի ունեցան»,- ասաց Սարգսյանը:

Բանն այն է, որ, փաստաբանի դիտարկմամբ խափանման միջոց կալանավորումը հետևեց Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանը, մինչդեռ դրանից առաջ՝ մարտ-ապրիլ ամիսներին չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը դատարանը բավարար էր համարում:

Խաչատրյանի փաստաբանը տեղեկացրեց, որ վերջին օրերին տասնյակ խուզարկություններ են տեղի ունեցել Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող բնակարաններում ու գրասենյակներում:

Երեմ Սարգսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված միջնորդությունները քննվում էին Ընդհանուր իրավասության դատարանի Շենավիթի նստավայրում, հիմնականում նույն դատավորի մոտ: Իսկ երբ դատավորն արձակուրդում էր Գագիկ Խաչատրյանի կալանքի միջնորդություններին վերաբերող նիստերը տեղափոխվեցին Ավան-Նոր Նորք նստավայր ու մակագրվեցին նույն դատավորին, որը քննում էր նրա որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին վերաբերող միջնորդությունները:

ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում

Նույն դատարանում, նույն դատավորին է մակագրվել նաև Խաչատրյանի մյուս որդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ միջնորդությունը այն բանից հետո, երբ Շենգավիթի դատարանում նրա նկատմամբ կալանքի փոխարեն գրավ կիրառվեց:

Այսօր նույն դատավորն է քննել նաև Գուրգեն Խաչատրյանի կալանքի միջնորդությունը: Երեմ Սարգսյանը համոզված է, որ այս փաստերը պատահականություն չեն:

«Այստեղ ես ուղիղ միտում եմ տեսնում դատարանի նախագահի կողմից մակագրությունների հետ կապված»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք՝ ապրիլին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմում են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:


Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։
Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:
Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով), ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Գուրգեն Խաչատրյանի մորն ու կնոջը կանչել են ԱԱԾ

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Խաչատրյանը նշել էր, որ չհամաձայնվելու դեպքում իրեն հստակ ասվել է, որ կարճ ժամկետում մեղադրվելու է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու: Ավելին՝ դրան հետևելու են նաև նույնաբնույթ գործողություններ եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

1653
թեգերը:
Դատարան, փաստաբան, միջնորդություն, կալանավորել, Գուրգեն Խաչատրյան (Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ)
Ըստ թեմայի
Դատարանը դեռ չի քննի Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
Խուզարկում են Գագիկ Խաչատրյանի որդիների տներն ու գրասենյակները
«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ
Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են «մաֆիոզ» համակարգ. Փաշինյանի խոսնակի արձագանքը
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց. արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

124
(Թարմացված է 10:59 03.06.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Հիվանդությունը ևս 12 մարդու կյանք է խլել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 515–ով և դարձել 10524։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 (+473) մարդ, կատարվել է 61.650 (+1733) թեստավորում, առողջացել են վարակվածներից 3454 (+27)–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 170 (+12) և մահվան 59 (+3) անուղղակի դեպք:

Հունիսի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10009 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում

124
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան
Стоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и министра здравоохранения Арсена Торосяна (1 июня 2020). Еревaн

Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է

69
(Թարմացված է 10:49 03.06.2020)
Արսեն Թորոսյանը կրկին շեշտել է, որ անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Դժբախտաբար, Հայաստանում արձանագրվել է Կավասակիի սինդրոմի դեպք 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Facebook–ի իր էջում տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ»,–գրել է Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, կանխավ պահեստավորել են հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:

«Հուսամ` փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,–հավելել է Թորոսյանը:

Թորոսյանը թե' մեծահասակներին, թե' փոքրերին կոչ է արել խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը:

Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան

Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:

Հիշեցնենք` հունիսի 2–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 10 009 մարդ։

69
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում