Արուս Տիգրանյան

Ձեռ են առել ՀԴՄ կտրոն ուզելու համար. ինչո՞ւ են դատի տվել հեռուստալրագրող Արուս Տիգրանյանին

6722
(Թարմացված է 00:59 18.04.2020)
Հայաստանում գործող խանութներից մեկն Արուսից ու նրա ընկերուհուց պահանջում է հերքումներ հրապարակել` ժխտելու իր գործարար համբավը արատավորող տեսանյութերը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հեռախոսների աքսեսուրաների վաճառքով զբաղվող «Էքսկլյուզիվ սթոր» խանութը դատի է տվել հայտնի հեռուստալրագրող և դերասանուհի Արուս Տիգրանյանին ու նրա ընկերուհի Եվա Ղարիբյանին։ Պատճառը Instagram–ում հրապարակված տեսանյութերն են, որոնցում աղջիկները հորդորում են խանութից չօգտվել վատ սպասարկման համար։ Խանութն էլ պահանջում է հերքում հրապարակել։

Դատական գործը հանրային հնչեղություն է ստացել, և պատճառը միայն Տիգրանյանի ճանաչված լինելը չէ։ Դատական հայցը ստանալուց մի քանի օր անց Արուսը տեսանյութ է հրապարակել, որում մեկնաբանել է դատական գործի մանրամասները։ Այդ տեսանյութն իր էջում է հրապարակել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը։ Նրա տարածելուց հետո տեսանյութը դիտվել է ավելի քան 460 հազար անգամ։

Sputnik Արմենիան փորձեց հասկանալ գործի էությունը` երկու կողմից մեկնաբանություններ ստանալով։

Արուս Տիգրանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ լրատվական կայքերից է իմացել իր դեմ հարուցված դատական գործի մասին։

«Իմ ընկերուհի Եվան իր մայրիկի հետ գնումներ է արել խանութում։ Մայրիկը ապրանքը գնելուց հետո ՀԴՄ կտրոն է ուզել։ Նրա դուրս գալուց հետո խանութի վաճառողները սկսել են նրան ձեռ առնել կտրոնն ուզելու համար, ասել են` հարկայինի աշխատող է` դրանով վիրավորելով թե՛ ընկերուհուս մայրիկին, թե՛ հարկայինի աշխատողներին», – նշեց Արուսը։

Նրա խոսքով` ինքը շատ ուրախ է, որ իր շնորհիվ ՀԴՄ կտրոններ տալ–չտալու խնդիրը հանրային հնչեղություն կստանա։ Նա պատմեց, որ Եվայի մայրիկը, ինչպես և շատերը, երկու տարի առաջ դուրս էր եկել փողոց` միանալով հեղափոխությանը` իրավական երկիր ունենալու պահանջով։

«Իմ վրդովմունքը վերաբերել է ՀԴՄ կտրոն պահանջելը ծաղրելուն։ Ինչո՞ւ իրավական երկրում նման քայլը պետք է ծաղրի ենթարկվի», – նշեց Արուսը։

Նշենք, որ Եվայի մայրիկը` Գայանե Համբարձումյանը, մասնագիտությամբ բժշկուհի է, այս օրերին օրուգիշեր գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում` պայքարելով կորոնավիրուսի համավարակի դեմ։

«Էքսկլյուզիվ սթոր» խանութի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ խանութի տնօրինությունը միշտ ուշադիր է եղել ՀԴՄ կտրոնները պատշաճ կերպով տրամադրելուն։

«Այս դեպքում էլ ՀԴՄ կտրոնը տրվել է միանգամից։ Նաև ասում են, որ խանութում իրենց ձեռ են առել, միգուցե նրանց դա թվացել է, որովհետև դրա մասին փաստ չկա, կան խանութում արված ձայնագրություններ, որոնք մենք կներկայացնենք դատարանին», – նշեց Թորոսյանը։

Փաստաբանը նաև ասաց, որ խանութը Արուսից և Եվայից դրամական փոխհատուցում չի պահանջում, միայն հերքում։ Սակայն եթե դատական նիստի ընթացքում նրանք հրաժարվեն հերքում պահանջել, դրամական փոխհատուցման հարց նույնպես կդրվի։

«Եթե նրանք համաձայնեն հերքում հրապարակել, հետևաբար պետք է նաև հոգան հայցվոր կողմի փաստաբանական ծախսերը», – նշեց Թորոսյանը։

Տիգրանյանի և Ղարիբյանի դեմ դատական գործ է հարուցվել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համապատասխան կետով` գործարար համբավն արատավորող և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջով։ Հայցերը ներկայացվել են ապրիլի 10-ին։ Արուս Տիգրանյանի դեմ հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին, իսկ Եվա Ղարիբյանինը` Սիմա Իսկանդարյանին։

6722
թեգերը:
խանութ, Դատարան, Արուս Տիգրանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես Արուս Տիգրանյանը կերավ մատուցողի բերած կտրոնը. զվարճալի տեսանյութ
Ինչ եղավ, երբ Լենդ Մկրտչյանն ընկավ բեմում. դերասանը պատմում է չերևացող մոգական ուժի մասին
Ես ամաչում եմ, քանզի ինձ հայտնի չեմ համարում. ինչպես Լիանա Վանոյանն արթնացավ աստղ դարձած
ՀՀ ԶՈՒ կին-դիպուկահար

«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում

945
(Թարմացված է 21:03 30.09.2020)
Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել անունները, քանի որ եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի են եկել գրանցվելու ռազմաճակատ մեկնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կարճ սանրվածքով, սև ուսապարկով, աշխույժ և ինքնավստահ աղջիկ։ Նա թռչկոտելով դուրս է գալիս ՀՀ ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքից, որտեղ արդեն երկու օր է՝ կին կամավորներ են գրանցում՝ կանանց միակ գումարտակն Արցախ ուղարկելու համար։

«Ընդունեցին։ Ճակատ եմ գնում», – ասում է նա ուրախ։

Անունը խնդրում է չնշել. կամավոր գրանցվելու և պատերազմ մեկնելու իր որոշման մասին տանը չգիտեն։ Նա ընդամենը 20 տարեկան է։

Наклейка Национального Героя Армении Монте Мелконяна на такси у места сборов женского батальона добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարը կանանց գումարտակի հավաքակայանի մոտ՝ տաքսու ապակու վրա

«Ինչու եմ ուզում Արցա՞խ մեկնել։ Իսկ ո՞նց կարամ չուզեմ։ Բոլորն են ուզում պաշտպանել հայրենիքը, ես էլ։ Մի քանի օր է ուղիներ եմ փնտրում առաջնագիծ գնալու համար։ Զինկոմիսարիատում ինձ չընդունեցին, գրողի ծոցն ուղարկեցին, սկսեցի ընկերներից ուրիշ հնարավորությունների մասին հարցուփորձ անել։ Սոցցանցերում հայտարարություն տեսա կանանց գումարտակի ձևավորման մասին ու եկա։ Ուրախությանս չափ ու սահման չկա», – ասում է նա։

ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքում մեծ հերթ է գոյացել։ Այստեղ հավաքվել են տարբեր տարիքի կանայք և աղջիկներ։ Ոմանք ընկերուհու հետ են եկել, մյուսները` մենակ, ոմանք մարզահագուստով ու սպորտային կոշիկներով են, մյուսները չեն մոռացել դիմահարդարման մասին։

Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել իրենց անունները, քանի որ ռազմաճակատ գնալու համար գրանցվելու են եկել եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի։ Այդ է պատճառը, որ աղջիկներին ուղեկցող տղամարդիկ հերթում չկան։

В Армении собирается женский батальон добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանում կանանց գումարտակ է կազմավորվում

Կանանց գումարտակի կազմավորմամբ զբաղվում է ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը։ Նա ասում է, որ կանանց գումարտակ ստեղծելու միտքը հանկարծակի է եկել, երբ որոշեց մեկնել ռազմաճակատ ՕՄՕՆ–ական գործընկերների հետ, բայց իրեն չվերցրին։

«Այդ ժամանակ որոշեցի կանանց գումարտակ ստեղծել, ամեն ինչ համաձայնեցրի ղեկավարիս` գնդապետ Գրիշա Սարգսյանի և ՊՆ–ի հետ։ Արդեն երկրորդ օրն է՝ 18-55 տարեկան կանանց ու աղջիկների ենք գրանցում։ Մեզ Երևանում զորավարժարան կտրամադրեն, մի քանի օրում պատրաստություն կանցնենք ու կմեկնենք Արցախ», – ասաց Այրումյանը։

Командующая женским батальоном добровольцев, подполковник полиции Марине Айрумян
© Sputnik / Andranik Ghazaryan
Փոխգնդապետ Մարինե Այրումյան

Ի դեպ, Sputnik Արմենիայի նկարահանող խումբը պայմանավորվել է նկարահանել կանանց գումարտակի զինվորական պատրաստությունը, և անպայման ընթերցողներին զորավարժարանից ռեպորտաժ կներկայացնի։ Բավական հետաքրքիր կլինի, չէ՞ որ գրանցվածների թվում արդեն 150 աղջիկ կա, նրանց թվում թե՛ արդեն կրակել իմացողներ, թե՛ բոլորովին անպատրաստներ։

35-ամյա Անգինե Իսանյանսը ծնվել ու մեծացել է Իրանում, Հայաստան է տեղափոխվել ընտանիքով, երբ 17 տարեկան է եղել։ Նա, օրինակ, մարտական պատրաստվածություն ունի. աղջիկը մի քանի տարի սկաուտ է եղել։ Նա և՛ կրակել գիտի, և՛ հիանալի ֆիզիկական մարզավիճակում է։

«Շուշին պապերիս քաղաքն է, Արցախն իմ հողն է։ Կարդացի կանանց գումարտակի մասին հայտարարությունն ու եկա։ Հիմա անհամբեր հեռախոսազանգի եմ սպասելու», – ասում է Անգինեն ու նույնպես խնդրում, որ չլուսանկարենք. իր նախաձեռնությունը ևս ընտանիքից գաղտնի է։

Իսկ ահա 26-ամյա Աշխեն Մուդիրյանը հանգիստ է վերաբերում ֆոտոխցիկին։

Девушка-доброволец Ашхен Мудирян
© Sputnik / Andranik Ghazaryan
Աշխեն Մուդիրյան

«Ինքս եմ գլխիս տերը, ինքս եմ որոշում ուր ու երբ գնամ», –հպարտ ասում է աղջիկը։

Աշխենը կրակել չգիտի, բայց բոլորովին չի մտահոգվում այդ առիթով։

«Ամեն ինչ կսովորեմ ու ռազմաճակատ կմեկնեմ», – չի կասկածում մեր զրուցակիցը։

Կանանց գումարտակի հրամանատար Մարինե Այրումյանը պատմում է, որ 2 օրվա ընթացքում արդեն 35 կնոջ է մերժել։

«Նախ կարևոր գործոն է տարիքը։ Մեզ մոտ 17 տարեկան 14 աղջիկ եկան, նրանք անչափահաս են, դպրոցը չեն ավարտել, բայց մարտի են ուզում գնալ։ Նրանց ասացինք սպասեք, ձեր ժամանակը դեռ չի եկել։ Երկրորդը` հաշվի ենք առնում երեխաների առկայությունը։ Չենք ընդունում նրանց, ովքեր 4-ից ավելի երեխա ունեն, կամ էլ երեխաները շատ փոքր են։ Վերջերս մի աղջիկ էր եկել, որը 9-ամսական երեխա ունի։

Ասում էր, որ երեխային կթողնի բարեկամների մոտ, վիճում էր մեզ հետ, ապացուցում, որ կարող է։ Բայց մենք նրան, իհարկե, չվերցրինք։ Մեկ այլ աղջիկ էլ հետևում էր մեր խոսակցությանը, հետո մոտեցավ ինձ ժպտալով ու ասաց. «Ինչ մարդկային եք նույնիսկ այս ծանր օրերին», – ասում է Այրումյանը։

Добровольцы у входа в пункт записи и приема новобранцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Կամավորները հավաքակայանի մուտքի մոտ

Նա նշում է, որ կանանց գումարտակը ոչ միայն կռվելու է հակառակորդի դեմ, այլև աշխատելու է թիկունքում` լվացք անել, կերակուր պատրաստել, բուժել։ Բազմաթիվ բուժքույրեր, լրագրողներ, ռեժիսորներ, լեզվաբաններ և այլ մասնագիտությունների կանայք ու աղջիկներ են գրանցվել։ Յուրաքանչյուր կամավոր աղջկա համար ռազմաճակատում տեղ կգտնվի։ Երևանում ռազմական պատրաստության կուրսն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ–ի հետ համաձայնեցմամբ կորոշվի, թե կոնկրետ որտեղ կտեղակայեն կանանց գումարտակն ու ինչով է այն զբաղվելու։

Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին` 90-ականներին, առաջնագծում մի քանի կանանց գումարտակ էր մարտնչում։ Երևանի «Եռաբլուր» ռազմական պանթեոնում հերոսաբար զոհված 7 հայուհի է ննջում։

945
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Կանանց գումարտակ, կամավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Խաղաղ ժամանակ՝ ձյուդոիստ, կռվի ժամանակ՝ հայրենիքի պաշտպան. Սոսե Բալասանյանը` առաջնագծում
«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Սիրուշո

«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո

470
(Թարմացված է 20:26 30.09.2020)
Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է այն քննարկումներին, թե ինչու իր ամուսինը` ՀՀ երկրորդ նախագահի որդին, Արցախում չէ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Երգչուհի Սիրուշոն Instagram–ի իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Արցախից և անդրադարձել այն քննարկումներին, թե ուր է Լևոն Քոչարյանը, արդյո՞ք առաջնագծում է։

«Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն: Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին կհասկանան միայն այն մարդիկ, որոնք այս պահին հարազատներ ունեն այնտեղ»,– գրել է երգչուհին։

«Հզոր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել». Փաշինյանը կամավորներին ճանապարհելն է տեսել

Սիրուշոյի խոսքով` առաջին օրից արել և անում են այն ամենն, ինչը հնարավոր է մարդկանց օգնելու համար։

«Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին»,– շեշտել է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Նա նշել է, որ իր պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որևէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունի։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեկնել է Արցախի Հանրապետություն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 151 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

470
թեգերը:
երգչուհի, Պատերազմ, Լևոն Քոչարյան, Սիրուշո, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայաստանում ապրող ասորիներն էլ են կամավորագրվում
Սյունիքի մարզում իրավիճակը վերահսկելի է, միայն անհրաժեշտ են արյան կամավոր դոնորներ
Կամավորներին տեղափոխել է, մեքենայից իջել և պայթյուն լսել. մանրամասներ ավտոբուսի պայթյունից

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0