Նատալյա Եփրիկյան, արխիվային լուսանկար

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

314
(Թարմացված է 18:55 21.04.2020)
ТНТ հեռուստաալիքի աստղ Նատալյա Եփրիկյանն ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Իվան Ուրգանտին պատմել է, թե Հայաստանում ինչպես է կարանտինն անցկացնում:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ТНТ հեռուստաալիքի «Comedy Woman» հեռուստածրագրի պրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը Հայաստանում իրեն զգում է՝ ինչպես տանը: Նա իր կարատնինն անցկացնում է Ջերմուկում: Այս մասին Եփրիկյանը հայտնել է «Երեկոյան Ուրգանտ» ծրագրում:

Նատալյան խոստովանեց, որ գործնական հարցերով է Հայաստան եկել, այնուհետև պատրաստվում էր Վրաստան գնալ, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանները փակվել են ու նա մնացել է իր պատմական հայրենիքում:

«Ես եկել եմ այստեղ մինչև կարանտինը, մի քանի օրով, որպեսզի կարգավորեմ մի քանի գործնական հարցեր։ Ես պլանավորում էի ապրիլին լինել Վրաստանում․․․բայց սահմանները փակվեցին, փոխարենը այլ հնարավորություններ բացվեցին: Ես հայտնվեցի Ջերմուկ կոչվող զարմանալի վայրում»,-ասաց նա:

Ջերմուկում Նատալյան նշել է իր ծննդյան տարեդարձը, որը, ըստ երևույթին, նրան միայն ուրախացրել է:

«Դուք ձեր ծննդյան տարեդարձը տանը չեք տոնել», - հարցրեց հաղորդավարը:

Հայկական խիզախությամբ և թբիլիսյան հմայքով. Նատալյա Եփրիկյանը ապշեցրել է օգտատերերին

«Ո՛չ, ինչպե՞ս թե, տանը չեմ նշել։ Չեմ կարող ասել, որ այստեղ տանը չեմ: Ես Հայաստանում եմ, «ձետկա»: - պատասխանեց Եփրիկյանը:

ТНТ – ի աստղը Instagram-ի իր էջում պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում Հայաստան էիր ուզում, ստացիր հեշթեգով։

314
թեգերը:
հաղորդավար, Ջերմուկ, պրոդյուսեր, կարանտին, Նատալյա Եփրիկյան
Ըստ թեմայի
«Սադոն ու Մազոն». Նատալյա Եփրիկյանը խուլիգանություն է անում սոցցանցերում. լուսանկար
Առանց Գարիկ Մարտիրոսյանի ՈՒՀԱ չէր լինի․ նա 90-ականների լուսանկար է հրապարակել
Comedy Woman–ի գաղափարներ ոգեշնչող Նատալյա Եփրիկյանը «18+» լուսանկար է հրապարակել
Ի՞նչ տեսք ունեին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը 13 տարի առաջ. լուսանկար
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

195
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

195
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

92
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

92
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել

Ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր, հիմա էլ 3 որդիներն են առաջնագծում. տեսանյութ

0
Դիվերսիոն հարձակման ժամանակ որդին վիրավորվել է, բայց արդեն ապաքինվում է, կվերադառնա շարքեր՝ հայրենի տունը պաշտպանելու։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Անժելան ռազմաճակատ ճանապարհեց իր 3 որդիներին ու ստիպված թոռների, ընտանիքի հետ տեղափոխվեց մայր Հայաստան։

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել տողեցի ընտանիքի մասին։ Լրագրողի հետ զրույցում կինը նշում է՝ այս կռիվը մի օր պետք է լիներ, անխուսափելի էր։

«30 տարվա մեջ ամեն օր մենք սպասում էինք էս պահին, բայց ոչ էս աստիճանի»,- ասում է արցախցի կինը։

Տիկին Անժելան նույնպես հերոսուհի է։ Արցախյան առաջին պատերազմում ամուսնու կողքին հայրենի Տողն գյուղն է պաշտպանել։ Հպարտությամբ նշում է՝ ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր։

Հիմա էլ որդիներն են իրենց կռիվը շարունակում։ Դիվերսիոն հարձակման ժամանակ նրա զավակներից մեկը վիրավորվել է թշնամու գնդակից, բայց արդեն ապաքինվում է։

«Ամենակարևորը մարդկային կորուստն է, որ չլինի»,- ընդգծում է տիկին Անժելայի հարսիկը՝ Գայանեն։ Ասում է՝ թեկուզ գյուղն ավերված լինի, խնդիր չէ, կվերականգնեն։ Կարևորը՝ տուն վերադառնան։

0
թեգերը:
հրամանատար, Գյուղ, ամուսին, որդի, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020