Երևան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, սակայն անձրևներից չենք խուսափի. եղանակի տեսություն

247
(Թարմացված է 09:25 03.05.2020)
Առաջիկա օրերին հանրապետության մեծ մասում կարճատև անձրևներ կտեղան, որոնք կուղեկցվեն ամպրոպով։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մայիսի 3-6-ի գիշերային ժամերին և կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

«Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-5-ի ցերեկը 2-4 աստիճանով կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գավառի վենդետայի հետքերով, կամ երբ «ասֆալտին փռելու» քաղաքականությունը քո դեմ է աշխատում

Երևանում նույնպես մայիսի 3-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +19-ից +21–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +10 աստիճան։

Կարմիր գծերն իրենց սպառել են. փորձագետը` Երևանի վճարովի կայանատեղիներից հրաժարվելու մասին

247
թեգերը:
Կարկուտ, Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (795)
Ըստ թեմայի
Մինչև մայիսի 10 Մոսկվա–Երևան չվերթ չի լինելու. դեսպանություն
Ինչպես է կորոնավիրուսը փոխել բանտարկյալների կյանքը
Բժիշկ լինելը հեշտ չէ. այս օրերին ինչեր են զոհում նրանք հանուն մեզ. զրույց բժիշկների հետ
Ситуация в Капане (24 мая 2020). Сюник

«Իշխանությունը չներեց քաջարանցիներին». պաշտպանները` աղմկահարույց քրգործի մասին

2
(Թարմացված է 14:47 02.06.2020)
Քաջարանի հայտնի դեպքերով հարուցված քրգործով կալանավորվածներից մեկի երեխան առողջական լուրջ խնդիրներ ունի: Բացի այդ, կալանավորվածի ընտանիքը կարող է հայտնվել դրսում:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Քաջարանի բնակչին առևանգելու դեպքով ոստիկանության գործողությունները ի սկզբանե եղել են ոչ իրավաչափ: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց պաշտպան Կարեն Ղազարյանը:

«Քաջարանի դեպքով քննությունն ի սկզբանե արվել է փաստաբանների և փաստաբանի կարիք ունեցող երիտասարդների իրավունքները ոտնահարելով: Իրավունքների ոտնահարումը հիմա էլ շարունակվում է դատարանի կայացրած որոշումների ոչ օբյեկտիվ լինելով»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ մայիսի 24-ին, երբ ոստիկանությունը բերման էր ենթարկել Քաջարանի երեք բնակչի, վերջիններիս հնարավորություն չի տրվել օգտվելու պաշտպաններին զանգելու և նրանց դիմելու իրավունքից: Բացի այդ, ըստ Ղազարյանի, պաշտպաններին ոստիկանները թույլ չեն տվել մտնել բաժին, և միայն բերման ենթարկվածներին քննչական տանելուց հետո են փաստաբանները մտել պաշտպանյալների մոտ:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը՝ կալանավորված Բաբկեն Համբարձումյանը, տան միակ աշխատողն է և ունի զույգ երեխա, որոնցից մեկը լուրջ առողջական խնդիրներ ունի (երեխան գանգի ոսկրերի ճողվածք ունի, որտեղ նաև գրիժա էր առաջացել. նրան վիրահատել են): Համբարձումյանին կալանավորելով, ըստ պաշտպանի, դատարանը զրկում է երեխային բուժումը շարունակելու հնարավորությունից, բացի այդ, Համբարձումյանի ընտանիքը կանգնելու է դրսում մնալու խնդրի առաջ:

Համբարձումյաներն ունեն երկու խոշոր վարկ՝ տուն գնելու և երեխայի բուժման համար վերցրած, որոնք, ըստ պաշտպանի, վճարում էր հենց Բաբկեն Համբարձումյանը:  Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը պետք է փոխվի, նա ազատության մեջ հայտնվի, իսկ վերջինիս կնոջն ու երեխային պետք է աջակցեն, որպեսզի կարողանան գնալ արտերկիր՝ բուժման: Ի դեպ, Բաբկեն Համբարձումյանն աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում՝ որպես ինժեներ:

Բաբկեն Համբարձումյանի եղբոր՝ Լևոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ հայտնեց, որ հարուցված քրգործն աննախադեպ է, քանի որ գործով տուժող ճանաչված անձն ասել է՝ իրեն չեն առևանգել ու հավելել, թե իր՝ առևանգելու մասին ցուցմունքը տվել է ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ, և եթե նման ցուցմունք չտար, ապա իր նկատմամբ պատժող միջոցներ կգործադրվեին: Եվ այս ամենը հաշվի չառնելով էլ, ըստ Էլբակյանի, տղաներին կալանավորելու ապօրինի որոշում է կայացվել: Ի դեպ, փաստաբանը հայտնեց՝ մինչ օրս առերեսում տեղի չի ունեցել տուժողի և կալանավորվածների միջև: Հարուցված քրգործով կալանավորվածների մեկ այլ պաշտպան էլ՝ Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ կալանքը քողարկված պատիժ է, և նրանց կալանավորեցին, քանի որ իշխանությունը չներեց քաջարանցիներին, որ հավաքվեցին ու բողոքի ակցիա արեցին: «Կալանքի նպատակն այն է, որ անձը, ազատության մեջ գտնվելով, տուժողի նկատմամբ կարող է ճնշում գործադրել, բայց դեպքը եղել է մեկ ամիս առաջ, և եթե ճնշում գործադրվեր, ապա կարող էր այդ ընթացքում դա լիներ: Այսինքն՝ կալանքը բոլորովին անհարկի է»,-ասաց Ղազարյանը: Նա նշեց նաև, որ հարուցված քրգործով որևէ ակտիվ քննչական գործողություններ չկան այս պահին, քանի որ գործը ծավալ չունի՝ այն մեկ մարդու ցուցմունքից է բխում: Ղազարյանը հիշեցրեց՝ դատարանը մերժել է նաև իրենց՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Ըստ հարուցված քրգործի` Քաջարանի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով, 2020թ. ապրիլի 29-ին, ժամը 13։30-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում ոլորելով Շ. Մ.-ի ձեռքերը և բռնելով ոտքերից` մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առևանգել նրան։ Այնուհետև նրան տեղափոխել են «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ.-ի ոտքերին, ծեծել նրան:

Դրանից հետո «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն երեկ` հունիսի 1-ին, հայտնել էր, որ Քաջարանի բնակչին առևանգելու քրեական գործով կալանավորվել է 3 անձ:

Մայիսի 24-ին Քաջարանի բնակիչները հավաքվել էին ոստիկանության առջև` պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։ Այդ օրը հայտնի դարձավ, որ ոստիկանները մեկին ձերբակալել են, նրա նկատմամբ բռնություն գործադրել, սակայն տվյալ անձը որևէ կապ չի ունեցել այդ քրգործի հետ։ Ոստիկանության բակում հավաքված քաջարանցիները նշում էին, թե վստահ չեն` մյուս բերման ենթրակվածներին նույնպես բռնության չեն ենթարկի։

2
թեգերը:
Իշխանություն, Բողոքի ակցիա, պաշտպան, կալանավոր, Քրեական գործ, Քաջարան
ՍԱՏՄ ստուգայցը է կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանում

Երևանի 2 օբյեկտում հաճախորդին նարգիլե են առաջարկել. նրանց աշխատանքը 2 օրով կասեցված է

3
(Թարմացված է 14:40 02.06.2020)
ՍԱՏՄ ստուգայցի արդյունքում հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե երեք տասնյակ հանրային սննդի օբյեկտների աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։ ՍԱՏՄ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր տեսուչները ստուգայց են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հանրային սննդի կազմակերպություններում և խախտումներ հայտնաբերել մի շարք օբյեկտներում. դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի խախտում թույլ տված տնտեսվարողի պատժամիջոցը։

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե երեք տասնյակ հանրային սննդի օբյեկտների աշխատանքը։ Նրանք խախտել են ՀՀ պարետի՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված սանիտարահիգիենիկ պահանջները։

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել

«Նշված սննդի օբյեկտներից երկուսի աշխատանքը դադարեցվել է 48 ժամով, քանի որ նրանց մոտ խախտումները կրկնվել են, և դրանք հայտնաբերած ՍԱՏՄ տեսուչները համապատասխան արձանագրություններ են ներկայացրել պարետատուն. այդ օբյեկտներում հաճախորդներին առաջարկվել է նարգիլե, ինչն անթույլատրելի է կորոնովիրուսի դեմ պայքարի համատեքստում»,- նշված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։ Նշենք, որ երկու օբյեկտներն էլ Երևանի կենտրոնում են գտնվում։

Ստույգայցերի ընթացքում ՍԱՏՄ աշխատակիցները նաև տնտեսվարողներին անհրաժեշտ խորհրդատվություն են տրամադրում, ցուցումներ տալիս, իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ բաժանում։

Անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել գյուղատնտեսական շուկաներում

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մշակվել են ոլորտային ուղեցույցներ, որոնք բաժանվել են տնտեսվարողներին։ Վերահսկող մարմինները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում՝ հետևելով պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

3
թեգերը:
կորոնավիրուս, խախտում, հաճախորդ, Հայաստան
Ըստ թեմայի
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 19 մարդ է մահացել
Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից
Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել