ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած տեղաշարժի սահմանափակումների կարգը խախտելու համար վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում tուգանվել է ավելի քան 400 մարդ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
«Ապրիլի 8-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 430 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Ի դեպ, մարտի 24-ին տեղաշարժի սահմանափակումների մասին պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մինչև այսօր առավոտյան ժամը 09:00-ն ընդհանուր առմամբ կազմվել է 7609 վարչական պատասխանատվության արձանագրություն, որից 2914-ը՝ մայրաքաղաքում, 4695-ը՝ մարզերում։