Մարգարիտա Գրիգորյան, արխիվային լուսանկար

Ովքե՞ր կփոխարինեն Մարգարիտա Գրիգորյանին և Պետրոս Ղազարյանին. «Հրապարակ»

239
(Թարմացված է 10:59 28.04.2020)
«Հրապարակ»  թերթն այսօրվա համարում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության գործադիր  ու լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենների հավանական թեկնածուներին, նշել այն անձանց շրջանակը, որոնք հավակնում են այդ պաշտոներին:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի աղմկոտ հրաժարականից հետո բուռն քննարկումներ են ընթանում, թե ով է փոխարինելու նրան այդ պաշտոնում։ Այս պահի դրությամբ շրջանառվում է մի քանի անուն. «Հրապարակ» թերթը գրում է, որ հեռուստաընկերության նոր տնօրենի պաշտոնում քննարկվում է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Կառլեն Ասլանյանի, «1-ին լրատվականի» մեկնաբան Նվեր Մնացականյանի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանի, լրատվական հաղորդումների տնօրենի ԺՊ Ռուբեն Շահինյանի, նաև՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի նախկին խորհրդական, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանի անունները։

«Թեև դա արտառոց է, քանի որ Տիգրան Պասկեւիչյանն իր 30 տարվա ընկեր Արա Շիրինյանից բաժանվեց բավականին վատ՝ վերջինիս մեղադրելով լճացման եւ Հանրայինը ռոբասերժական ճահճում պահելու մեջ եւ հրաժարական տալով խորհրդականի պաշտոնից։Բայց մեր աղբյուրն ասում է, որ Տիգրան Պասկեւիչյանի անունը քննարկվում է, եւ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ Պասկեւիչյանն է Մարգարիտայի իրավահաջորդը, ապա Արա Շիրինյանին ոչինչ չի մնա, քան աշխատել Տիգրանի հետ»,- գրում է թերթը։

Ինչ վերաբերում է Կառլեն Ասլանյանին, ապա ավելի հավանական է համարվում նրա՝ Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների, քան Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը, եզրակացրել է «Հրապարակի» հոդվածագիրը։ Նվեր Մնացականյանի մասով, առհասարակ, բացառում են, ըստ աղբյուրի, նման լուրերը տարածում է կա՛մ հենց ինքը Մնացականյանը, կա՛մ իր ընկերները։

Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրենի՝ Պետրոս Ղազարյանի փոխարեն շրջանառվում է կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի թեկնածությունը:

Նշվում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, ճիշտ է, ոմանք անցողիկ ֆիգուր են համարում, սակայն հնարավոր է, որ եթե մարդ չգտնեն, հենց նա էլ ընտրվի։

Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից. հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը

Թեկնածուների թվում նշվում է նաև հեռուստալրագրող Վարդ Սիմոնյանի անունը, որը նույնպես հավակնում է գործադիր տնօրենի պաշտոնին։ Շրջանառում է նաև ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի անունը։

Թերթը գրում է նաև՝ չի բացառվում, որ մրցույթին մասնակցեն մեծ թվով մարդիկ, և թեկնածուների ցանկից Նիկոլ Փաշինյանը կատարի իր ընտրությունը։

Օրաթերթը հայտնում է նաև,  որ Հանրայինում պայթած սկանդալն ավելի խորքային պրոբլեմներ է առաջացրել։ Ըստ պարբերականի՝ չի բացառվում, որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ Հանրայինի ֆինանսական գծով փոխտնօրեն Արարատ Հակոբյանն ու ԱԱԾ-ն ներկայացնող հաստիքային աշխատակից Կարեն Հակոբյանը։ Հանրայինի մամուլի քարտուղար Տիգրան Դանիելյանը, սակայն, հերքել է 3 աշխատակցից բացի այլ անձանց դիմում գրելու տեղեկությունը:

«Կարող եմ ասել, որ խորհրդի տված հայտարարություններից հետո, որ այլ մարդիկ ևս դիմում են գրել, որևէ տեղեկություն այս մասին չկա։ Շարունակում են իրենց աշխատանքը կատարել այս պահի դրությամբ»,- նշել է նա։

Ամեն դեպքում, աղբյուրի պնդմամբ՝ կադրային մեծ փոփոխություններ են լինելու, և բացի Մարգարիտա Գրիգորյանից, Պետրոս Ղազարյանից ու Վարդան Հակոբյանից, սեղանին է ևս մի քանի հոգու դիմում, որոնց ուզում են անդրադառնալ մրցույթից հետո, երբ նոր տնօրենը կորոշի՝ պահո՞ւմ է, թե՞ ազատում նրանց աշխատանքից։

Թե երբ է նախատեսված մրցույթը, դեռ պարզ չէ: Կարծիք կա, որ այն կհայտարարվի արտակարգ դրության ավարտից հետո։

«Իսկ մինչ այդ մաքրում են Մարգարիտա Գրիգորյանի թողած ինչ-որ «պոչեր», աուդիտ է անցկացվելու»,- եզրափակում է «Հրապարակը»։

Հիշեցնենք` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։

Հիշեցնենք` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։
Տեսանյութը բուռն քննարկման թեմա դարձավ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց  որ այն անձինք, որոնք պատասխանատու են եթերից առաջ նկարահանված կադրերը հանրայնացնելու հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Ապրիլի 20-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, նշելով, որ կիսում է կատարվածի պատասխանատվությունը։
Ավելի ուշ իր ազատման դիմումի մասին հայտնեց նաև Պետրոս Ղազարյանը։

239
թեգերը:
մրցույթ, Տնօրեն, Պետրոս Ղազարյան, Մարգարիտա Գրիգորյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպե՞ս են Փաշինյանի ուղերձի տեխնիկական փորձի կադրերը հայտնվել համացանցում․ ո՞վ է մեղավոր
Հ1-յան Հայաստան. «Իմ քայլը» վստահ է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան ու չեն լինի
Մկրտչյան. «ՀՌԱՀ նիստին սահմանեցինք Հ1-ի համար 48.000 դրամ, իսկ ՀՌ-ի համար՝ 2000 դրամ»
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

108
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

108
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել
NordStar

Հայաստանից ևս 400 մարդ է մեկնել Ռուսաստան

97
(Թարմացված է 20:57 10.08.2020)
ՌԴ քաղաքացիություն ունցող անձինք Հայաստանից մեկնել են Մոսկվա, Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 10-ին 3 չարտերային չվերթ է կայացել, և ՌԴ քաղաքացիների հերթական խումբը Հայաստանից մեկնել է Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուասաստանի դեսպանությունը։

««NordStar ավիաընկերության (Գյումրի - Մոսկվա) և «Արմենիա» ավիաընկերության երկու հատուկ չարտերային չվերթերով (Երևան-Կալուգա և Երևան-Սանկտ Պետերբուրգ) Ռուսաստան է վերադարձել ևս 339 մարդ »,– նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ դրությունից հետո Հայաստանից ՌԴ է մեկնել 4440 մարդ։

ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց վերադարձը կազմակերպելու աշխատանքը շարունակվում է։

97
թեգերը:
Ռուսաստան, չվերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչը կարող է փրկել ավիացիան․ ավիաընկերություններն անհամբեր սպասում են օգոստոսի 12-ին
«Աերոֆլոտը» չեղարկել է մի շարք քաղաքներ, այդ թվում՝ դեպի Երևան կանոնավոր չվերթերը
Մոսկվայից Երևան ևս մեկ չարտերային չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին