Ձկներ, արխիվային լուսանկար

Հայտնի է Սևաբերդ համայնքում ձկների զանգվածային անկման պատճառը

207
(Թարմացված է 15:51 13.04.2020)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, թե որն է եղել Սևաբերդ համայնքում ձկների զանգվածային անկման պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել օրեր առաջ ՀՀ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքների վերաբերյալ։

«Լաբորատոր հետազոտությունների բաժնի իրականացրած անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ջրում լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները»,-հայտնում է տեսչական մարմինը։

Բացի այդ, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ լաբարատոր հետազոտությունների ուղարկված անկած ձկների խմբաքանակը եղել է նեխած, ուստի այն ենթակա (պիտանի) չի եղել մանրէաբանական հետազոտության։

«Ջրային կոմիտեից տեղեկացանք, որ ջրամբարի թասը պատված է եղել պոլիէթիլենային թաղանթով, որը շարքից դուրս է եկել և չի ապահովում անհրաժեշտ ջրամեկուսացում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչո՞ւ են Սևաբերդում ձկները սատկել․ պարզաբանում է մարզպետը

Պարզվում է, ջրամբարում 2019 թվականին ջուր չի կուտակվել, ջրահավաք ավազանի ձնհալքից մուտք գործած ջուրը եղել է աննշան: Ձմեռացման շրջան ջրամբարի թասը մուտք է գործել գրեթե դատարկ վիճակում, թասում ջուր է մնացել ջրթող աշտարակին հարող փոսորակում և դրա հարակից ծանծաղուտներում, հենց այդ հանգամանքն էլ բերել է նրան, որ բարձր տեղադիրքի պայմաններում ձմռանը ջրի մակերեսը սառցապատվել է և թթվածնի պակասի պայմաններում տեղի է ունեցել ձկների անկումը (առաջացել է թթվածնային քաղց):

Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն։

Ինչ վերաբերում է ջրում առկա իոնների սահմանված չափաքանակից բարձր ցուցանիշին, այն կարող էր առաջանալ անկած ձկների նեխման և քայքայման արդյունքում։
Հիշեցնենք, մարտի 27-ին «Ֆեյսբուք»-յան օգտատեր Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր հրապարակել, որի համաձայն՝ Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկում էր տեղի ունեցել:

Ի պատասխան քաղաքացու ահազանգի՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնել էին, որ տեսանյութի վերաբերյալ տեղեկացվել են տեսչության Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները: Նրանք ուսումնասիրություն էին իրականացրել և կատարել ջրի նմուշառում։

207
թեգերը:
Կոտայք, ձուկ, Սևաբերդի ջրամբար, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում սատկած ձկներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ–ն զբաղվում է խնդրով
Չինաստանում մարդու դեմքով ձուկ են ֆիքսել. տեսանյութ
Արագիլ–հայրը ձուկ է բերում ձագերի համար, բայց ինքն է ուտում. զվարճալի տեսանյութ
Էժան ձուկ կա, բայց կործանման եզրին է. Հայաստանը պետք է փրկի ծածաններին
Ինքնաթիռ

Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

7
(Թարմացված է 13:37 27.05.2020)
Չվերթերը սկզբում կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, իսկ հետո` երկու։ «Զվարթնոց» օդանավակայանը մյուս ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին պաշտոնական տեղեկություն դեռ չունի։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ օրը, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը

Օդանավակայանը խոստանում է մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին տեղեկացնել պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես:

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

7
թեգերը:
չվերթ, թռիչք, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներին Հայաստան են բերել, ռուսաստանցիներին` ՌԴ տարել
Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից
Ռուսաստանում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. անձնակազմը զոհվել է
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան. արխիվային լուսանկար

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

22
(Թարմացված է 13:34 27.05.2020)
Կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի տնտեսության զարգացման նորարարական ծրագրեր ներկայացնող գործարարներին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին իրագործելու մրցունակ գործարար ծրագրեր:

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասաց Խաչատրյանը:

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25% ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7- 10%:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վեացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 18 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը

22
թեգերը:
Սոցիալական օգնություն, վարկ, գործարար, Հայաստան, կորոնավիրուս, Տիգրան Խաչատրյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ
4000 տնտեսվարող, 593 մլն դրամ. հակաճգնաժամային 5-րդ միջոցառումից օգտվողների թիվն աճում է
Աջակցության 17-րդ միջոցառումն ընդունվեց. ներդրող հրեշտակներն էլ կօգտվեն ծրագրից