00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ սպորտից նրան ճանապարհում էին հոտնկայս. «հայկական» էյսի» վարպետը 50 տարեկան է

© AFP 2024 / GLYN KIRK / AFPАндре Агасси
Андре Агасси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանահայ Էմանուել Աղասյանի որդին իր զարմանալի խաղով ուրախացրեց թենիսի երկրպագուներին ավելի քան քսան տարի։Լեգենդար մարզիկը՝ փոխանցման հանճարը, ինչպես անվանում են նրան, դարձավ 50 տարեկան։

Թենիս` օրորոցից

Մեծամասամբ Անդրեի ճանապարհը դեպի մեծ սպորտ կանխորոշեցին հոր` իրանահայ Էմանուել Աղասյանի նախասիրությունները, որը բռնցքամարտի և թենիսի մեծ սիրահար էր։

Դեռ Աղասիի ծնվելուց առաջ, որն ընտանիքում չորրորդ երեխան էր, Աղասյանի տանը ամեն ինչ «նախապատրաստված» էր ապագա չեմպիոնի համար, նույնիսկ օրորոցի մեջ խաղալիք «ռակետ» էր ամրացված թենիսի գնդակով։

Спортивный коментатов Эдуард Калантарян на презентации армянского перевода книги Андре Агаси Откровенно (20 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Միշտ ատել եմ թենիսը»․ Անդրե Աղասիի գիրքը հրատարակվել է հայերեն տարբերակով

Էմանուել Աղասյանը (Մանուն, ինչպես նրան անվանում էին) սկսեց որդուն մարզել, երբ նա 3 տարեկան դարձավ․ տղան սովորեց հետ մղել հոր գրեթե բոլոր փոխանցումները և տիրապետում էր թենիսի հիմնական հարվածի ձևերին։

14 տարեկանում Անդրեի հայրը տղային տարավ սովորելու Նիկլաս Բոլետյերիի` չեմպիոնների «կնքահոր», ակադեմիայի կորտերում։ 16 տարեկանում կրտսեր Աղասիին ներառեցին պրոֆեսիոնալ թենիսիստների ցանկում։
Այնուհետև սկսվեցին լուրջ մրցումները պատանեկան մակարդակում։

ԱՄՆ պատանեկան առաջնություններից մեկում Անդրեն, Մանուի կարծիքով, խայտառակվեց, քանի որ հանդգնեց պարտվել երկրորդ շրջանում։

Աշխարհի երկրորդ ռակետին մարզելու է Անդրե Աղասին

«Անկեղծ» ինքնակենսագրական գրքի առանցքային թեմաներից մեկը` Աղասիի և նրա հոր մշտական կոնֆլիկտն է։ Աղասիի հայրը բռնցքամարտիկ էր և որդու ծնվելու պահից երազում էր նրա հաջողակ մարզական կարիերայի մասին։ Որդու համար ընտրելով մեծ թենիսի ճանապարհը, նա ստիպում էր Անդրեին երեք տարեկանից մարզումներին օրական չորս ժամ հատկացնել։

© AFP 2024 / PIERRE VERDYԱնդրե Աղասի
Մեծ սպորտից նրան ճանապարհում էին հոտնկայս. «հայկական» էյսի» վարպետը 50 տարեկան է - Sputnik Արմենիա
Անդրե Աղասի

14 տարեկանում Անդրե Աղասին նվաճեց իր առաջին ազգային տիտղոսը` դառնալով պատանիների խմբում ԱՄՆ չեմպիոն։ Սակայն հայրը երբեք չէր դադարում որդուց պահանջել ավելին և ընդհանրապես բուռն խառնվածք ուներ, որը կրտսեր Աղասին  ժառանգել էր նրանից։

Մեծ ճանապարհի սկիզբ

Արդեն 18 տարեկանում Լաս Վեգասում ծնված տղան դարձավ աշխարհի երրորդ ռակետն ու ուժեղագույն խաղացողներից մեկը։ 19 տարեկանում նա վաստակեց ավելի քան 2 մլն դոլար։

Հանրահռչակ թենիսիստը Մեծ սաղավարտի մրցումներում 8 հաղթանակ է տարել միայնակ կարգում։

Поцелуй супругов Андре Агасси и Штефи Граф - Sputnik Արմենիա
Հայկական էյս. ինչպես Անդրե Աղասին ճակատագիրը հետ մղեց ռակետով և իրականացրեց հոր երազանքը

ԱՄՆ ազգային հավաքականի կազմում Աղասին երեք անգամ Դևիսի գավաթի արժանացավ։ 2003 թվականին Անդրե Աղասին դարձավ պատմության մեջ АТР վարկանիշը գլխավորող ամենատարիքային խաղացողը։

Բացի այդ, Աղասին դարձավ պատմության մեջ «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիրը (հաղթանակներ US Open–ում, Roland Garros–ում, Ուիմբլդոնում, Australian Open–ում և Օլիմպիադայում)։

Միևնույն ժամանակ մարզական կարիերան Անդրեին զերծ չպահեց այլ հետաքրքրություններից. նա սիրում էր հանրության մեջ հայտնվել շքեղ կանանց ընկերակցությամբ։ Դրան նպաստում էր և՛ նրա կինոաստղի արտաքինը, և՛ թենիսը` արիստոկրատ մարզաձևը։

Անդրեն` սկանդալի կենտրոնում

Մոտ տասը տարի առաջ Աղասին մեծ սկանդալի կենտրոնում հայտնվեց։ «Անկեղծ. ինքնակենսագրություն» իր գրքում թենիսիստը հայտնեց, որ լինելով պրոֆեսիոնալ մարզիկ, թմրանյութեր է օգտագործել՝անձնական կյանքում ունեցած խնդիրների պատճառով, և ոչ թե մարզական կարիերայում ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար։ Սկանդալային հայտարությունը գրավեց WADA-ի ուշադրությունը։ 

«Սերն օդի մեջ է». Խաչանովի սիրո խոստովանությունն ու հետևորդների արձագանքները. լուսանկար

Գործակալությունը պահանջեց հետաքննություն անցկացնել։ Սակայն դա այդպես էլ չիրականացվեց, քանի որ այդ ժամանակ Անդրեն արդեն հեռացել էր սպորտից։ Անդրեի սկանդալային խոստովանությունը որևէ կերպ չանդրադարձավ նրա հեղիանակության և երկրպագուների՝ նրա հանդեպ ունեցած սիրո վրա։

Անդրեին մեծ սպորտից հոտնկայս էին ճանապարհում

Մեծ սպորտից Աղասին գեղեցիկ հեռացավ... ԱՄՆ վերջին բաց առաջնության առաջին շրջանում Անդրեն հաղթանակ տարավ ռումինացի Անդրեյ Պավելի, երկրորդում` կիպրոսցի Մարկոս Բագդատիսի նկատմամբ։ Երրորդ շրջանի ժամանա նա ուժասպառ եղավ։ Իր կարիերայի վերջին խաղում Աղասին պարտվեց Բենջամին Բեքերին։ Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր մեծ թենիսիստին՝ միլիոնավոր մարդկանց կուռքին։

Սակայն կարիերայի ավարտից հետո Աղասին դեռ շարունակում էր մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Ժամանակին աշխարհահռչակ մարզիկը Լաս Վեգասում  կրթական հիմնադրամ և մարզակումբ հիմնեց, որտեղ թենիսով են զբաղվում  ավելի քան 2 հազար տղաներ և աղջիկներ։ Նա պարզապես վայելում է կյանքը երեխաների և կնոջ` Շտեֆի Գրաֆի հետ, որը նույնպես թենիսիստ է և «Ոսկե սաղավարտի» մրցանակակիր։

© AFP 2024 / MICHAL CIZEKԱնդրե Աղասին և կինը՝ Շտեֆի Գրաֆը
Մեծ սպորտից նրան ճանապարհում էին հոտնկայս. «հայկական» էյսի» վարպետը 50 տարեկան է - Sputnik Արմենիա
Անդրե Աղասին և կինը՝ Շտեֆի Գրաֆը

Աղասին երբեք Հայաստանում չի եղել, սակայն Twitter–ի իր էջում բազմիցս օգնել է Հայաստանին աջակցություն ցուցաբերող բարեգործական կազմակերպություններին, մասնակցել` Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչելուն ուղղված ամբողջ աշխարհի հայերի կազմակերպած ֆլեշմոբերին։

Լրահոս
0