ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանի գործող իշխանության ներսում առնվազն երեք խմբավորում կամ շերտ գոյություն ունի, որոնք ներքին պայքար են մղում։ Եվ բացառված չէ, որ այդ խմբավորումներից մեկն իրեն նեղացած է զգում այդ պայքարում, ինչի մասին կարող է վկայել Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքում տեղադրված հայտարարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ավելի վաղ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կայքում ստորագրահավաք-հայտարարություն է հայտնվել, որի հեղինակները, նախևառաջ, ՀՀ իշխանություններից պահանջում են դատական համակարգի մարմինների լիակատար և համակողմանի ստուգում իրականացնել։ Երկրորդ՝ խոսվում է դատական համակարգի օրենսդրությունը բարեփոխելու անհրաժեշտության և նոր միայն ստուգումներ իրականացնելու մասին։ Եվ երրորդ՝ նրանք պահանջում են առաջին հերթին իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ստուգում, քանի որ այդ մարմինը դատավորների վերահսկողության վերջին ատյանն է լինելու։
Հակոբյանը չի կարծում, որ այդ հայտարարությունը պատահականություն կամ առօրյա փաստաթուղթ է։ Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունը կոալիցիոն է։ Այն բաղկացած է մի քանի շերտից․ այդ շարքում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», քաղաքացիական հասարակության մի մասը, որոնց ընդունված է «սորոսականներ» համարել, և վերջապես՝ առանձին մարդիկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմ շրջապատից։ Այս երկու տարվա ընթացքում բոլոր հիշատակված թևերն իշխանության ներսում պայքար են մղում Փաշինյանի որոշումների վրա ազդեցություն ունենալու համար։
«Վերջին «լայվերում» վարչապետը խոսեց իշխանության ներսում առաջացած դժգոհությունների մասին։ Նա անձամբ ասաց, որ մեծ հիասթափություն կա, որովհետև փայերի բաժանում չի կատարվում, այդ մարդիկ այդպես էլ չեն ստացել տնտեսական կարկանդակի իրենց բաժինը և այլն։ Կարծում եմ,որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կայքում հրապարակված հայտարարությունը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ»,-ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ «սորոսական» թևը մի քանի անգամ տարբեր ձևերով դժգոհություն է հայտնել, որ նոր իշխանությունը չափազանց դանդաղ է գնում դեպի խոստացված փոփոխությունները։ Խոսքը ինչպես դատաիրավական բարեփոխումների, այնպես էլ կառավարության ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքի մասին է։ Մասնավորապես, այդ կառույցներին դուր չի գալիս այն, որ տնտեսական բլոկի որոշ ներկայացուցիչներ նախկին իշխանության հետ աշխատած մարդիկ են։ Ըստ էության, սորոսականներն իրենց սպասելիքներն ու հաշվարկներն ունեին, բայց իրականությունը, պարզվեց, այլ է։
«Հակասորոսական պայքարում մեզ հետ արդեն տարբեր երկրներ են համագործակցում». Նարեկ Մալյան
«Հիմա նրանք դժգոհ են նրանից, որ դատավորների վեթինգն այդպես էլ չկայացավ։ Բայց եկեք հասկանանք, թե ինչ է վեթինգը։ Չէ՞ որ բացի դատավորների բուն ստուգման գործընթացից, բացի ձևական կողմից, դա նաև ավելի խորքային տեղեկություններ հավաքելու հնարավորություն է։ Վեթինգի մեխանիզմը այդ ստուգման հետևում կանգնած ուժերին թույլ է տալիս հասանելիություն ստանալ քաղաքական և տնտեսական բնույթի տեղեկության»,- նշեց Հակոբյանը։
Փորձագետը վստահ չէ, որ դատական վեթինգին չէր հետևի այլ ոլորտների վեթինգը, այդ թվում՝ անվտանգության ոլորտի։ Այդ առումով, ըստ Հակոբյանի, ստորագրահավաքի հեղինակների դժգոհությունը միանգամայն կարելի է «հասկանալ։
Հիշեցնենք, որ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները մի քանի անգամ գրանտներ են ստացել «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանից», որը ժողովրդին հայտնի է «Սորոսի հիմնադրամ» անունով։ Դրանք են՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը», «Ասպարեզ» լրագրողական ակումբը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Իրավունքների զարգացման և պաշտպանության» հիմնադրամը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։



