00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա անհամբեր սպասում էր մետրոյի վերագործարկմանը, բայց չհասցրեց. մահացել է Աշոտ Երեմյանը

© Sputnik / Aram NersesyanМашинист ереванского метро Ашот Еремян
Машинист ереванского метро Ашот Еремян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա մետրոյի ամենափորձառու վարորդն էր և ընդամենը 60 տարեկան: Երեմյանը մահացել է ինսուլտից: Վերջին օրերին վարորդը տանն էր, քանի որ մետրոն ժամանակավորապես դադարել էր գործել:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Մահացել է Երևանի մետրոպոլիտենի ամենափորձառու աշխատակիցը՝ ավելի քան 30 տարվա մեքենավար Աշոտ Երեմյանը: Նա մեր խմբագրության լավ ընկերն էր, և ճակատագրի բերումով մենք էինք նրա հետ վերջին հարցազրույցն անցկացրել:

Детская железная дорога - Sputnik Արմենիա
Զգուշացե՛ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` դրախտ

Մեր հանդիպման ընթացքում փոքր-ինչ սրտնեղել էր, քանի որ 39 տարվա մեջ առաջին անգամ մետրոն դադարել է գործել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բայց հավատում էր, որ մետրոն շուտով կաշխատի, և վագոնները կշարժվեն մութ թունելների միջով։ Շատ էր սպասում այդ օրվան։ Ցավոք, չհասցրեց...

Երեմյան-ջանը (այդպես էին նրան անվանում երիտասարդ ընկերները) խոստովանել էր, որ երկար տարիներ չի կարողացել ժամանակ անցկացրել ընտանիքի հետ և մտադրվել է ամբողջ կարանտինը նվիրել կնոջն ու որդուն: Նույնիսկ կատակել էր, որ վերջապես ընտանիքի անդամներին «կճանաչի», քանի որ ամբողջ կյանքում աշխատել է արևածագից մինչև մայրամուտ:

Թոռնիկին նույնպես շատ էր կարոտել, բայց որոշել էր չայցելել նրան․ կորոնավիրուսը վտանգավոր է: Երեմյանը մեկուսացման ժամանակահատվածում որոշել էր նաև հեռու մնալ ընկերներից, հրաժարվել էր իր սիրելի զբաղմունքից՝ երկինք ծուխ հանելուց (նկատի ուներ խորոված անելը):

Ի դեպ, նրա հետ այնքան էինք ընկերացել, որ հարցազրույցի ընթացքում պայմանավորվել էինք արտակարգ դրությունից  անմիջապես հետո խորոված անել ու խմել մեր ժողովրդի առողջության կենացը։ Ցավոք, դա էլ չհասցրինք:

Машинист ереванского метро Ашот Еремян - Sputnik Արմենիա
«Զգուշացեք, դռները փակվում են». երևանյան մետրոն մեքենավարի աչքերով. լուսանկարներ

Բայց նա հասցրեց ինձ ծանոթացնել հարազատ ստորգետնյա քաղաքի հետ: Նստեցրեց մեքենավարի խցիկը, և ճամփորդեցինք մետրոյի թունելներով: Գնացքին սպասող մարդիկ հետաքրքրությամբ էին նայում խցիկին՝ ցանկանալով հասկանալ, թե ինչ է ներսում կատարվում:

Իսկ նա այդ ընթացքում հանդարտ պատմում էր, որ հայկական մետրոն աշխարհում ամենամաքուրն է, որ այստեղ երբեք լուրջ  պատահարներ չեն գրանցվել, որ մետրոյում էլ լուսացույցներ կան․․․ Ուզում էր, որ հաշմանդամների համար վերելակներ կառուցվեն:

Նա իրեն նույնականացնում էր մետրոյի հետ և չէր պատկերացնում, որ շուտով պիտի թոշակի անցնի ու ստիպված լինի երթևեկել վերգետնյա տրանսպորտով: Ասում էր` վերևում քաոս է, մետրոյում` խաղաղություն։

Երեմյան–ջան, հանգչիր խաղաղությամբ․..

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Երեմյան
Նա անհամբեր սպասում էր մետրոյի վերագործարկմանը, բայց չհասցրեց. մահացել է Աշոտ Երեմյանը - Sputnik Արմենիա
Աշոտ Երեմյան
Լրահոս
0