Լաբորատորիա

Ե՞րբ հնարավոր կլինի կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծել․ ԱՀԿ–ում ժամկետներ են նշել

497
(Թարմացված է 20:04 14.04.2020)
Եվրոպայի որոշ հատվածներում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը  աստիճանաբար նվազում են, սակայն բռնկումները չեն դադարում։ Եթե Իտալիայում և Իսպանիայում ամեն ինչ հանդարտվում է, ապա Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում համաճարակը դեռ նոր թափ է առնում։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի –Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջիկա 12 ամսվա ընթացքում չի կարող զբաղվել կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծմամբ՝ քանի դեռ աշխարհում վարակի նոր օջախներ են հայտնվում։ Reuters–ի հաղորդմամբ՝ այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։

«Մենք իսկապես առաջիկա 12 ամիսների ընթացքում, և նույնիսկ ավելի երկար ժամանակ չպետք է սպասենք պատվաստանյութի»,–ասել է նա։

Հարիսի խոսքով` Եվրոպայի որոշ հատվածներում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը աստիճանաբար նվազում են, սակայն բռնկումները չեն դադարում։ Եթե Իտալիայում և Իսպանիայում ամեն ինչ հանդարտվում է, ապա Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում համաճարակը դեռ նոր է թափ առնում։

Մոսկվայի համալսարանում COVID-19–ի ծանր տեսակի զարգացումը կանխելու դեղամիջոց են մշակում

Հարիսը նաև նշել է, որ վարակման դեպքերի մեծ մասը արձանագրվել է ԱՄՆ–ում և Եվրոպայում` վարակվածների ընդհանուր թվի շուրջ 90 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է ԱՀԿ–ի ներկայացուցիչը, Չինաստանում հիմնական սպառնալիք են համարվում արտասահմանից ժամանածները։

Ռուսաստանցի վարակաբանները կանխատեսում են, որ կորոնավիրուսի պատվաստանյութի զանգվածային կիրառում կարող է լինել 2021 թվականից ոչ շուտ։ ԱՄՆ-ի գիտնականները պնդում են, որ համավարակը չի դադարի, քանի դեռ  SARS-CoV-2–ի պատվաստանյութը համաշխարհային տարածում չունենա։ Ըստ նրանց` դա ևս ավելի վաղ չի լինի, քան հաջորդ տարվա գարնանը։

Մոսկվան ու Վաշինգտոնն ակտիվ գործակցում են միմյանց հետ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ–ից Ռուսաստան SARS-CoV-2–ն նոր շտամ են բերել. դա թույլ կտա արագացնել պատվաստանյութի ստեղծման գործընթացը։

Ապրիլի 14-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու գրեթե 2 մլն դեպք է գրանցվել, բուժվել են 464 հազարը։

Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը

497
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, պատվաստումներ, կորոնավիրուս, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)
Ըստ թեմայի
Կապանի օդանավակայանի վերագործարկումը հետաձգվում է. կորոնավիրուսը խախտել է բոլոր պլանները
Եվրոպական ավիաընկերություններում կորոնավիրուսի հետևանքով 90 տոկոս նվազում է գրանցվել
6 զինծառայող կորոնավիրուսից բուժվել ու անցել են ծառայության
Կորոնավիրուսից մահացած կինը 67 տարեկան էր. նա ուղեկցող հիվանդություն ուներ
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

112
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

112
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586

203
(Թարմացված է 11:16 05.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ (-192), կատարվել է 170 012 թեստավորում (+1848), առողջացել են վարակվածներից 30 850–ը (+478)։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

Օգոստոսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 298 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

203
թեգերը:
հիվանդ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Բեյրութ

Բեյրութի պայթյունից մեծ վնասներ է կրել նաև «Շաղզոյեան» կենտրոնը

0
(Թարմացված է 12:03 05.08.2020)
Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակի» պատասխանատու խմբագիրը:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ տեղակայված են բազմաթիվ հայկական կառույցների գրասենյակներ։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթը:

«Կոտրված ու փշրված են գրասենյակների պատուհաններն ու դռները. մեծ վնասներ են կրել ՀՅԴ Բյուրոյի, Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի գրասենյակը: Մեծապես վնասվել է «Ազդակի» «Փյունիկ» սրահը, խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակը»,–գրում է թերթը:

Աղբյուրի փոխանցմամբ`նյութական վնաս են կրել «Ազդակի» խմբագրությունը, «Վանայ Ձայնի», Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարանը, Համազգայինի «Լուսի Թութունջյան» ցուցասրահը, Համազգային Կենտրոնական վարչության և «Բագինի» գրասենյակները:

Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև «Ազդակի» պատասխանատու խմբագիր Նորա Բարսեղյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա`  լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

0
թեմա:
Պայթյուն Բեյրութում