ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով:
«Կորոնավիրուսից մահացել է 87 տարեկան մի կին, որն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել։ Կինն ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է մարզպետը։
Նրա խոսքով` երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, իսկ երկու օր հետո կնոջ թեստի պատասխանն է դրական եկել։
47 հիվանդ, 150 մեկուսացված. ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում․ մարզպետը մանրամասներ է պատմում
Սանոսյանը մանրամասնել է նաև, որ կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացած է։
Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով կորոնավիրուսով վարակվածները 1523–ն են, մահերի թիվը հասավ 25–ի։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։
«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։
Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։
View this post on Instagram
Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։
Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ճարտարապետ, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախկին անդամ (մանդատը վայր է դրել Արցախյան պատերազմից հետո) Արսեն Կարապետյանը Facebook-ում հրապարակել է իր ընկերոջ անձնագիրը։ Նրա խոսքով՝ քաղաքացին ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում 80-ականների կեսին, ապա ապրել է Ռուսաստանում, դրանից հետո երկար գործընթաց է անցել Հայաստանում քաղաքացիություն ստանալու համար և այժմ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 099 բաժնի կողմից ստացել է անձնագիր, որում նշված է նրա ազգությունը՝ հայ, ծննդյան վայրը՝ Ադրբեջան։
«Ո՛չ Ադրբեջանական ԽՍՀ (էլի հաճելի չէր լինի, բայց գոնե հասկանալի), ո՛չ ԼՂՀ, չէ, պարզապես Ադրբեջան։ Հիմա ընկերս ասում ա, լավ, վերջապես երազածս քաղաքացիությունը ստացա, էն էլ պարզվեց Ադրբեջանից եմ։ Սա ի՞նչ ա», - գրել է Կարապետյանը։
Դեպքի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցեց ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանի հետ։
«Քաղաքացին ծնվել է ԽՍՀՄ տարիներին և նրա ծննդավայրը Ադբրեջանական ԽՍՀ-ն է։ Հայաստանի Հանրապետության անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է, համապատասխանում է միջազգային ստանդարտներին, ըստ որոնց նախկին խորհրդային երկրների համար կոդեր չկան։ Այսինքն՝ եթե անձը ծնվել է նախկին ԽՍՀ երկրում, նրա ծննդավայրը անձնագրում գրվում է երկրի ներկայիս անունով, ոչ թե Վրացական ԽՍՀ, այլ Վրաստան», - ասաց Գևորգյանը։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
Նրա խոսքով՝ դա վաղուց ընդունված պրակտիկա է։
Նշենք, որ Արսեն Կարապետյանը մեկնաբանություններում տեղադրել է նաև իր ընկերոջ ՌԴ անձնագիրը, որում նրա ծննդյան վայրը նշված է ռուսերենով՝ «Ադրբեջանական ԽՍՀ»։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է