Հարսանեկան պար

Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում

549
(Թարմացված է 10:07 25.04.2020)
Կորոնավիրուսը փչացրել է միլիոնավոր մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում։ Բայց Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք որոշել են հարսանիք անել՝ հակառակ համավարակին և բոլոր սահմանափակումներին։ Տեղը տեղին՝ բազմաթիվ բարեկամներով։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik․ Երևանցի երիտասարդները՝ 26-ամյա Սերգեյ և 24-ամյա Մայա Կարախանյանները Հայաստանում առաջինն են, որ առցանց հարսանիք են կազմակերպել։ Խնջույքն անցկացվել է ապրիլի 17-ին՝ հենց այն օրը, երբ նախապես նշանակված էր հարսանիքը։ Իրենց արտակարգ հարսանիքի մասին Կարախանյանները պատմել են Sputnik Արմենիայի թղթակցին։

Մայան ու Սերգեյը ծանոթացել են 2019 թ-ի դեկտեմբերի 1-ին։ Նրանց ընդհանուր ընկերուհին ցանկանում էր Սերգեյին ծանոթացնել Մայայի ընկերուհու հետ, սակայն առաջին անգամ իրար տեսնելուց հետո երիտասարդները հասկացան, որ նոր ծանոթության կարիք չունեն։ Մեկ ամիս անց նրանք արդեն հանդիպում էին, երկու ամիս անց Սերգեյը Մայային ամուսնության առաջարկություն արեց։ Մարտ ամսին զույգը գրանցվեց ՔԿԱԳ-ում, որոշեցին ապրիլին հարսանիք անել և մեղրամսի մեկնել Բալի։

«Սկզբում ոչ ավանդական հարսանիք էինք ծրագրում․ առանց հարսի պարի, մեծ ծաղկեփնջերի, դեկորացիաների, որպեսզի ամեն ինչ բացառիկ լինի և երկար հիշվի»,-պատմում է Մայան։

Բայց նրանք չէին մտածում, որ ամեն ինչ այսպես կդասավորվի և ստիպված կլինեն դուրս գալ բոլոր ժամանակների և ժողովուրդների ավանդույթներից։ Ապրիլի 17-ի համար ամեն ինչ պլանավորել էին, անգամ ռեստորան էին պատվիրել մայրաքաղաքի այգիներից մեկում։

«Ուզում էինք, որ տոնակատարությունը լինի կիսափակ տարածքում, այդ պատճառով այնպիսի ռեստորան ընտրեցինք, որը գտնվում էր այգու մեջ»,-ասում է Սերգեյը։

Մայան հիշում է, որ ըստ սցենարի՝ ինքն ու Սերգեյը պետք է անձամբ վարեին հարսանիքը։ Վալսի փոխարեն ռոք-ն-ռոլ պարեին, իսկ դասական հրավառությունը որոշել էին փոխարինել լույսով փուչիկներով, տարոսիկներն էլ՝ իրենց ուրվագծերով փազլով։

Հետո բոլոր ծրագրերը խառնվեցին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց, իսկ մարտի 16-ին Հայաստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն հայտարարեցին։

«Քանի որ այսպես ստացվեց, մենք որոշեցինք միասին ապրել։ Տեղափոխվելուց մեկ օր առաջ մեր մտքով անցավ, որ կարելի է առցանց հարսանիք կազմակերպել»,-պատմում է Սերգեյը։

Онлайн свадьба Майи и Сергея
© Photo : provided by Sergey Karakhanyan
Սերգեյի և Մայայի առցանց հարսանիքը

Սկզբում նրանք ուզում էին իրենց կյանքի կարևոր իրադարձությունը նշել միայն ծնողների և մտերիմների հետ՝ վիդեոխորհրդակցությունների zoom հավելվածի օգնությամբ, բայց հրավիրեցին բոլոր ազգականներին՝ նրանց, ովքեր պետք է ներկա գտնվեին իրական հանդիսությանը՝ 47 ընտանիք։

Մայան հիշում է, որ ամեն ինչ շատ ուրախ անցավ։ Շատերը չգիտեին, թե ինչպես է դա աշխատում և ինչպես է պետք միանալ։ Սակայն բոլորը մեծ ուրախությամբ ընդունեցին հրավերը, բոլորին հետաքրքիր էր։

«Ուզում էին հասկանալ, թե ինչ է zoom-ը։ Ինչ-որ մեկը չէր կարողանում միանալ, մեկ ուրիշը ձայնը չէր գտնում։ Իսկ երբ բոլորը միացան, ահավոր աղմուկ էր, միաժամանակ էին խոսում»,-պատմում է Մայան։
Արդյունքում՝ առցանց հարսանիքը տևեց երկու ժամ, հարսի և փեսայի ազգականները ծանոթացան, հետո ավանդույթի համաձայն՝ խմեցին երիտասարդների կենացը։

«Ավելի քիչ նյարդեր ծախսեցինք, նախապատրաստական գործընթացը ավելի կարճ տևեց։ Փոխարենը ավելի ուրախ էր»,-ասում է Մայան։

Սերգեյը խորհուրդ է տալիս ձևականությունների ետևից չընկնել և բոլոր նրանց, ովքեր դեռ երկմտում են՝ վճռեն ու առցանց հարսանիք կազմակերպեն։

Пригласительное на свадьбу Майи и Сергея
© Photo : provided by Sergey Karakhanyan
Մայայի և Սերգեյի հարսանեկան հրավիրատոմսը

Սերգեյն ու Մայան պլանավորում են պսակադրվել եկեղեցում, բայց այն ժամանակ միայն, երբ կարանտինն ավարտվի և մարդիկ դարձյալ սկսեն ապրել սովորական կյանքով։ Որոշել են՝ պսակադրությունը հաստատ միայն ամենամոտ ընկերների և հարազատների մասնակցությամբ կկազմակերպեն։

549
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1246)
Ըստ թեմայի
Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան հարսանիքի կգնա. «Հրապարակ»
Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները
Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ
Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ
Նորածին

Հայտնի է Սիրուն Մինասի առաջնեկի սեռը․ նա լուսանկար է հրապարակել

164
(Թարմացված է 20:44 15.07.2020)
Սիրուն Մինասը փոքր-ինչ ուշացումով, բայց երկրպագուներին հայտնել է ոչ միայն իր փոքրիկի սեռը, այլև քաշն ու հասակը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը, որը երեկ մայրիկ է դարձել, Instagram-ի իր էջում հրապարակում հայտնել է, որ որդի է ունեցել:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3.4 կգ քաշով և 52 սմ հասակով:

«Լրիվ ուրիշ պլաններ ունեի երեկվա հետ կապված, բայց եթե ՇԵՖն ասում ա՝ գնացինք ծննդատուն, ուրեմն գնացինք ԾԸ–ՆԸՆ–ԴԱ–ՏՈՒՆ»,- լուսանկարին կից գրել է Սիրունը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Հիշեցնենք` երեկ Sputnik Արմենիան իր ընթերցողին հայտնել էր, որ Սիրունը մայրիկ է դարձել։

Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։ Ավելի վաղ Սիրունը նշել էր, որ չի ցանկանում վաղաժամ պարզել երեխայի սեռը, ուստի աղջիկ կծնվի, թե տղա, կիմանան երեխայի լույս աշխարհ գալու օրը։ Ամեն դեպքում զույգը երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էր առանձնացրել:

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

164
թեգերը:
երեխա, Սիրուն Մինաս, Հայաստան
Ըստ թեմայի
Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ
Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար
Նատալի Փորտմանը երեխայի է սպասում. լուսանկար
Բողոքի ակցիա Եղեգնուտում

Գյուղացիները հողը, գործը թողած` բողոքի ակցիա են անում. ինչ լուծում է սպասվում Եղեգնուտում

124
(Թարմացված է 19:16 15.07.2020)
Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնը դարձել է կռվախնձոր։ 27 տարի ղեկավարած նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, բայց գյուղացիները դեմ են։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Արմավիրի Եղեգնուտ գյուղում այս պահին իրավիճակը խաղաղվել է` միայն թե գյուղապետարանի առջև շարունակում են հսկողություն իրականացնել ոստիկանության ծառայողները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը։

«Այսօր լուսադեմին շուրջ 100 ոստիկաններ էին եկել ու գյուղապետարանի շենքը շուրջկալել, որպեսզի նախկին գյուղապետը երևի շենք գա։ Սակայն ամբողջ գյուղն իրար գլխի հավաքվեց, քանի որ ոչ ոք չի ուզում, որ Մարգարյանը վերադառնա։ Մարդիկ բողոքի ակցիա էին անում»,–ասաց համայնքի ղեկավարի ԺՊ–ն` Ռազմիկ Մկրտչյանը։

Խնդիրն այն է, որ գյուղացիները դեմ են դատարանի որոշմանը, ըստ որի` 27 տարի պաշտոնավարած նախկին ղեկավարը` Ռազմիկ Մարգարյանը, պետք է շարունակի ղեկավարել համայնքը։ Մարգարյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր 1991թ.-ից: 2018 թվականին, երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել Եղեգնուտի ավագանուն: Այն չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից, և Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ԺՊ:

Նախկին համայնքապետը դիմել էր դատարան։ Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել այն:

Ռազմիկ Մկրտչյանը պատմեց, որ իրենք դատարան են դիմել` բողոքարկելով Արմավիրի մարզպետի որոշումը, ըստ որի համայնքի նախկին ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել։ Այսօր իմացել են, որ դատարանն այն վարույթ է ընդունել ու օգոստոսի 31-ին էլ դատական նիստ նշանակել։ Այդ լուրն իմանալուց հետո են, ըստ Մկրտչյանի, այսօր կրքերը հանդարտվել ու ոստիկաններն էլ տեղի են տվել։

Այս պահին համայնքում իրավիճակը խաղաղ է` բնակիչները ցրվել են, չնայած գյուղապետարանի տարածքում  ոստիկանական ծառայողներ կան` իրավիճակը վերահսկելու համար։

Մկրտչյանն ասում է, որ բացառված է` գյուղացիները թողնեն նախկին գյուղապետն անցնի աշխատանքի, քանի որ նրա պաշտոնավարման 27 տարիների ընթացքում վախի մթնոլորտում է գյուղն ապրել։

Եղեգնուտի համայնքապետին կասկածում են գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ

«Ես նրան չեմ հասկանում` ինչպես է նման իրավիճակում ուզում պաշտոնին վերադառնալ։ Գյուղում գրեթե աջակիցներ չունի` իր բարեկամներն են։ Իսկ մյուսները հողն ու հողամասը թողած` ընկել են բողոքի ակցիաների հետևից։ Ես` ինքս, պաշտոնի խնդիր չունեմ»,–ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` իրենք ուզում են համայնքի ղեկավարի ընտրություն նշանակվի, և անգամ համաձայն են, որ բոլորովին անծանոթ մեկը գյուղապետ նշանակվի, սակայն նախկինի վերադարձը բացառում են։

Акция протеста жителей села Ехегнут (15 июля 2020). Армавир
© Sputnik / Stringer
Բողոքի ակցիա Եղեգնուտում
Ի դեպ, համայնքի նախկին ղեկավարի` Ռազմիկ Մարգարյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց` երկու անգամ նա խնդրեց զանգել ավելի ուշ, իսկ ավելի ուշ ուղղակի չպատասխանեց մեր զանգերին։

 

Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրավական հսկողություն է իրականացրել՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են օրենքի խախտումներ, որոնք ուղարկվել են գլխավոր դատախազություն: Մարզպետի խոսքով՝ դա է եղել Ռ. Մարգարյանի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը:

124
թեգերը:
Արմավիր, Մարզպետ, Մարզ, Գյուղապետ, գյուղացի, Գյուղ, Բողոքի ակցիա, Եղեգնուտ համայնք
Ըստ թեմայի
Տավուշի 3 գյուղում վնասվել են վերգետնյա գազատար ցանցերը․ գազամատակարարումը դադարեցված է
Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր
«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում
Իլհամ Ալիևն ու Զաքիր Հասանովը. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ հենց հիմա սրեցին իրավիճակը. հակառակորդին թերագնահատել, միֆերին հավատալ չի կարելի

0
(Թարմացված է 22:01 15.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Իրոք անհասկանալի է, թե ինչու հանկարծ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց սրել իրավիճակը սահմանին։ Ամենատարածված վարկածը՝ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսական դժվարություններից։ Էստեղ ճշմարտության հատիկ կա։

 

Ադրբեջանում փող կա, ուղղակի շարքային քաղաքացուն չի հասնում

Տեսեք։ Այնքան էլ մեծ ուշադրությամբ չենք հետևում Ադրբեջանում տիրող իրադրությանը։ Իսկ դա վտանգավոր է։ Հակառակորդի վերաբերյալ պատրանքներ տածելը միշտ վտանգավոր է։ Շատ լավ գիտեք մեզ մոտ շրջանառվող միֆը՝ արդբեջանական նավթը սպառվում է։ Ու տվյալներ ենք բերում՝ նավթի արդյունահանումը Ադրբեջանում տարեցտարի կրճատվում է՝ տասը տարի առաջ տարեկան ավելի քան 50 միլիոն տոննա էին վաճառում, հիմա ընդամենը 40 միլիոն։

 

Այս թվերը միանգամայն համապատասխանում են իրականությանը, սակայն բացարձակ որևէ կապ չունեն նավթի պաշարների կրճատման հետ։ Ավելին՝ 3 տարի առաջ արևմտյան առաջատար նավթային ընկերությունները նոր պայմանագիր կնքեցին Ադրբեջանի հետ, որը պատմական են անվանում։

​Սա կրտսեր Ալիևի պատմականն էր։ Հոր պատմականը 94 թվականին էր։ Հենց որ պատերազմն ավարտվեց, 8 երկրների 13 ընկերություններ Ադրբեջանի հետ կնքեցին, այսպես կոչված, Դարի գործարքը, որից մեր հարևան երկիրը մինչև հիմա ստացել է ֆանտաստիկ եկամուտ՝ 125 միլիարդ դոլար։

Նավթը թույլ տվեց Ադրբեջանին զարգանալ չտեսնված ու չլսված տեմպերով։ Հիշո՞ւմ եք` մենք մի ժամանակ՝ Երկրորդ նախագահի օրոք, հպարտանում էինք մեր երկնիշ աճով։ Ու գերադասում էինք լռել, որ Ադրբեջանում այդ նույն ժամանակ աճը մերինից մոտ երկու անգամ ավելի էր։

Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը

Իրենք ասում էին՝ չկա ողջ աշխարհում մեկ այլ երկիր, որն այսքան արագ զարգանա, ու միանգամայն ճիշտ էին ասում։ Կառուցեցին հոյակապ ճանապարհներ, կամուրջներ, երկնաքերներ, հսկայական քանակությամբ զենք գնեցին։ Երկրորդ Դուբայի տպավորություն ստեղծելու համար նաև սկսեցին միջազգային միջոցառումներ հյուրընկալել՝ Եվրոպական առաջին օլիմպիական խաղեր, Ֆորմուլա 1, Եվրատեսիլ…

Բայց փողը վերևում մնաց, ներքև չիջավ։

​Վերջերս մի այսպիսի գնահատական տեսա արևմտյան լրատվամիջոցներից մեկում։ Բաքու այցելած հեղինակը փաստում է.

«Ադրբեջանը մի փոքր անսովոր է։ Իրականում Ադրբեջանը հին չէ, բայց նոր էլ չէ։ Իսլամական չէ, բայց աշխարհիկ էլ չէ։ Եվրոպական չէ, բայց ոչ էլ ասիական է։ Մի առանձնապես գեղեցիկ չէ, բայց տգեղ էլ չէ։ Առաջինը, ինչը շատ շուտ այստեղ հասկանում ես՝ Ադրբեջանը շատ փող ունի։ Բայց այդ փողը չի հասել մինչև սոցիալական շերտերի ստորին մակարդակը»։

​Այ հենց այս հակասական պատկերն է թույլ տալիս կա՛մ վարդագույն լույսով ներկայացնել ադրբեջանական իրականությունը, կա՛մ մռայլ գույներով նկարագրել այն՝ ըստ ցանկության։

Ասենք՝ ուզում եմ ապացուցել, որ իրավիճակը Հայաստանում ավելի բարվոք է, քան Ադրբեջանում։ Օբյեկտիվ հիմքեր կան, ու փաստերն աղավաղելու կարիքը չունեմ։ Ի՞նչն է բնորոշում մարդու կենսամակարդակը։ Միշտ ասել եմ՝ եկամուտներին նայեք, մնացածը երկրորդական է։ Իսկ միջին աշխատավարձն այսօր Հայաստանում ավելի բարձր է, քան Ադրբեջանում։ Շատերը պաշտոնական տվյալներին չեն հավատում, բայց ուրիշ հավաստի աղբյուր չկա, իսկ մեր պաշտոնական տվյալներով` հայաստանցու միջին աշխատավարձը տատանվում է 400 դոլարի շրջակայքում, որոշ դեպքերում` այդ 400 դոլարը գերազանցում է։ Ադրբեջանում ավելի ցածր է, 400-ին չի հասնում։

​Այսքանը այսօրվա մասին, որը մեզ համար ինչ-որ չափով շահեկան է։ Հիմա վաղվա մասին։​ Կարող եք ասել՝ բայց աշխարհում հիմա բոլորովին նոր տեխնոլոգիաներ են զարգանում, որոշ երկրներ արդեն հայտարարել են՝ մինչև այսինչ թվականն այլևս բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաներ չենք ունենալու և այլն։

Ավելին ասեմ՝ դժվար է կանխատեսել ոչ միայն այն, թե ինչ է կատարվելու առաջիկա տարիներին աշխարհում, այլև առաջին հերթին հենց Ադրբեջանն է անկանխատեսելի։ էնպիսի բաներ են կատարվում, որ ուղղակի զարմանում ես։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Ընդամենը մի օրինակ։ Ադրբեջանի Գրողների միության շենքում մի սրճարան կար՝ կոչվում էր ուղղակի «26»։ Մի քանի տարի առաջ անձամբ քաղաքապետը եկավ ու փակեց, պատճառաբանելով, թե սրճարանը «26» է կոչվել Բաքվի 26 կոմիսարների պատվին, իսկ կոմիսարների ղեկավարը հայազգի Ստեփան Շահումյանն էր։

Ու գիտե՞ք, թե ինչ է ասել սրճարանը փակելիս։ Հայտարարել է՝ «Ստեփան Շահումյանի նման դաշնակցականները ավերեցին մեր երկիրը»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Ստեփան Շահումյանը՝ դաշնակցական։ Բայց բոլոր դեպքերում՝ հակառակորդին թերագնահատել չի կարելի, առավել ևս` անվերապահորեն հավատալ տարածված միֆերին՝ որքան էլ դրանք գայթակղիչ թվան։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

0
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները