Նարեկ Հախնազարյան

«Ես ուղղակի ապշած եմ». Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում

16956
(Թարմացված է 14:55 09.04.2020)
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչու է որոշել հատկապես արտակարգ դրության ժամանակ վերադառնալ Հայաստան, ինչ է պատրաստվում անել մեկուսացման երկու շաբաթվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Աշխարհահռչակ երաժիշտ Նարեկ Հախնազարյանը մեկն է Ռուսաստանից չարտերային չվերթով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներից, որոնք այժմ գտնվում են մեկուսացման պայմաններում:

Նարեկ Հախնազարյանը ներկայացնում է իր «մեկուսարանը». տեսանյութ

Sputnik Արմենիան կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպվել հարյուրավոր հայաստանցիների վերադարձը Հայաստան ու ինչպիսի պայմաններ են նրանց առաջարկել հայրենիքում:

«Ես ուղղակի ապշած եմ հայկական կողմի կազմակերպվածությունից, ընդունելության այն մակարդակից, որին մենք արժանացանք: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մեզ բերեցին Երևանի հյուրանոցներից մեկը՝ շատ հարմար, չնաշխարհիկ պայմաններով՝ թե՛ ուտելիքը, թե՛ մնացած ամեն ինչը»,- ասաց նա:

Հախնազարյանը հայտնեց, որ սեփական քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք չի տեսել աշխարհի այլ երկրներում:

Ճանաչված երաժիշտն ասաց նաև, որ իրեն հայտնի չեն դեպքեր, երբ հյուրանոցի մի համարում մեկից ավելի մարդ տեղավորված լինեն՝ բացառությամբ ընտանիքի անդամների:

«Եթե համարները չէին բավարարում, մնացածներին տեղափոխում էին այլ հյուրանոց»,- ասաց նա:

Հախնազարյանի խոսքով` հյուրանոցի համարներից դուրս գալ չի թույլատրվում, ամբողջ անձնակազմն աշխատում է պաշտպանիչ հագուստով ու հատուկ միջոցներով: 

«Երբ մտանք հյուրանոց, մեզ խնդրեցին հյուրանոցի մուտքի մոտ տեղադրված հատուկ աղբամանը գցել այն դիմակները, որոնցով մենք եկել էինք։ Մեզ նորը տվեցին: Նաև խնդրեցին, որ ճաշի ժամին, երբ դուռը թակեն, մենք անպայման դիմակ դնենք, նոր բացենք: Երբ վերելակ մտանք, այն ամբողջովին թաց էր, որովհետև ախտահանիչ միջոցներով ախտահանել էին: Մի խոսքով, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Հայաստան ենք եկել, այլ աշխարհի ամենազարգացած, ամենալավ երկրներից մեկը: Մենք` հայերս, սիրում ենք գովել այն երկրները, որտեղ չենք եղել, թե այնտեղ ինչ լավ ու ինչ ճիշտ են աշխատում, բայց շատ հաճախ չենք նկատում մեր երկրի լավ զարգացումը»,- ասաց Հախնազարյանը:

Խոսելով Հայաստան վերադառնալու իր որոշման մասին՝ Նարեկ Հախնազարյանն ասաց, որ որքան էլ պաթետիկ հնչի, իր նպատակը հայրենիք վերադառնալն է եղել: Ճանաչված երաժիշտը չթաքցրեց, որ ինչպես այլ մասնագիտությունները, այնպես էլ իրենը, այսօր լավագույն ժամանակները չի ապրում: Առաջիկա ամիսների բոլոր համերգները չեղարկվել են:

«Երբ այս ամենը սկսվեց, ես մի ամիս առաջ Նյու Յորքում էի, և միակ բանը, որ հասցրի անել, Նյու Յորքից Մոսկվա մեկնելն էր՝ ծնողներիս մոտ: Իսկ հետո որոշեցի այս դժվարին ժամանակներն անցկացնել հայրենիքում, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում: Իհարկե, ծնողներիս ապահովեցի անհրաժեշտ ամեն ինչով, սովորեցրի ամեն ինչ օնլայն պատվիրել, համոզվեցի, որ ինքնուրույն ամեն ինչ կարող են անել ու որ պետք է մնան մեկուսացման մեջ: Նրանք կոնսերվատորիայի դասախոսներ են, և մի ամիս է` տնից օնլայն պարապում են ու շատ լավ արդյունքներ են տալիս»,- պատմեց Հախնազարյանը:

Երիտասարդ երաժիշտը հայտնեց նաև, որ վստահում է ՀՀ իշխանությունների հրապարակած կորոնավիրուսային վիճակագրությանը, ինչը հույս է ներշնչել, որ Հայաստանը շուտով կկարողանա կյանքի նորմալ հուն վերադառնալ։

Նարեկ Հախնազարյանը հայտնեց, որ մտադիր է անգամ մեկուսացման պայմաններում օնլայն համերգներով հանդես գալ: Թե երբ ու ինչ ձևաչափով, դեռ չի որոշել:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության իրականացրած Մոսկվա-Երևան չարտերային երկու չվերթերով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող շուրջ չորս հարյուր ՀՀ քաղաքացիներ:

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ եղել են քաղաքացիներ, որոնք չեն կարողացել հայրենիք վերադառնալ նշված չվերթերով։ Նրանցից մոտ 200-ը դեսպանության համակարգմամբ տեղավորվել է 4 հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ էլ հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: Մոտավոր հաշվարկներով` այս պահին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեն այդ երկրում մնացած ևս շուրջ 1600 հայաստանցիներ:

Չարտերային չվերթերով Հայաստան վերադարձած քաղաքացիներին արդեն տեղափոխել են մեկուսացման վայրեր։ Նրանց մեկուսացրել են Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։

Քաղաքացիները կարանտինային պարտադիր ռեժիմում կանցկացնեն 14 օր։

16956
թեգերը:
կորոնավիրուս, Նարեկ Հախնազարյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու
Կորոնավիրուսը պահում է տեմպը. Հայաստանում վարակվածների թիվը դարձավ 881
Հայաստանում 9-րդ մարդն է մահացել կորոնավիրուսից. դեպքը գրանցվել է Արտաշատի հիվանդանոցում
Սերը կորոնավիրուսի ժամանակ կամ ապրիլյոթյան սերենադ Երևանում մեկուսացած կանանց համար
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

50
(Թարմացված է 01:03 02.06.2020)
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից ու հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբարի. մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս է համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին արժանի է Բուզովան։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում` դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ», կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը հրապարակել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Որոշ ժամանակ անց նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի «Love is» երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև հիասթափությունը)։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ է ունեցել։ Արտիստի խոսքով՝  այնպես էր սիրահարվել Վալերիային, որ պատրաստվում էր առաջարկություն անել, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ շատ էր հունից հանում»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշնի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

50
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ
Ավետ Բարսեղյան

«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը

32
(Թարմացված է 23:22 01.06.2020)
Երեխաների պաշտպանության օրը շատերն են հրապարակել իրենց զավակների լուսանկարներն ու սեր խոստովանել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։

«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Julia Kovalchuk/Юлия Ковальчук (@juliakovalchuk)

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։

«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar)

Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։

«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։

«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

32
թեգերը:
Լուսանկար, տոն, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

0
(Թարմացված է 00:16 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

0
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան