Գևորգ Պետրոսյան, ԲՀԿ պատգամավոր, արխիվային լուսանկար

«Մի անգամ հրաշք թույլ տվեք էլի»․ Գևորգ Պետրոսյանի առաջարկած նախագիծը չընդունվեց

99
(Թարմացված է 14:22 30.04.2020)
Պետրոսյանն առաջարկում էր քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բուռն քննարկումից հետո մերժեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ «Սահմանադրական կարգի տապալման համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանելու նախագիծը»:

Հանձնաժողովի անդամներից նախագծին կողմ քվեարկեց 2, դեմ, ձեռնպահ 4 անդամ։

Պետրոսյանն առաջարկում էր քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետը չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն:

Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նշում էր, որ ցանկացած երկրի ներքին և արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարևորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Պետրոսյանն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ և 81-րդ հոդվածները լրացնել անձին քրեական պատասխանատվության և մեղադրական դատավճռի վաղեմությունից անկախ պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ընձեռող իրավադրույթով այնպիսի արարքի համար, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է:

Խախտել Սահմանադրությունը Թովմասյանից ազատվելու համար. ո՞ր իշխանության մեղքն է ավելի ծանր

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ իր առաջարկած փոփոխությունը ուղղված չէ որևէ մեկի դեմ, սակայն նրա պնդումներըն այնքան էլ չգոհացրին հանձնաժողովի անդամներին։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը փորձեց պարզել՝ արդյոք Պետրոսյանը օրենսդրական փոփոխություններ առաջարկելուց առաջ հետաքրքրվե՞լ է միջազգային փորձով ու պարզե՞լ է՝ որևէ երկիր կիրառո՞ւմ է սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետ, թե՞ ոչ։ Հարցը Պետրոսյանին հունից հանեց։ Սակայն քիչ անց նա հանդարտվեց ու ասաց, որ կոնկրետ երկրի փորձ չի ուսումնասիրել։

«Վերջապես, մեր վարչապետը սիրում ա չէ ասել՝ «էդ խնդիրները մեր գլխում հաղթահարենք», ժողովուրդ եկեք մի հատ մեր գլխում իսկապես հաղթահարենք, որ մենք անկախ պետություն ենք ու պարտադիր չի տեսնենք, օրինակ, Մոզամբիկում կա սենց բան, թե չէ։ Մեր արտաքին մարտհրավերները շատ մեծ են։ Իմ ինչի՞ն ա պետք հարավամերիկյան կամ եվրոպական երկրներում ինչ կա»,- նշեց Պետրոսյանը։

Հանձնաժողովի եզրափակիչ ելույթում Պետրոսյանն, այնուամենայնիվ, պարզեց, որ օրինակ, Բրազիլիայում նման օրենսդրական կարգավորում կա։

«Ես գիտեի Բրազիլիան հայտնի ա մենակ ֆուտբոլով և պորտապարերով, դու մի ասա կարգին քրեական օրենսգիրք ունեն։ Այստեղ սահմանվում է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում քաղաքացիների և զինված ուժերի կողմից այնպիսի գործողությունների դեպքում, որոնք ուղղված են սահամադրական կարգի և ժողովրդավարության դեմ», - ասաց նա։

Պատգամավոր. Սահմանադրական բարեփոխումները թույլ կտան զարգացման նոր փուլ թևակոխել

Պետրոսյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին առաջին ընթերցմամբ ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու համար՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ պատրաստ է կոմպրոմիսի գնալ, այնուհետև կատակեց, որ հրաշք կլինի եթե իր նախագիծն առաջին ընթերցմամբ հայտնվի լիագումար նիստում քննարկման։

«Մի անգամ տենց հրաշք թույլ տվեք էլի, ինչ կլինի», - հորդորեց նա։

Նախագիծը, սակայն չընդունվեց․ քվեարկությունից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կատակեց՝ վերհիշելով պորտուգալական ասացվածքը՝ հրաշքները տեղի են ունենում այնտեղ, որտեղ նրանց հավատում են։
Վարդանյանը կես կատակ-կես լուրջ Պետրոսյանին կոչ արեց չհանձնվել ու հավատալ հրաշքներին։

99
թեգերը:
նախագիծ, Գևորգ Պետրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու համար նոր ժամկետ է տվել
Սեյրան Օհանյանը` մարտի 1-ի մասին. «Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել»
Ելենա Մալիշևա

Մալիշևան ասել է՝ ովքեր պետք է «գլխապատառ» գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու

10
(Թարմացված է 12:17 26.01.2021)
Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։

«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», - նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։

Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

Worldometer համաշխարհային վիճակագրական կայքի համաձայն` հունվարի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100,2 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 2,1 մլն մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։

10
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս, Ելենա Մալիշևա
Ըստ թեմայի
Ֆրանսիայում պատվաստվելուց հետո 9 մարդ է մահացել, սակայն կապը պատվաստման հետ ապացուցված չէ
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
Ո՞րն է այլ պատվաստանյութերի համեմատ «Սպուտնիկ V»-ի «ինովացիոն» տարբերությունը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «խիստ մտահոգված» հայտարարություն է տարածել

80
(Թարմացված է 11:59 26.01.2021)
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը շեշտում է, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք պետք է բացառվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Նման հայտաարություն է արել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Facebook–ի իր էջում։

Հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, անհայտ անձը կրակոցներ էր արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,–նշված է դեսպաատան տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:

Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։

Հավելենք, որ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:

Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox

80
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Թուրքիա, Եկեղեցի, Մարսել
Ըստ թեմայի
«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից
Ավստրիան կարգելի «Գորշ գայլերի» խորհրդանիշը. Թուրքիան Եվրոպային մեղադրում է պոպուլիզմի մեջ
Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպության գործունեությունը
Вице-премьер Мгер Григорян на заседании правительства Армении (30 июля 2020). Еревaн

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման կոնկրետ օրը Երևանում չգիտեն

0
(Թարմացված է 12:37 26.01.2021)
Հանդիպումը ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այն կայանալու է մոտ օրերս:

«Հանդիպման օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,–ասացին գրասենյակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում վաղը` հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։

Տեղեկացվում էր, որ փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:

0
թեգերը:
Նախիջևան, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Մհեր Գրիգորյան