Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել․ մարզպետ

385
(Թարմացված է 14:54 19.04.2020)
Աշխատանքներ են իրականացվում վարակվածների շփման շրջանակը հայտնաբերելու և նրանց մեկուսացնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ մարզում կորոնավիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել։

«Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների»,- Facebook-ի իր էջում գրել է մարզպետը։

Նա մարզի բնակիչներին հորդորել է խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  մարզում կորոնավիրուսի վարակման մեկ դեպք է գրանցվել։ Վարակված քաղաքացին մասնագիտությամբ բժշկուհի է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա տեղափոխվել է երևանյան հիվանդանոցներից մեկը։ Կինը թոքաբորբ չունի և իրեն լավ է զգում։ Վերջին 1 շաբաթում նա աշխատանքի չի հաճախել։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել` տեղեկացնելով, որ աշխատանքներ են իրականացվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու շփման շրջանակը պարզելու համար։

385
թեգերը:
Մարզպետ, կորոնավիրուս, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Գեղարքունիքի մարզ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1757)
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1291-ի․ նոր տվյալներ
Մարալիկում վարակակիրների թիվն ավելացել է. քննարկվում է համայնքը «փակելու» հարցը
«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան
Ավինյանի նոր որոշումը. կորոնավիրուսի պատճառով Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմ կգործի
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

115
(Թարմացված է 19:41 02.03.2021)
Հոր 60-ամյակի կապակցությամբ Գոհար Ավետիսյանը որոշել է անակնկալ մատուցել` նրան թանկարժեք մի նվեր մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։

«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։

Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։

Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

115
թեգերը:
դիմահարդար, տեսանյութ, ավտոմեքենա, հայր, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է. տեսանյութ
«Ո՜նց ես նրբացել». Գոհար Ավետիսյանին պլաստիկ վիրահատությունն օգնել է նիհարել. լուսանկար
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

Մարտակերտցու անձնագրում ծննդյան վայրը «Ադրբեջան» է նշված․ ոստիկանության պարզաբանումը

564
(Թարմացված է 19:30 02.03.2021)
Համաձայն միջազգային ստանդարտների՝ ծննդյան վայր է նշվում ոչ թե երկրի նախկին, այլ ներկայիս անվանումը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ճարտարապետ, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախկին անդամ (մանդատը վայր է դրել Արցախյան պատերազմից հետո) Արսեն Կարապետյանը Facebook-ում հրապարակել է իր ընկերոջ անձնագիրը։ Նրա խոսքով՝ քաղաքացին ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում 80-ականների կեսին, ապա ապրել է Ռուսաստանում, դրանից հետո երկար գործընթաց է անցել Հայաստանում քաղաքացիություն ստանալու համար և այժմ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 099 բաժնի կողմից ստացել է անձնագիր, որում նշված է նրա ազգությունը՝ հայ, ծննդյան վայրը՝ Ադրբեջան։

«Ո՛չ Ադրբեջանական ԽՍՀ (էլի հաճելի չէր լինի, բայց գոնե հասկանալի), ո՛չ ԼՂՀ, չէ, պարզապես Ադրբեջան։ Հիմա ընկերս ասում ա, լավ, վերջապես երազածս քաղաքացիությունը ստացա, էն էլ պարզվեց Ադրբեջանից եմ։ Սա ի՞նչ ա», - գրել է Կարապետյանը։

Դեպքի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցեց ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանի հետ։

«Քաղաքացին ծնվել է ԽՍՀՄ տարիներին և նրա ծննդավայրը Ադբրեջանական ԽՍՀ-ն է։ Հայաստանի Հանրապետության անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է, համապատասխանում է միջազգային ստանդարտներին, ըստ որոնց նախկին խորհրդային երկրների համար կոդեր չկան։ Այսինքն՝ եթե անձը ծնվել է նախկին ԽՍՀ երկրում, նրա ծննդավայրը անձնագրում գրվում է երկրի ներկայիս անունով, ոչ թե Վրացական ԽՍՀ, այլ Վրաստան», - ասաց Գևորգյանը։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

Նրա խոսքով՝ դա վաղուց ընդունված պրակտիկա է։

Նշենք, որ Արսեն Կարապետյանը մեկնաբանություններում տեղադրել է նաև իր ընկերոջ ՌԴ անձնագիրը, որում նրա ծննդյան վայրը նշված է ռուսերենով՝ «Ադրբեջանական ԽՍՀ»։

564
թեգերը:
անձնագիր, Ադրբեջան, Մարտակերտ, հայ
Ըստ թեմայի
Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին
Մի շտապեք փոխել անձնագիրը. ժամկետանցները ՀՀ–ում կարող են օգտագործվել ևս մեկ տարի
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողացել են
Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է hամաշխարհային նոր ջրհեղեղի մասին

9
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել մարդկությանը ուշադրություն դարձնել կլիմային, այլապես լուրջ խնդիրներն անխուսափելի կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մարդկությանը համաշխարհային նոր ջրհեղեղ է սպասում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նա կարծում է, որ աղետ տեղի կունենա, եթե տարբեր պետությունների առաջնորդները գլոբալ տաքացման դեմ պայքարի համար միջոցներ չձեռնարկեն։

«Այն (համաշխարհային ջրհեղեղը, – խմբ.) տեղի կունենա, եթե շարունակենք ընթանալ նույն ուղով», – ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ֆրանցիսկոս պապի խոսքով` Նոյին հաջողվեց հաղթահարել աղետը բարեգործության շնորհիվ։ Նա քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին խելամտության կոչ է արել, նշելով, որ դա «իրավիճակի, մարդկանց, աշխարհի ու նրա խնդիրների նկատմամբ կարեկցանքի դրսևորում է»։

Ալավերդյան. «Ես կարող եմ կանխել գլոբալ տաքացումը»

Ավելի վաղ ԱՄՆ–ի օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գիտնականները հայտարարել էին, որ անցած տարին երկրորդ ամենատաք ռեկորդային տարին էր Արկտիկայում ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում։ Միևնույն ժամանակ, վերջին 50 տարիների ընթացքում ջերմաստիճանն այստեղ կրկնակի արագ է աճում մոլորակի մյուս շրջանների համեմատ։

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել

9
թեգերը:
ջրհեղեղ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապ, Հռոմի պապ
Ըստ թեմայի
Գարեգին Բ–ն գերիների հարցով պատրաստվում է դիմել Հռոմի պապին
Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին
Հռոմի պապն աղոթել է Կովկասում խաղաղության համար ու կոչ արել բանակցություններ վարել