Արչիլ Տալակվաձե

Միրզոյանը և Տալակվաձեն զրույցել են․ ի՞նչ են քննարկել ՀՀ և Վրաստանի խորհրդարանի նախագահները

60
(Թարմացված է 16:33 15.04.2020)
Երկրները փոխադարձ աջակցության պատրաստակամություն են հայտնել։ Վրաստանի խորհրդարանի նախագահն առողջություն է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի-Sputik. Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են օգնել մեկմեկու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Համավարակի թեման հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների խորհրդարանների ղեկավարները՝ Արարատ Միրզոյանն ու Արչիլ Տալակվաձեն։

Վրաստանի խորհրդարանի նախագահը Facebook-ի իր էջում պատմել է, որ գործընկերները քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներն ու կարիքները։ Հ

եռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել համավարակի հետևանքով Հայաստանում առաջացող տնտեսական խնդիրներին։

Տալակվաձեն ներկայացրել է այն միջոցառումները, որոնք ձեռնարկում է վրացական կողմը կորոնավիրուսի դեմ պայքարում։

Երկրները փոխադարձ աջակցության պատրաստակամություն են հայտնել։ Տալակվաձեն առողջություն է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։

Առցանց դասեր հայերենով․ Վրաստանում նոր նախագիծ են կյանքի կոչել

Նշենք, որ Երևանի և Թբիլիսիի միջև այս առնչությամբ արդեն ամուր փոխգործակցություն է հաստատվել։ Երկու երկրների միջև ձևավորված վստահության շնորհիվ՝ Հայաստանը կարողացել է մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպումը նույնիսկ փակ սահմանների պայմաններում։

Հայաստանի 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան

60
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (702)
Ըստ թեմայի
Վրաստանում պարետային ժամ և կարանտին է հայտարարված
Հայաստանում Վրաստանի դեսպանի կինը սեր է խոստովանել Երևանին և տոկունություն մաղթել հայերին
Վրաստանի հայ պատգամավորների կռիվը բորբոքվել է. կրակել է Մկոյանը, բռնել են Պետրոսյանին
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

2
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

2
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը
Շտապօգնության ավտոմեքենա

«Այդ ընթացքում կհասցնեմ առողջանալ». կորոնավիրուսի կասկածներ ունեցող Մարիամի պատմությունը

10
(Թարմացված է 23:08 26.05.2020)
Sputnik Արմենիայի խմբագրություն էր դիմել կորոնավիրուսի կասկածով մի կին և փորձում էր պարզել, թե ուր է պետք դիմել և ինչպես թեստ հանձնել։

Նանա Մարտիրոսյան, Sputnik

Ամեն օր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու մի քանի հարյուր նոր դեպք է բացահայտվում։ Կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց մասին կարելի է բազմաթիվ պատմություններ գտնել, բայց քչերը գիտեն` ինչ է կատարվում բաղձալի թեստավորումից առաջ. ո՞ւմ է պետք դիմել, ինչպե՞ս օգնություն ստանալ, հնարավո՞ր է ստանալ օգնություն, եթե կորոնավիրուսի կասկածներ ունես, բայց դրական պատասխանով թեստ չունես։

Եվ այսպես, Sputnik Արմենիայի խմբագրություն զանգեց Մարիամ Գրիգորյանը և հայտնեց, որ իր ամուսնու ընտանիքում կորոնավիրուսով վարակվելու դեպք է գրանցվել։ Վարակվել են ամուսնու եղբայրն ու հայրը, վերջինիս մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ է զարգացել։ Վարակը հայտնաբերելուց առաջ նրանք միասին նշել են ընտանիքի անդամներից մեկի ծննդյան օրը, իսկ հետո Մարիամի ջերմությունը բարձրացել է, և մի քանի օր է՝ չի իջնում, վարակի ախտանշաններ ունեն նաև 4 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Նրան հատկապես անհանգստացնում էր աղջկա վիճակը, որը նախկինում արդեն երկու անգամ հիվանդացել է վիրուսային թոքաբորբով։ Երկու փոքրիկների ջերմությունն էլ օրվա ընթացքում բարձրանում է, նրանք շատ թույլ են։

Մարիամը հայտնեց, որ հետևել է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին, արդեն եղել է պոլիկլինիկայում, որտեղ իրեն և երեխաներին հերթագրել են թեստավորման համար։ Արդեն մեկ շաբաթ է անցել, Մարիամի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շնչահեղձություն և թուլություն է ի հայտ եկել, իսկ թեստավորում դեռ չեն արել. խնդրում են սպասել հերթին։ Իսկ մյուս բժշկական հաստատություններում ասում են, որ չեն կարող նրանց հիվանդանոց ընդունել կորոնավիրուսի կասկածի պատճառով, իսկ հատուկ առանձնացված հիվանդանոցներում բուժում են միայն դրական թեստից հետո։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց նախարարության հետ՝ հասկանալու համար, թե ում պետք է կինը դիմի այս պարագայում։ Մեզ խորհուրդ տվեցին զանգել կորոնավիրուսի հարցերով «թեժ գիծ»՝ 8003, կամ շտապօգնություն և ներկայացնել իրավիճակը։ Մարիամը տնից, իսկ մենք խմբագրությունից տևական ժամանակ փորձում էինք միանալ «թեժ գծի» օպերատորին։

Ստիպված եղանք զանգահարել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին։ Նա խոստովանեց, որ ծառայությունը ծանրաբեռնված է աշխատում, իսկ զանգերը չափազանց շատ են։ Ստեփանյանը խոստացավ ընտանիքի կոնտակտները փոխանցել դիսպետչերին և հավատացրեց, որ նրանք շուտով զանգ կստանան։

Որոշ ժամանակ անց շտապօգնությունն այցելեց Մարիամի ընտանիքին, ստուգեցին Մարիամի և տնեցիների թոքերը, չափեցին ջերմությունը, արյան մեջ թթվածնի քանակությունը, և վերջ։ Պարզվեց, որ թեստավորման հարցում չեն կարող օգնել, քանի որ այդ գործառույթը վստահված է առողջապահության առաջնային օղակին՝ պոլիկլինիկային կամ ընտանեկան բժշկին։ Խորհուրդ տվեցին շարունակել զանգահարել «թեժ գիծ» կամ կրկին դիմել պոլիկլինիկայի բժիշկներին։ Վերջիններս վստահեցրին, որ բոլոր անհրաժեշտ տվյալները փոխանցել են համապատասխան մարմնին և իրենցից ոչինչ կախված չէ։

Երեկոյան Մարիամին այնուամենայնիվ հաջողվեց կապ հաստատել «թեժ գծի» օպերատորի հետ և պատմել իրենց խնդրի մասին։ Ընտանիքի բնակության վայրը, պոլիկլինիկան և նրանց հետազոտած բժիշկների տվյալները ճշտելուց հետո խնդրեցին սպասել երկրորդ զանգին։ Այդ ընթացքում խոստացան խումբ ուղարկել, որը հնարավորինս շուտ փորձանմուշներ կվերցնի, բայց ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա «վաղը», այսինքն՝ մայիսի 26-ին՝ պոլիկլինիկա այցելելուց 8 օր անց։

Մինչ այդ Sputnik Արմենիայի թղթակիցն այս դեպքի մասին արդեն պատմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը և ներկայացրել խնդիրը։ Հանուն արդարության պետք է նշենք, որ նախարարությունից պարբերաբար հետաքրքրվում էին` ինչպես զարգացավ այս պատմությունը, և փորձում էին հնարավորինս արագ լուծել հարցը։ Նախարարությունում գրանցեցին նաև գործընթացը դանդաղեցնող պոլիկլինիկայի տվյալները, բայց խոստովանեցին, որ համակարգն իրոք ծանրաբեռնված է։

Մայիսի 26-ի առավոտյան, մի ամբողջ օր առողջապահական համակարգի զանազան «օղակներին» բազում անգամ զանգելուց հետո բրիգադն այնուամենայնիվ ժամանեց։ Մարիամից ու նրա երեխաներից փորձանմուշներ վերցրին, բայց արդյունքները, ամենայն հավանականությամբ, հայտնի կլինեն չորս օր հետո։

«Այդ ընթացքում ես կհասցնեմ առողջանալ` հաշվի առնելով, որ ախտանշաններն ի հայտ են եկել մայիսի 18-ին։ Համակարգն իսկապես խնդիր ունի։ Ես կարողացա դիմել խմբագրություն և օգնություն ստանալ, բայց բազմաթիվ մարդիկ կան, որոնք օգնության են սպասում և չգիտեն էլ՝ ում դիմեն։ Էլ չասեմ ծերերի մասին։ Ավելին՝ պոլիկլինիկաներում չեն պատկերացնում, թե ինչպես են գլուխ հանելու աշխատանքի այդպիսի ծավալից և չեն էլ թաքցնում դա»,-ասաց Մարիամը։

Ամենևին չենք ուզում բժիշկներին կամ բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին աշխատանքը վատ կատարելու մեղադրանք ներկայացնել, քանի որ նրանք ծանրաբեռնված են աշխատում դեռ մարտի սկզբից։ Մինչ համացանցի օգտատերերը իշխանություններին են մեղադրում անփութության մեջ, իսկ վերջիններս խորհուրդ են տալիս անհատական պատասխանատվություն ստանձնել և դիմակներ կրել, բժիշկները, վտանգելով սեփական առողջությունը, փորձում են կյանքեր փրկել։ Բայց դրա հետ մեկտեղ պաշտոնյաները պետք է հիշեն, որ եթե յուրաքանչյուր ահազանգը մշակվի մեկ շաբաթ և ավելի, ապա փրկելն է՛լ ավելի բարդ կլինի, իսկ գուցե նույնիսկ չլինի նա, ով փրկության կարիք ուներ։

10
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Ինչպես կարելի է կորոնավիրուսից 95 % պաշտպանվածության երաշխիք ունենալ. 3 կանոն վարչապետից
Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են