Անտուն կին, Երևան

«Անգամ համավարակի ժամանակ մեզ ոչ ոք ուշադրություն չի դարձնում». անտունները և կորոնավիրուսը

290
(Թարմացված է 09:20 09.04.2020)
Sputnik Արմենիան դիմել է անտունների հարցերով զբաղվող բոլոր մարմիններին և փորձել է հասկանալ՝ արդյո՞ք կմեկուսացնեն այդ քաղաքացիներին։ Եվ եթե այո, ապա ե՞րբ։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Sputnik Արմենիայի խմբագրությունն անսովոր ահազանգ ստացավ։ Զանգահարեց մի անտուն տղամարդ, ոչինչ չխնդրեց, բարձրաձայնեց մի խնդիր, որը մեզ հետաքրքրեց։ Նախ, տղամարդը հայտնեց որ ԱԱԾ-ի աշխատակիցները նրանից վերցրել են անձնագիրը, իսկ ոստիկաններն ամեն քայլափոխի տուգանում են արտակարգ իրավիճակի խախտման և փաստաթղթերի բացակայության համար։ Ընդ որում, անտուն տղամարդն այդպես է չստացավ հարցի պատասխանը, որը թերևս հռետորական է․ ի՞նչ իմաստ ունի տուգանք գրել մարդուն, որը միևնույնն է երբեք չի կարողանա վճարել։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ կարող է կորոնավիրուսի կրող լինել, բայց ոչ ինքը, ոչ շրջապատողներն այդ մասին գլխի չեն ընկնում։ Մեր զրուցակիցը համոզված է, որ ստեղծված իրավիճակում պատասխանատու մարմինները պարտավոր են ուշադրություն դարձնել անտուններին, ալկոգել բաժանել նրանց, չափել ջերմությունը և ախտանիշների առկայության դեպքում մեկուսացնել։ Տղամարդն ինքը իրեն հանրության համար վտանգավոր է համարում, բայց չի պատկերացնում, թե ինչպես կարող է ձայնը հասցնել «վերևներին»։

«Մենք մարդկանց հետ անընդհատ շփման մեջ ենք, մեր հավաքած մանրադրամով գնումներ ենք կատարում, օգտվում ենք սուրճի ապարատներից, բնականաբար, հեշտությամբ կարող ենք տարածել վիրուսը, բայց մեզ վրա անգամ համավարակի պայմաններում ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Եթե մտքովս անցնի վարակվել և, օրինակ, փողոցում փռշտալ պարետ Տիգրան Ավինյանի վրա, ոչ ոք ինձ չի կարողանա խանգարել»,-ասաց տղամարդը։

ԱԱՏՄ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ավելի քան 30–ը մեկուսացված են

Ավելի վաղ մեր խմբագրությունն արդեն անդրադարձել էր անտունների խնդրին։ Այս անգամ որոշվեց գնալ զանգի հետքերով՝ դիմելով բոլոր գերատեսչություններին, որոնք ուղիղ կամ միջնորդավորված զբաղվում են անտունների հարցով։ 

Սկսեցինք փաստաթղթերի խնդրից։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ լիազորված չեն փաստաթղթերը բռնագրավել և ամենայն հավանականությամբ տղամարդը նրանց շփոթել է ոստիկանների հետ։ Իսկ ոստիկանությունից էլ տեղեկացրին, որ անտուններին երբեք չեն տուգանում։ Ավելին՝ պարետատան համապատասխան հրահանգը ստանալուց հետո քաղաքապետարանին օգնում են տեղափոխել նրանց հատուկ ապաստարան, որտեղ նրանք կմնան համաճարակի ընթացքում։

«Ոստիկանությունն ու քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչությունը համագործակցում են անտունների հայտաբերման և համապատասխան հաստատություններ տեղափոխման հարցում։ Այս շրջանում խնդիրը լուծված է»,-հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

Փաստաթղթերի հարցն անհասկանալի մնաց, իսկ մեր անտունն այդ ընթացքում «կորավ»։ Նա անհասանելի է և մնում է միայն սպասել նրա հաջորդ զանգին։ Մենք չէինք ուզում սահամանափակվել միայն նրա պատմությունը ներկայացնելով, բայց պարզվեց, որ իրականում հիմա փողոցում անտուններ գտնելն այդքան էլ հեշտ չէ։ Համենայն դեպս կենտրոնական փողոցներում նրանց չհանդիպեցինք։

Հասկանալու համար, թե այնուամենայնիվ ինչպես են մեկուսացնում անտուն մարդկանց, մենք դիմեցինք քաղաքապետարան, որտեղից մեզ հայտնեցին, որ ՀԿ-ներից մեկի հետ համաձայնություն է կնքված ապաստարանի երկրորդ հարկը վերանորոգելու և անտուններին այնտեղ տեղավորելու մասին։

Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանի խոսքով՝ վերանորոգման աշխատանքները քաղաքապետարանն է իրականացնում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է հարկավոր պարագաները, ոստիկանությունն ապահովում է տեղափոխումը, իսկ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի թեստ է անցկացնելու։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրենց հերթին հայտնեցին, որ խոսքը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ֆոնդի ապաստարանի մասին է։ Այնտեղ արդեն 100 անտուն մարդ կա, որոնք կարանտինի մեջ են, և նրանց մոտ «նորեկների» տանելը նպատակահարմար չէ։ Հենց այդ պատճառով այդ շենքի երկրորդ հարկն արդեն նորոգված է, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փակված ապաստարաններից մահճակալները այնտեղ է տեղափոխել։ Նոր հարկում 150 մարդ կարող է տեղավորվել։

«Քանի որ անտունները ռիսկի խմբում են, նրանց կգտնեն և կբերեն ապաստարան»,-ասաց նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» ֆոնդի ղեկավար Շավարշ Խաչատրյանն ավելացրեց, որ վերանորոգումը գործնականաում ավարտված է, մնում է միայն սանհանգույցների մասն ավարտել։ Հաստատությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով, մինչև իսկ անկողնային սպիտակեղենով։ Նրա խոսքով՝ արդեն հաջորդ շաբաթվանից անտունները կկարողանան կորոնավիրուսից «պատսպարվել» ապաստարանում, սակայն այնտեղ մտնելուց հետո նրանք բոլորը երկշաբաթյան կարանտինի մեջ պետք է լինեն։

«Եթե իրավիճակը շատ բարդանա, հավանաբար բոլորին մեզ մոտ կբերեն»,-կարծում է նա։

Ընդհանուր առմամբ, հիմնվելով ստացված տեղեկությունների վրա` կարելի է ենթադրել, որ անտունների հարցը շուտով կլուծվի։ Բայց մինչ այդ նրանք կարող են հասցնել վարակվել կամ արդեն իսկ վարակվել են։ Կա նաև մեկ այլ վտանգ․ նորմալ գոյության հույսից զրկված մարդիկ կարող են սկսել գիտակցաբար վարակել քաղաքացիներին։ Նախկինում նման դեպքեր եղել են տարբեր երկրներում՝ ՄԻԱՎ վարակակիրների հետ կապված։ Իսկ մեր խմբագրությանը դիմած տղամարդը, ըստ էության, հենց այդ էր ակնարկում։

Աղավնաձորում մեկուսացվածներին ծափերով ու շքեղ ծաղկեփնջերով են տուն ճանապարհել. տեսանյութ

Իսկ մենք առայժմ կարող ենք խոստանալ, որ ձեռքը զարկերակին կպահենք և դեռ կվերադառնանք այս թեմային։

Նշենք, որ համաձայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, որոնք հարցմանն ի պատասխան ստացվել են տեղական ինքնակառավարման մարմիններից, ՀՀ-ում 2019թ․-ի դրությամբ 300 անտուն մարդ կա։ Անապաստանների մեծ մասը խտացված են Երևանում՝ մոտ 283 մարդ, մյուսները մարզերում՝ Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ։ Մյուս մարզերում կա՛մ անտունների մասին տվյալներ չկան, կա՛մ տեղական ղեկավար–մարմինները հայտնում է նրանց բացակայության մասին։

290
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան, Երևան, անտուններ
Ըստ թեմայի
Բջջային հավելվածի միջոցով բացահայտվել է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք
Շուրջ 3000 մարդ ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում. նրանք գրեթե չեն քնում
Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ
Բեյրութ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

180
(Թարմացված է 22:05 04.08.2020)
Համացանցը ողողվել է հզոր պայթյունի ահասարսուռ կադրերով։ Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում և փորձում պարզել, արդյոք տուժածներ կան, թե ոչ ։ Կաթողիկոսի կողքով անցնող մարդիկ կանգ են առնում և օրհնություն խնդրում նրանից։ Կադրերում երևում է, որ տների ապակիները կոտրվել են, իսկ բեկորները թափվել գետնին, իսկ շտապօգնության մեքենաները՝ ազդանշանները միացրած երթևեկում։

Նշենք, որ "Management MIX" ընկերության տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն Էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ պայթյունը որոտացել է իր տնից 10 կմ հեռավորության վրա, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նա տեսանյութ և լուսանկար է հրապարակել։

180
թեգերը:
Բեյրութ, Լիբանան, պայթյուն, դեսպանատուն, հայ
Սևան

«Սպիտակ Շորժայի» սեփականատերը մամուլից է տեղեկացել, որ իր տարածքում բիզնես են հիմնել

158
(Թարմացված է 21:12 04.08.2020)
Ռուսաստանաբնակ ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը Sputnik Արմենիային պատմել է, թե որտեղից է իմացել Հայաստանում իր տարածքի շուրջ բարձրացած աղմուկի մասին։ Նա նաև ներկայացրել է տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տարածքի իրական սեփականատերը` ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ իր տարածքում ինչ–որ մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալել։ Սեփականատերն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարն արդեն հայտարարել էր այդ գործունեությունը կասեցնելու մասին։

«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել` ումն է դա, ով է այդ մարդը։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ մարդը ինչ–որ բիզնես է անում, բայց անպայման փորձում է ինչ–որ մեկից ինչ–որ բան խլել։ Բայց տեղեկություններ կային, որ Հայաստանում հիմա անօրինականությունները կանխվում են։ Այդպիսի աղոտ հույս կար։ Ու երեկ, փաստորեն, նախարարը որոշում կայացրեց այդ բոլոր անօրինական շինությունները կանխել»,– Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում անթաքույց ուրախությամբ ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունն ու ապամոնտաժել տարածքում տեղադրված ապօրինի տաղավարները։ Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին, ըստ լուրերի պատկանել է անօրինական բիզնեսը, տարածքի իրական սեփականատեր Չախմախչյանը հայտնեց, որ նրան երբևէ չի ճանաչել և նրա հետ գործնական հարաբերություններ չի ունեցել։

«Հայկ Սարգսյանը, որքան ես գիտեմ, նույնքան տարեկան է, որքան որ ես Հայաստանում չեմ գտնվել։ Դրա համար առնչվելու առիթ չի եղել»,– կատակեց նա։

Սևանի ափին գտնվող տարածքում հանգստի գոտի կառուցելու գաղափարը ճարտարապետն ու նրա երկու ընկերները հղացել են շուրջ 20 տարի առաջ։ «Սևան» ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը, Չախմախչյանի պարզաբանմամբ, նախապես ձևակերպվել է ընկերներից մեկի անունով։ Իսկ 2008թ–ին տարածքից 3.5 հա–ն` վարձակալության իրավունքով, իսկ դրան կից 5 հա–ն` սեփականության իրավունքով` նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցվել է Ռուբեն Չախմախչյանին։ Մնացած 5 հա–ն սեփականության իրավունքով ձեռք է բերել նրա մտերիմ ընկերն ու բիզնես–գործընկերը, որի հետ էլ ծրագրում էին հանգստյան գոտի կառուցել։

«Մենք արդեն բավական աշխատանք էինք արել տարածքում, ու արդեն ծրագրում էինք շինարարությունը սկսել։ Բայց, ցավոք, դեֆոլտները խանգարեցին»,– նշեց Չախմախչյանը` ակնարկելով 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Սևանի Շորժայի ափի կառուցպատման նախագիծն այսօր էլ կա, տարածքի սեփականատերերն անգամ անունն են որոշել`«Զարթոնք», այժմ սպասում են այն իրագործելու համար բարենպաստ տնտեսական իրավիճակի։ 

Ինչ վերաբերում է իրենց տարածքում ապօրինի ծավալված բիզնեսին, Ռուբեն Չախմախչյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի իշխանություններից ու ազգային պարկից որևէ պահանջ չունի, չնայած, որ տարածքը ապօրինի շահագործման հետևանքով վնաս է կրել։

«Ինձ ասացին, որ ավազ են լցրել, բարեկարգել են ափը։ Այդ ավազը քանդել և հանել են իմ սեփական հողատարածքից։ Այսինքն`փչացրել են այդ հողատարածքը։ Եթե այնտեղ ես տնակներ կառուցեմ, պետք է կառուցեմ ափից հեռու, վերևի հատվածում, իսկ իրենք քանդել, այդ տարածքից ավազը հանել են, տեղափոխել ափ։ Այն տարածքը, որը կառուցապատման ենթակա է, փչացրել են»,– պարզաբանեց Չախմախչյանը։

Վերջինս Sputnik Արմենիային ներկայացրեց նաև տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականության վկայականն ու կառուցապատման իրավունքի պայմանագիրը։

  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
1 / 4
© Photo : provided by Ruben Chakhmakhchyan
«Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա դիմակի չէր դրել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։

Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը դա էլ է հերքում։

158
թեգերը:
փաստաթուղթ, սեփականատեր, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, ԱԺ, Հայկ Սարգսյան, Լողափ, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Հայերն այլևս վրացական լողափերում չե՞ն հանգստանում. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը

COVID-ը և ընտրությունները. ԱՄՆ-ում դրանք կանցկացվեն 3 ամսից, ՀՀ-ում էլ՝ 7 սարի հետևում չեն

0
(Թարմացված է 23:50 04.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Համավարակի տարածումից ի վեր՝ ամենաթեժ վեճը Հայաստանում սա է՝ նախ, արդյո՞ք իշխանություններն ամեն ինչ արել են հիվանդության տարածումը կանխելու համար, և երկրորդ՝ եթե արել են, ինչո՞ւ է իրավիճակն այսքան տխուր։
Ամերիկյան ընտրությունները՝ երեք ամսից, հայաստանյան ընտրությունները՝ կորոնավիրուսային 7 սարի հետևում

Երկու հարցադրումներին էլ կառավարությունը շատ հստակ պատասխանն ունի։ Առաջին՝ արել ենք ոչ միայն առավելագույնը, այլև անհնարինը՝ տեսեք, թե մեր բժիշկներն ինչպես են օր ու գիշեր աշխատում մարդկանց կյանքը փրկելու համար։ Համաձայնեք՝ իրենց համար շատ շահեկան  տեղից են բռնացրել իշխանությունները՝ դե հո չես հակաճառի՝ ոչ, բժիշկները լավ չեն աշխատել։

​Երկրորդ հարցադրումը՝ բա ինչու ենք այսքան վատ վիճակում, նույնպես շատ կոնկրետ պատասխանն ունի՝ բոլորովին էլ այդքան վատ վիճակում չենք, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք։ Գնացեք Ամերիկա և վերջ․․․

Գնանք Ամերիկա։ Այդ երկիրն, իհարկե, շատ ուրույն առանձնահատկություններ ունի՝ 50 նահանգներից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ և Վաշինգտոնը բոլորին չի կարող թելադրել իր կանոնները։ Իսկ դա հասկանալի՞ է չէ, թե ինչի է հանգեցնում՝ վիրուսով հիվանդ եմ, Կալիֆոռնիայից գնում եմ Լաս Վեգաս ու վարակում Նևադա նահանգի բնակիչներին։ Բայց ճիշտ այնպես, ինչպես մեր իշխանություններն են ժխտում, թե ամենավատ ցուցանիշներն ունենք տարածաշրջանում, Ամերիկայի ղեկավարները ևս ժխտում են, որ համավարակի տեսանկյունից ամենավատն են ամբողջ աշխարհում։

Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար

​Մեր ու Ամերիկայի տարբերությունն այս հարցում գիտե՞ք որն է։ Մեզ մոտ ընդդիմությունը կամ ավելի ճիշտ խիստ ընդդիմադիր տրամադրվածները ամենասուր քննադատության են ենթարկում կառավարությանը, առողջապահության նախարարին, գլխավորապես վարչապետին, իշխանությունն էլ կուռ պաշտպանության քաղաքականությունն է որդեգրել՝ էն հռոմեական լեգեոնների նման, այնինչ՝ Ամերիկայում նույնիսկ իշխանությունների նկատմամբ միանգամայն դրականորեն տրամադրված վերլուծաբանները փաստում են՝ ինչ-որ բան այն չէ Թրամփի թագավորությունում։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Հանրապետականների հետ սերտ կապեր ունեցող տնտեսագետ Մայքլ Սթրեյնը Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտից օրերս «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում փաստել է՝ Թրամփը, իրոք, չի հասկանում, թե որքան բարդ է տնտեսության վիճակը և որքան օրհասական է որոշ աշխատողների և նրանց ընտանիքների վիճակը։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Էլի կարելի է զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ամերիկայի միջև, որքան էլ դա անսովոր թվա։ Թրամփը վերջին տարիներին փայլուն տնտեսական ցուցանիշներ ուներ վերընտրվելու համար։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Անցած տարի դասընկերս եկել էր Լոս Անջելեսից, սրճարաններից մեկում գարեջուր էինք խմում ու ասաց․ «Էս խեղճ Թրամփին բոլորը քննադատում են, ծաղրում են, բայց ախր իր օրոք կյանքն, իրոք, լավացել է, իր օգտին եմ քվեարկելու»։

​Հիմա ամեն ինչ փոխվել է՝ կորոնավիրուսը սարսափելի հարված հասցրեց Թրամփի վարկանիշին և դա միանգամայն հասկանալի է՝ վերջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի անկումն Ամերիկայում կազմեց գրեթե 10 տոկոս։ Վերջին 75 տարում նման բան չէր եղել՝ փաստում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Նյու Յորքի օրինակը։ Մարտի սկզբից այդ քաղաքում փակվել է մոտ 3 հազար ձեռնարկություն։ Պատկերացրեք՝ 3 հազար։ Բայց, ճիշտն ասած, ինձ համար էլ էր անակնկալ, որ Նյու Յորքում աշխատատեղերի 98 տոկոսն ապահովում են  խանութները, սրճարանները, վարսավիրանոցները, քիմմաքրման կետերը և այլն….  Եվ, ըստ մասնագետների կանխատեսումների՝ դրանց մեկ երրորդն այլևս երբեք չի վերաբացվի։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

​Հայաստանի և Ամերիկայի միջև, իհարկե, մի շատ էական տարբերություն կա։ Գրեթե 3 ամսից՝ նոյեմբերի 3-ին Միացյալ նահանգներում նախագահական ընտրություններ են։ Կորոնավիրուսն իր ամենաանմիջական ազդեցությունն է ունենալու քվեարկության վրա։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններն էլ յոթ սարի հետևում չեն, բայց, համաձայնեք՝ ամենակարևորն այն է, թե ինչպիսին կլինեն այդ 7 սարերը։

0
թեգերը:
Դոնալդ Թրամփ, վարկանիշ, Ընտրություններ, կորոնավիրուս, ԱՄՆ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով