Երևան

«Տանը խեղդվում եմ». ինչ զանգեր է ստանում «911» ծառայությունը կարանտինի օրերին

318
Կատակները, թե իբր մարդիկ մեկուսացման պայմաններում կարող են խելագարվել, այնքան էլ անհիմն չեն, և դրա ապացույցն են հոգեբանական ճնշվածության դեպքերը։ Թե ինչպիսի զանգեր են ստանում մասնագիտական ծառայությունները, պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik․ Կարանտինի օրերին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «911» փրկարար ծառայություն դիմում են ոչ միայն ՃՏՊ-ների կամ կենցաղային արտակարգ պատահարների դեպքում, այլև հոգեբանական աջակցության համար։ Մարտի 16-ից հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, ու մեկ ամիս շարունակ բնակչության մեծ մասը նստած է տանը։

Այս ամսվա ընթացքում ԱԻՆ «թեժ գիծը» հոգեբանական օգնության խնդրանքով 398 զանգ է ստացել։ Նախորդ ամիս՝ մինչև կարանտինը, այս ցուցանիշը երեք անգամ փոքր է եղել։

«Զանգերի մեծ մասը սթրեսի հետևանք է։ Մարդիկ բողոքում են վատ տրամադրությունից, դեպրեսիայից, ընդհանուր առմամբ` երկրի վիճակից։ Ոմանց թվում է, թե ջերմություն ունեն»,- Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Մի քաղաքացի «թեժ գիծ» էր զանգել խուճապի մեջ, որ սեփական բնակարանում շնչելու օդ չկա։ «Խեղդվում եմ, չեմ կարողանում շնչել»։ Մեկ ուրիշը բողոքել է ուժեղ գլխացավից, որը երկրում տիրող իրավիճակի պատճառով է։ Բոլոր դեպքերում «թեժ գծի» օպերատորները նախ ուշադիր լսում են քաղաքացիներին, ապա օգնում խորհրդով։

«Մեր աշխատակիցների կյանքում շատ բան չի փոխվել, բոլորը, բացի հղիներից և 50-ից բարձր տարիքի մարդկանցից, առաջվա պես աշխատանքի են գալիս, պատասխանում են զանգերին։ «911»-ի ոչ մի զանգ չպետք է անպատասխան մնա»,-ասեց նախարարության մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

ԱԻՆ զանգահարածների հոգեբանական վիճակը պարզելուց հետո պարտադիր ճշտվում են նրանց տվյալները։ Նախարարության տեղեկություններով՝ 398 զանգահարողների մեջ ոչ մի անչափահաս չի եղել։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոճապղպեղ ենք կիրառում․ հայտնի մթերքի օգուտն ու վնասը

«Նախքան կարանտինը երբեմն մեր ծառայություն զանգում էին դեռահասները և փորձում էին օպերատորների «գլխին սարքել»։ Մեր աշխատակիցներն անգամ այդ դեպքում պետք է սիրալիր լինեն։ Բայց այս ամսվա ընթացքում նման զանգեր չեն եղել»,-հայտնեցին ԱԻՆ-ից։

«911» ծառայությունն աշխատում է շուրջօրյա։ ԱԻՆ-ի աշխատակիցները հստակ հրահանգ ունեն․զանգահարողի մոտ դեպրեսիայի և ճնշվածության իրական ախտանիշների դեպքում նրան ուղղորդել հոգեբանական օգնության կենտրոն։

Կորոնավիրուս․ դավադրության տեսություններից եկեք ընտրենք լավատեսականը

Ապրիլի 15-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասնել է 1111-ի։ Մահացել է 17 մարդ։

Ապրիլի 13-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել երկարաձգել արտակարգ դրությունը ևս 30 օրով`մինչև մայիսի 14-ի ժամը 17։00-ը։ Սահմանափակված են երկրից ելքն ու մուտքը, արգելված են հանրային միջոցառումները։ Փակ են նաև կրթական և մշակութային հաստատությունները։

318
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Արտակարգ դրություն, սթրես, զանգ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Լավ լուր Արցախից. երկու քաղաքացի ապաքինվել են կորոնավիրուսից
Արտագնա աշխատանքի մեկնողների համար Սուրեն Պապիկյանը Հայաստանում լավ առաջարկ ունի
Քաղաքապետարանը 30 միլիոն դրամի հասնող պարգևավճարներ է բաժանել. ովքե՞ր են երջանիկները
Զորահավաք. արխիվային լուսանկար

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է

40
(Թարմացված է 13:53 31.10.2020)
Առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։

«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։

Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:

Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

40
թեգերը:
Պատերազմ, թեստ, կորոնավիրուս, զորահավաք
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

63
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

63
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

0
(Թարմացված է 14:24 31.10.2020)
Նորածնի մայրիկն ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր աղջիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Ռազմաճակատում գտնվող տղամարդն անակնկալ է արել կնոջը, որն այս օրերին երեխա է ունեցել, ու նորածնի դուրսգրմանը եկել է Երևան։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածնի առաջին հանդիպումը

Նորածնի հայրն էլ պատերազմի սերնդից է, բայց ասում է, որ ամեն ինչ անելու է գալիք սերնդի համար խաղաղ ապագա ապահովելու համար։

«Ծնվել եմ 1993-ին` պատերազմական տարիներին, և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն։ Իմ հրաշք բալիկը ծնվել է... Բառերը քիչ են, որ նկարագրեմ, թե ինչ եմ հիմա զգում»,–ասում է նորածին աղջնակի հայրը։

Նորածնի մայրիկն էլ նշում է, որ հույս էր փայփայում, որ ամուսինն այս օրն իր կողքին կլինի, ինչն էլ եղավ։ Նա ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր բալիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Երեխայի հայրը, ի դեպ, նորից առաջնագիծ է մեկնելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
դուստր, նորածին, Պատերազմ, զինծառայող
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Մեր խփածը «տոչնի» գնում ա». նոր տեսանյութ առաջնագծից
Առաջնագծից ուղիղ եկեղեցի. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան հարսանիք ենք անում
Հայոց պետականության պաշտպանները. առյուծ տղաների պայծառ լուսանկարներն առաջնագծից