Մարիա Գրացիա Չիուրի

«Սիրում եմ քեզ». ինչպես հայերեն ուղերձը հայտնվեց իտալական Vogue–ում

253
(Թարմացված է 08:54 16.04.2020)
Նորաձևության աշխարհում մեծ ճանաչում ունեցող մարդիկ իրենց երկրպագուներին սատարող ուղերձ են հրապարակել հեղինակավոր ամսագրի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Dior ֆրանսիական նորաձևության ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին պատկերել է մի զգեստի էսքիզ, որի վրա տարբեր լեզուներով սիրո խոստովանություններ են գրված, այդ թվում` հայերեն. «Սիրում եմ քեզ»։

Vogue ամսագրի Instagram–յան էջում հրապարակվել է էսքիզի լուսանկարը, ինչպես նաև Մարիա Գրացիայի խոսքերը. «Սերն ունիվերսալ է, ինչպես և բոլոր լեզուները, որով խոսում են Dior–ի ստուդիայում։ Հիմա ավելի քան երբևէ պետք է հիշել, որ բոլորս նույն աշխարհից ենք»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vogue Italia (@vogueitalia)

Հեղինակավոր ամսագրի ապրիլյան համարում հրապարակված այս նկարին կհաջորդեն Dior–ի կրեատիվ տնօրենի մյուս աշխատանքները։

Նշենք, որ Vogue–Իտալիայի ապրիլյան համարն ամսագրի գոյության 100 տարվա պատմության մեջ առաջին անգամ լույս է ընծայվել սպիտակ շապիկով`առանց գրաֆիկայի և լուսանկարների։ Գլխավոր էջի լուսանկարն ապրիլի 8-ին հայտնվել էր պարբերականի Instagram–յան էջում։

Ինչպես լուսանկարին կից գրել էր ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելե Ֆարնետին, մինչ այդ խմբագրությունը պատրաստվել էր հերթական համարը թողարկել L'Uomo Vogue–ի հետ համագործակցությամբ, բայց հետո ղեկավարությունը որոշել էր չշրջանցել կորոնավիրուսի թեման։

«Սպիտակը նախևառաջ հարգանքի նշան է։ Սպիտակը վերածնունդ է, խավարից հետո լույս, բոլոր գույների համագումար։ Սպիտակը այն մարդկանց համազգեստի գույնն է, որոնք սեփական կյանքն են վտանգում` փրկելով մերը։ Սպիտակը նրանց համար է, ովքեր ժամանակն ու տարածությունը լցնում են գաղափարներով, մտքերով, պատմություններով, բանաստեղծություններով, երաժշտությամբ և մյուսների մասին հոգ տանելով... Սպիտակ են դարձել գիշերները, երբ մենք էջատում էինք այս համարը օվկիանոսի երկու կողմերում ստեղծված բարդ իրավիճակում։ Եվ վերջապես սպիտակը պարտվածների գույնը չէ, այլ պատմության մաքուր էջ, պատմություն, որ նոր է սկսվում», – գրված է Ֆարնետիի ուղերձում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vogue Italia (@vogueitalia)

Ապակու տարբեր կողմերում․ բժիշկ հոր ու կամավոր դստեր հանդիպման լուսանկարը հուզել է մարդկանց

Ամսագրի այս համարը թողարկելու գործում, Dior–ի տան կրեատիվ տնօրենից բացի, ներգրավվել են նաև նորաձևության աշխարհում ճանաչում ունեցող այլ անձինք ևս` Միուչա Պրադան, Valentino–ի կրեատիվ տնօրեն Պիեռպաոլո Պիչոլին, ինչպես նաև Gucci–ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեն։ Դիզայներներն ամսագրի միջոցով ուղերձ են հղել` այս բարդ ժամանակաշրջանում սատարելով աշխարհով մեկ սփռված երկրպագուներին։

Քրիստոսի արձանը բժշկական խալաթ է «հագել». տեսանյութ

253
թեգերը:
բժիշկ, կորոնավիրուս, ամսագիր, նորաձևություն, հայերեն
Ըստ թեմայի
Մենք ավելի վատը չենք, քան մեր նախորդները, կամ հայ բժիշկների գենետիկ հիշողության մասին
Բժիշկները կանգնած են գործընկերների կողքին. «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները մենակ չեն
Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ
Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում
Կորոնավիրուս

1476 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

125
(Թարմացված է 10:52 27.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1476–ով և դարձել 132346։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 մարդ (-648), կատարվել է 502607 թեստավորում (+3656), առողջացել են վարակվածներից 105149-ը (+2094)։ Գրանցվել է մահվան 2090 (+22) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8–ով և դարձել 527։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

125
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Հայաստանը հաջողության հասե՞լ է COVID-19-ի դեմ պայքարում. մասնագետի պատասխանը
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 3 մարզի որոշ հատվածներում

63
(Թարմացված է 09:30 27.11.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 55 շենք 2-րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17:00 Այգեստան 9 փողոց 23 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր, Պուշկին փ. 46, 48 շենքեր, Աղայան փ. 7 շենք, Կորյուն փ. 7 շենք, Չարենցի փ. 40 շենք, Բուզանդի փ. 91, 107 շենքեր, Ամիրյան փ. 18, 18/3 շենքեր, Սարյան փ. 33 35 շենքեր, Պարոնյան փ. 2, 8, 10 շենքեր, Պարոնյան 3 փակուղի, Մաշտոցի պող. 16 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 135ա, 135բ, 135գ, 135դ, 135ե, 135վ, 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրկաի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1փ․ 1/7 հանրակացարան, Ներքին Շենգավիթ 6, 14․ 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14փ․ 2-րդ նրբանցքի սեփական տներ, Գազալցակայան, “Արարատ մսամթերք” ՍՊԸ, “Էրեբունի” օդանավակայան, Մամիկոնյանց փ. 54/1, 56 շենքեր, Լեփսիուսի փ. 6 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 17/1, 47/1 շենքեր, Շիրվանզադե փ. 4, 4/1, 4/2, 6 շենքեր, Գյուլբենկյան փ. 31, 33 շենքեր, Սոսեի փողոցի սեփական տներ և հարակից չո բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11։00-17:00 Բյուրական, Անտառուտ, Օրգով և Տեղեր գյուղեր,

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

Կոտայքի մարզում`

10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան և Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր, Նոր Պտղնի, 4-րդ միկրոշրջանի տարածքներ մասնակի,

Շիրակի մարզում՝

13:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի՝ Արևիկ, Այգաբաց գյուղեր և Ախուրյան գյուղ մասնակի:

13:00-16:00 Արթիկի տարածաշրջանի Սարալանջ, Նահապետավան և Հառիչ գյուղեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

63
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Երևան
Здание Министерства иностранных дел Армении

Ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման հստակեցում է իրականացվում. ԱԳՆ

0
Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն ընթանում է միջպետական բանակցությունների ճանապարհով։

 

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:

«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն ընթանում է միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

 

0
թեգերը:
Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Սահման, սահմանապահ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ