ՔԿՀ

Քրեակատարողական ծառայողը կոշիկներում և գոտկատեղում թաքցրած թմրամիջոց է մտցրել բանտ

84
(Թարմացված է 17:45 20.04.2020)
Քրեակատարողական ծառայողը հայտարարել է, որ դրանք պատրաստվել է փոխանցել քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի երկու դատապարտյալների։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Քրեակատարողական ծառայությունն աննախադեպ բացահայտում է արել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես տեղեկացնում են ծառայության մամուլի բաժնից, 2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ։

Մասնավորապես Հ. Զ.-ի կոշիկներում հայտնաբերվել է 120,29 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցների նմանվող նյութերով 7 փաթեթ, այդ թվում` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 6 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման հատիկավոր զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 6,1, 44,79 և 49,54 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ, 6,64 և 6,39 գրամ քաշերով անհայտ ծագման սպիտակ, կլոր 70 դեղահաբ, ինչպես նաև հաշիշի յուղի նմանվող 10,7 գրամ քաշով շագանակագույն, քսուքանման զանգված։

Եվս 61,39 գրամ ընդհանուր քաշով փաթեթ հայտնաբերվել է Հ. Զ.-ի գոտկատեղում, որում առանձնացված փաթեթներով եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7,88 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, սուբուտեքս տեսակի թմրամիջոց պարունակող, «Buprenorphin 10 mg/h» մակնշմամբ, գործարանային փաթեթավորմամբ մաշկային կպչուն 2 ժապավեն, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, 3,41 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգված, 22,68 գրամ քաշով, անհայտ ծագման սպիտակ, կլոր 148 դեղահաբ, 21,37 գրամ ընդհանուր քաշով հոգեմետ նյութ պարունակող «Прегабалин канон» մակնշմամբ («Լիրիկա» տեսակի) դեղին և շագանակագույն 45 դեղապատիճ, ինչպես նաև 2 բջջային հեռախոս։

«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից հինգը կորոնավիրուսով են վարակվել

Հայտնաբերվածի կապակցությամբ Հ. Զ.-ն հայտարարել է, որ դրանք պատրաստվել է փոխանցել քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի երկու դատապարտյալների։

Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ։

Արդարադատության նախարարությունը վստահեցնում է` ՔԿՀ–ներում խուճապի հիմքեր չկան

84
թեգերը:
թմրանյութ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ խնդիրներ ու դրական փոփոխություններ կան «Աբովյան» ՔԿՀ–ում
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ծառայողը դատապարտյալին դուրս է բերել խցից, որ մյուսները ծեծեն
Նիկոլ Փաշինյանն ու պարետ Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

2
Վարչապետը վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լրջագույն աշխատանք պետք է իրականացվի պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով։ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ–ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի` այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիստը, ի դեպ,վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով է վարել, քանի որ նրա մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 

«Չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Քննարկման ժամանակ նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի

2
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Նկոլ Փաշինյան

Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին

6
(Թարմացված է 15:31 02.06.2020)
Ալեքսանդր Մյասնիկովը խոսեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին, ասաց, թե կորոնովիրուսն ինչ «նախասիրություններ» ունի, և անդրադարձավ Հայաստանին ու Վրաստանին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայտնի սրտաբան, Մոսկվայի Ժադկևիչի անվան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա–Երևան–Մինսկ տեսակապի ժամանակ ասաց, որ աշնանը կորոնավիրուսի երկրորդ ալիք է սպասվում, բայց այն պակաս ագրեսիվ կլինի։

Նա նշեց, որ համավարակի սկզբի համեմատ վիրուսի ագրեսիվությունը հիմա էլ է նվազել։ Փորձը ցույց է տվել, որ այն տևում է երեք ամիս, 1.5 ամիս տարածվում է, հետո անկում է ապրում։ Միևնույն ժամանակ Մյասնիկովն ընդգծեց, որ կորոնավիրուսը որոշակի գենդերային, տարիքային և ռասայական «նախասիրություններ» ունի։ Ավելի շատ մահանում են տղամարդիկ, քան կանայք, ծերերի համար ավելի վտանգավոր է, քան երեխաների, իսկ լատինամերիկացիներն ու աֆրոամերիկացիներն ավելի հաճախ են հիվանդանում։

«Մեր փորձը ցույց է տվել, որ ամենածանր հիվանդները կովկասցիներն ու ասիացիներն են։ Եթե մենք կովկասցու ազգանունով տարեց մարդ ենք տեսնում, հասկանում ենք, որ նրան պետք է ավելի ուշադիր հետևենք», –ասաց նա։

Այդուհանդերձ, նա չկարողացավ ասել, թե ինչու է հարևան երկու երկրներում` Հայաստանում և Վրաստանում, հիվանդացության հետ կապված իրավիճակը խիստ տարբեր։ Նա բերեց ամերիկյան Ֆլորիդա և Նյու Յորք նահանգների օրինակը, որոնցից առաջինում տարեցները շատ են, բայց հիվանդության հետ կապված իրավիճակը նորմալ է, իսկ երկրորդում` ծայրահեղ բարդ։ Սակայն Մյասնիկովը չբացառեց, որ Վրաստանում խիստ կարանտինն է դրական արդյունք տվել։

Բժիշկն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի վարակվելու թեմային։

«Անկասկած, նրանց պաշտպանել են, փորձել են զերծ պահել կորոնավիրուսից։ Հավանաբար դիմակներ են կրել, հատուկ խոհարարներ և հավաքարարներ վերցրել, չէ՞ որ փողոցից որևէ մեկին մոտ չեն թողել, որտե՞ղ են նրանք վարակվել։ Անբացատրելի է», – ասաց նա։

Մյասնիկովը բերեց Ժադկևիչի անվան հիվանդանոցի օրինակը, որտեղ կորոնավիրուսով է վարակվել բժիշկների 20%–ը։ Ըստ նրա` երբեմն մարդիկ նույն ափսեից են ուտում, սակայն մեկը հիվանդանում է, իսկ մյուսը չի վարակվում։ Կան դեպքեր, երբ նրանք նույն անկողնում են քնում, նրանցից մեկը հիվանդանում է, մյուսը` ոչ։

Այս համատեքստում բժիշկը կարծում է, որ հիվանդությունը պետք է մի քանի տարի ուսումնասիրվի լիարժեք հասկանալու համար, թե ինչպես է այն տարածվում, ովքեր են ավելի շատ վարակվում։

Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա, նրա համոզմամբ, առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստումներ չեն լինի։ Իսկ եթե նույնիսկ լինեն, բժիշկը խորհուրդ չի տալիս առայժմ պատվաստվել, քանի որ հայտնի չեն կողմնակի ազդեցությունները։

Նշենք, որ հունիսի 2-ի դրությամբ Հայաստանում COVID-19–ի բացահայտված դեպքերի թիվն ավելացել է 517–ով և հասել 10009–ի։ Մեկ օրում բուժվել է ընդամենը 25 մարդ, բուժվածների ընդհանուր թիվը 3427 է։ Բուժում է ստանում 6368 մարդ, երկրում ընդհանուր առմամբ 59917 թեստավորում է անցկացվել։ Կորոնավիրուսից մահացել է 158 մարդ, ևս 56–ն էլ մահացել են այլ հիվանդություններից։

6
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից
Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 19 մարդ է մահացել