Երթուղայինի վարորդ

Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար

116
(Թարմացված է 15:07 14.04.2020)
Վարորդները կարող են օգտվել սոցաջակցության որևէ ծրագրից, եթե համապատասխան խմբի շահառու են։ Միայն այդքանը:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի-Sputnik. Վարորդների համար առանձին աջակցություն չկա։ Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ վարորդները կարող են օգտվել սոցաջակցության որևէ ծրագրից, եթե համապատասխան խմբի շահառու են։

«Վարորդների համար՝ որպես առանձին խումբ, սոցաջակցության ծրագիր չկա»,- նշեց նախարարը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հարկադիր պարապուրդի մատնված երթուղայինների վարորդները Երևանում բողոքի ցույց են անում։ Արտակարգ դրության օրերին տրանսպորտի գործունեությունը սահմանափակելուց հետո նրանք անգործ ու անփող են մնացել։

Բողոքի ակցիային մասնակցում են «ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի 10-ից ավելի երթուղիներ սպասարկող վարորդները։ Ասում են, որ խոսքը 250-ից ավելի վարորդների մասին է, որոնցից շատերն իրենց տան միակ աշխատողն են։ Նշում են, որ ոչ բոլորն են հավաքվել, քանի որ տաքսու գումար չունենալու պատճառով չեն էլ կարողացել այստեղ հասնել:

Վարորդները դժգոհում են, որ կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց վրա չի տարածվել։ Երբ դիմում են տնօրինությանը աջակցություն ստանալու համար, միայն մի պատասխան են լսում՝ երբ կառավարությունն աջակցություն տրամադրի, իրենք կստանան։

Կոմունալ վճարների փոխհատուցման հարցն էլի է քննարկվում. 12-րդ ծրագիրն են մշակում

«ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Բեգլարյանն ասում է, որ աջակցության համար դիմել են բոլոր պատկան մարմիններին, պատասխան չեն ստացել։

Բելգարյանը նշեց, որ խոսքը միայն 250-ից ավելի վարորդների մասին չէ, 100-ից ավելի սպասարկողներ էլ կան, որոնք չեն աշխատում։

Հիշեցնենք՝ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում էին արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։

Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։

Որոշման նախագծի մեջ ասվում է, որ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։ 

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1067 դեպք է գրանցվել: Ունենք 16 մահ:

116
թեգերը:
կորոնավիրուս, Տրանսպորտ, վարորդ, Սոցիալական օգնություն, Նախարար, Զարուհի Բաթոյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1500)
Ըստ թեմայի
«Անում ենք հնարավորն ու անհնարինը»․ Տիգրան Ավինյանը կոչով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ
Կորոնավիրուսը մարտահրավեր է մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը. Գարեգին Երկրորդ
Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

5
(Թարմացված է 12:57 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

5
թեգերը:
ջուր, Հայաստան
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսից մահանալու 1 դեպք է գրանցվել. ևս երկուսը մահացել են այլ պատճառներով

52
(Թարմացված է 11:20 26.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում արդեն 948 մարդ է մահացել այս հիվանդությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 1 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 429-ով ու հասել 49072-ի:

Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում

52
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1500)
Ըստ թեմայի
Հիվանդություն, որը իմունիտետ է ձևավորում կորոնավիրուսի նկատմամբ. նոր բացահայտում
Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ
Կորոնավիրուսով են վարակվել զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները