Նարեկն ու Նարեն

Լավ լուր Ալավերդուց. արտակարգ իրավիճակում ծնվել են արտակարգ երեխաներ

1799
(Թարմացված է 08:59 15.04.2020)
Այս լարված օրերին Ալավերդու բժշկական կենտրոնում առողջ զույգ բալիկների լույս աշխարհ գալը բուժաշխատողներին երջանկացրել է ու հուսադրել, որ կորոնավիրուսն էլ կանցնի։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ալավեդու բժշկական կենտրոնում ապրիլի 11-ին 34-ամյա Աստղիկ Փիրուզյանն իր երկրորդ զույգ բալիկներին է լույս աշխարհ բերել՝ Նարեկին ու Նարեին։

Կնոջ հղիությունը վերահսկող և ընդունող բժիշկ Ռոզա Մաճկալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։

«Սա Փիրուզյան Աստղիկի երրորդ հղիությունն է։ Առաջին զավակին ծննդաբերել է ինքնուրույն։ Երկրորդ հղիությունը եղել է զույգ պտուղ, կատարվել է կեսարյան հատումով, երրորդ հղիությունը ևս զույգ պտուղ է, 37 շաբաթականում կեսարյան հատումով ծնվել են Նարեկն ու Նարեն»,-տեղեկացրեց բժիշկը։

Նարեկը ծնվել է 2․550գ քաշով, 48 սմ հասակով, իսկ քույրը՝ Նարեն՝ 2,120գ քաշով ու 48 սմ հասակով։

Բժշկուհի Մաճկալյանը տեղեկացրեց, որ այժմ թե՛ երեխաները, թե՛ նրանց մայրիկն իրենց լավ են զգում։ Նրանք հիվանդանոցում կմնան ևս երկու օր և տուն կգնան։

Տանը նրանց սպասում են քույրերն ու եղբայրը: Ի դեպ, Աստղիկի նախորդ երկվորյակ բալիկները նույնպես տարբեր սեռի են եղել: Այժմ բազմազավակ մայրիկը 3 աղջիկ, 2 տղա ունի: 

Նշենք, որ հիվանդանոցի ադրմինիստրացիան որոշել է առանձին պալատ տրամադրել չորս և ավել, կամ զույգ երեխա ունեցող մայրերին։

Բժիշկների պահանջով հղիները հետևում են մեկուսացման բոլոր կանոններին։ Մաճկալյանի խոսքով՝ արվում է ամեն ինչ, որպեսզի իրենք ամեն օր տեղյակ լինեն իրենց վերահսկողության տակ գտնվող հղիների վիճակից, և նրանք միայն անհրաժեշտության դեպքում հաճախեն հիվանդանոց։

Աստղիկը ևս մինչև կեսարյան հատումը մեկուսացված է եղել և հետևել է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր կանոններին։

Նա բնավ անհանգստություն չունի զույգ երեխաներին մեծացնելու դժվարությունների հետ կապված: Ասում է՝ փորձ ունի, իսկ Նարեկն ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ հիմա, ավելի ակտիվ է, լացում է ու իր պահանջները ներկայացնում։

Փոքրիկների հայրն այս օրերին հայրենիքի սահմաններն է հսկում։

Բժիշկները վստահեցնում են, որ հղիները կարգ ու կանոնին հետևել գիտեն, քանի որ նրանց համար դեռ չծնված երեխայի առողջությանը պահպանելն ամենակարևորն է։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 1067 է: Բուժվածներն այսօրվա դրությամբ 265–ն են, փաստացի բուժվողները`786–ը, ընդհանուր թեստավորվել է 8316 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։

1799
թեգերը:
երեխա, զույգ, նորածին, բժիշկ, Ալավերդի
Ըստ թեմայի
Ինչպես վրացին միանգամից երկու հայուհու սիրահարվեց. երկվորյակ քույրերի արկածները Թբիլիսիում
Տոնական հրաշք․ Երևանում Ամանորի գիշերը երկվորյակ է լույս աշխարհ եկել
Աստված երրորդություն է սիրում. հայուհին Խիմկիում հերթական երկվորյակին է լույս աշխարհ բերել
Больница

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

12
(Թարմացված է 11:12 01.06.2020)
Մահացածներից երեքը տղամարդիկ են, ամենատարեցը 81 տարեկան է։ Արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում ևս 8 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 210-ով և հասել 9492–ի։

Երեկ 4 մարդ էր մահացել Covid 19-ից։

12
«Նորք» ԲԿ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի

160
(Թարմացված է 11:10 01.06.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 8 մարդ մահացել են։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 դեպք (+8) և մահվան 55 (+5) անուղղակի դեպք:

Մայիսի 31-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9282 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

«Լավագույն միջոցը սթրեսի դեմ». բուժաշխատողների զգացմունքային տանգոն հուզել է օգտատերերին

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

160
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը